Առողջագիտության հաշվետվություն

Այս կիսամյակ մենք շատ դաս չկատարեցինք, բայց ունեցանք բավականին շատ գիտելիքներ։Նաև ես իմացա թե ինչ մթերքներն էն վնասում մեր օրգանիզմը։

Ահա իմ բոլոր նյըւթերը 1 կիսամյակի համար։
Սննդային անվտանգություն

Օգտակար սննունդեր

Առողջ սնունդ

Առողջագիտություն

Օգտակար սննունդեր

Օգտակար սննունդեր

Ձու

Ձվի մեջ դուք կգտնեք շատ սպիտակուցներ և ևս մի քանի սննդարար նյութեր: Նրանք նպաստում են հագեցվածությանը և օգնում են նվազեցնել կալորիաների ընդունումը ողջ օրվա ընթացքում: Սակայն շաբաթվա ընթացքում շատ օգտագործելը կարող է առողջական խնդիրներ առաջացնել։

Ձուկ

Ձուկը պարունակում է կալցիում, որն ամրացնում է ոսկորները:

Ելակ

Ելակի մեջ մեծ քանակությամբ վիտամին C է պարունակվում: Ավելի շատ քան կիտրոնում: Ինչպես նաև, ելակի մեջ մեծ քանակությամբ երկաթ կա, ինչը բարձրացնում է իմունիտետը:

Խնձոր

Խնձորը կվերցետին է պարունակում, որը կարող է կանգնեցնել քաղցկեղի բջիջների զարգացումը:

Բանան

Բանանը ածխաջրերով ամենահարուստ միրգն է:

Կաթ

Կաթը հարուստ սպիտակուցներ ունի, ինչպես նաև հեշտ մարսվող ճարպեր և շաքարի լակտոզա:

Սխտոր

Սխտորի օգտագործումը նպաստում է ստամոքսի և աղիների քաղցկեղի առաջացման հավանականության նվազեցմանը:

Գազար

Գազարը լավ է անդրադառնում մաշկի և տեսողության վրա:

Տնական պանիր

Այն հարուստ է սպիտակուցներով, որն օգնում է ձեզ կուշտ պահել և նվազեցնել քաղցը: Դրան կարող եք ավելացնել թարմ մրգեր, բանջարեղեն, սերմեր և մյուսլի։

Կանաչ թեյ

Սուրճի լավ փոխարինող. Բացի կոֆեինից, այն պարունակում է նաև հակաօքսիդանտ EGCG, որը նվազեցնում է քրոնիկական հիվանդությունների ռիսկը և բարելավում ուղեղի առողջությունը։

Վնասակար սննունդեր

1. Նրբերշիկները, երշիկները, ապխտած մսեղենը համարվում են վնասակար և վտանգավոր, քանի որ իրենց մեջ պարունակում են մեծ քանակությամբ կանցերոգեններ: Նրբերշիկների և երշիկների բաղադրության մեջ են մտնում ճարպերը, խոզի փորոտիքները և գենետիկորեն վերափոխված այլ հումքեր, որոնք համային և բուրավետ հավելումների հետ միասին՝ քողարկվում են մսի տակ:

2. Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքները հսկայական քանակությամբ շաքարի և տարբեր համային հավելումների խառնուրդներ են: Քաղցր գազավորված ըմպելիքն իր մեջ բավականին շատ կալորիաներ է պարունակում: Այս տիպի ըմպելիքներն ավելի լավ է փոխարինել սովորական ջրով, բնական հյութով կամ կանաչ թեյով:

3. Չիպսերն ու աղի չորահացերը մեր օրգանիզմի համար անհրաժեշտ սննդարար արժեք չեն պարունակում: Դրանց բաղադրության մեջ մտնում են հսկայական քանակությամբ կանցերոգեններ: Այս մթերքները պարունակում են ածխաջրեր, ճարպեր և համային հավելումներ: Չիպսերն ու աղի չորահացերը նպաստում են գիրանալուն և ճարպակալելուն, ինչպես նաև բարձրացնում են արյան խոլեստերինը:

4. Կետչուպը, մայոնեզը, տարբեր սոուսները, սննդային հավելումները վնասակար են, քանի որ  պարունակում են կոնսերվանտներ, արհեստական համային հավելումներ, համային փոխարինիչներ և, որ ամենակարևորն է, դրանց մեջ կան ԳՁՕ-ներ (գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ):

5. Շոկոլադե բատոնները, մածուկները, չուպա-չուպսերը, մաստակները շատ վտանգավոր են մարդու օրգանիզմի համար, քանի որ սրանք բարձր կալորիականությամբ քաղցրավենիքներ են՝ համակցված գենետիկորեն ձևափոխված մթերքներով, քիմիական և համային հավելումներով:

6. Կետչուպ՝ հետազոտությունները ցույց են տվել, որ կետչուպի մեջ պարունակվող լիկոպենը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը:

7. Արագ սնունդը՝ շաուրման, համբուրգերները, չեբուրեկները և այլ բլիթները նույնպես համարվում են վնասակար և վտանգավոր սնունդ, քանի որ դրանք հիմնականում տապակվում են միևնույն ձեթի մեջ: Եթե անընդմեջ օգտվեք արագ սնունդից, ապա ստամոքս-աղիքային տրակտի խնդիրներ կունենաք:

8. Կիսաֆաբրիկատ (պելմենիները, բլիթները և մսային գնդիկները) և արագ պատրաստվող մթերքները՝ սուպերը, մակարոնները, կարտոֆիլի խյուսը նույնպես վտանգավոր են:

9. Ալկոհոլային խմիչքները վտանգավոր են կյանքի համար, քանի որ անգամ դրանց քիչ քանակությամբ օգտագործելը վնասակար ազդեցություն է թողնում մարդու օրգանիզմի վրա՝ վատացնում է լյարդի, երիկամների, սրտի աշխատանքը և խանգարում է վիտամինների յուրացմանը:

10. Մարգարինի օգտագործումը սննդի մեջ նույնպես վնասակար է մեր առողջության համար, քանի որ այս մթերքն ամբողջովին կազմված է վտանգավոր՝ տրանսգեն տեսակի ճարպից: Ուտելիքն ու մթերքները, որոնց մեջ կա մարգարին, նույնպես վնասակար են մարդկանց համար: Նկատի ունենք շերտավոր խմորից պատրաստված թխվածքները, տորթերը:

Առողջ սնունդ

Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունըՍնման նշանակությունը: Օրգանիզմի բջիջների կենսագործունեության ընթացքում օգտագործվում է էներգիա, որն առաջանում է օրգանական նյութերի քայքայման ժամանակ: Այդ էներգիան պարփակված է սննդամթերքում` հաց, միս, կաթ, ձու, կարագ, մրգեր, բանջարեղեն: Սննդամթերքում են գտնվում հիմնական սննդանյութերը` սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը, հանքային աղերը, ջուրը, վիտամինները: Ջուրը, հանքային աղերը և վիտամինները յուրացվում են օրգանիզմի կողմից ճիշտ նույն վիճակում, ինչպիսին կան բնական պայմաններում:

Ճարպերը, սպիտակուցներն ու ածխաջրերը համարվում են բարդ օրգանական միացություններ: Դրանք խոշոր մոլեկուլներ են, ուստի անկարող են անցնել մարսողական խողովակի պատերից արյան մեջ: Այդ պատճառով նրանք ենթարկվում են մեխանիկական և քիմիական մշակման և ապա նոր դառնում մատչելի յուրացման համար:Այն բոլոր գործընթացների ամբողջությունը, որոնց միջոցով սննդանյութերը ենթարկվում են մեխանիկական և քիմիական մշակման ու դառնում են մատչելի աղիներից արյան մեջ ներծծվելու համար, կոչվում է մարսողություն:Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը: Սննդանյութերը կարող են լինել բուսական և կենդանական ծագման: Լիարժեք սնունդը պետք է պարունակի երկու ծագման սնունդն էլ:Հայտնի է, որ մարդու մարմինը միջին հաշվով պարունակում է մոտ 15−20% սպիտակուցներ, 60−65% ջուր, 0,6% ածխաջրեր, 19% ճարպ, 5,8% աղեր: Այդ նյութերը կատարում են տարբեր գործառույթներ և մշտապես պետք է լրացվեն ընդունած սննդանյութերի միջոցով: Սպիտակուցներով առավել հարուստ են կաթնամթերքը, ձկնեղենը, ընդեղենը, ընկույզը:Սպիտակուցներով հարուստ սննդամթերք.

v-kakix-produktax-soderzhitsya-belok.jpg

Սպիտակուցները մարդու օրգանիզմում մտնում են բջիջների թաղանթների կազմի մեջ, իրականացնում են գազափոխանակությունը և շատ այլ գործառույթներ: Ֆերմենտ սպիտակուցներն արագացնում են կենսաքիմիական գործընթացները:Ածխաջրերը պարունակվում են հատկապես բուսական ծագման սննդամթերքում (մրգեր, բանջարեղեն, մեղր և այլն) և օրգանիզմում համարվում են էներգիայի հիմնական աղբյուր:Ածխաջրերով հարուստ սննդամթերք.

ащш.jpg

Ճարպերն ավելի շատ պարունակվում են կարագի, ձվի, կենդանական ճարպի մեջ: Ճարպերը մարդու օրգանիզմում իրականացնում են ջերմակարգավորում, համարվում են պահեստային էներգիայի աղբյուր և այլն:Ճարպերով հարուստ սննդամթերք.

54EC1B11-39E8-4412-8886-61FBDAF5C391.jpg

Ջրով հարուստ են մրգերն ու բանջարեղենը:ՈւշադրությունՋուրն ապահովում է բջիջների լարվածությունը, համարվում է շատ կենսաբանական հեղուկների հիմնական բաղադրիչ (արյուն, լորձ, թուք), մասնակցում է նյութերի լուծմանը, փոխադրմանը և այլն:Հանքային աղերը օրգանիզմ են մտնում ջրի և սննդամթերքի միջոցով: Հանքային աղերն ապահովում են ոսկրերի, ատամների ամրությունը, մտնում են մարսողական հյութերի, արյան և հորմոնների բաղադրության մեջ:Վիտամինները մասնակցում են նյութափոխանակությանը, ֆերմենտների առաջացման գործընթացներին: Մարդը և կենդանիները դրանք ստանում են սննդանյութերի հետ՝ պատրաստի վիճակում: Կենդանիների օրգանիզմում կարող են սինթեզվել միայն D և B վիտամիններ: Վիտամիններով հարուստ են մրգերը, բանջարեղենը, լյարդը, ձկան յուղը:Սննդի էկոլոգիական անվտանգությունը: Մարդն առավել շատ օգտագործում է բնական սննդամթերք (սունկ, պտուղներ): Սակայն սննդամթերքի հիմնական մասը մշակվում և ստացվում է գյուղատնտեսական արտադրությունում և դրանց հանդեպ պահանջարկը հարաճուն կերպով մեծանում է: Այդ պատճառով բերքատվության բարձրացման համար անհրաժեշտություն է առաջանում հողը հարստացնել օրգանական և քիմիական պարարտանյութերով, որոնց մեծ քանակները հաճախ թողնում են վնասակար ազդեցություն:Այսպես, օրինակ` օրգանական պարարտանյութերից գոմաղբի կիրառումը կարող է նպաստել հողում զանազան մանրէների, մակաբույծ որդերի ձվերի կուտակմանը և դառնալ հիվանդությունների վարակի աղբյուր: Պարարտացման կանոնների խախտման, վնասատու միջատների դեմ պայքարի քիմիական միջոցների չարաշահման կամ ագրոտեխնիկական միջոցառումների ոչ ճիշտ իրականացման հետևանքով սննդանյութերի մեջ կարող են հայտնվել վտանգավոր քիմիական նյութեր (նիտրատներ):

Առողջագիտություն

Առողջությունը մարդու նորմալ վիճակն է, որի ժամանակ մարդը իրեն լավ է զգում։ Արողջությունը կախված է հետևյալ գործոններից․
Առողջ սնունդ
Հիգիենա
Շրջապատ
Մարզանք
Վնասակար սովորություններ
Ժառանգականություն
Կրթություն
Պատասխանատու վարքագիծ
Աղքատություն
Հոգեվիճակ

Վերադասավորում եմ այս գործոնները ըստ իմ կարծիքով կարևորությամբ։
1. ժառանգություն
2. վնասակար սովորություններ
3. մարզանք
4. հիգիենա
5. առողջ սննունդ
6. շրջապատ
7. աղքատություն
8. հոգեվիճակ
9. պատասխանատուբ վարքագիծ
10. Կրթություն

Մայրիկս դասավորում է ըստ իր կարծիքով կարևորությամբ
1. Ժառանգականություն
2. Աղքատություն
3. Հոգեվիճակ
4. Պատասխանատու վարքագիծ
5. Կրթություն
6. Վնասակար սովորություններ
7. Առողջ սնունդ
8. Հիգիենա
9. Մարզանք
10. Շրջապատ