Եղջերուի  մահը: Հովհ. Թումանյան

Անտառը  հառաչանքով  լիքն  էր։

Աշնան  չարագույժ  ցրտերն  ու  անգութ  որսկանները  մտել  էին  նրա  մեջ։  Իր  մահաբեր  թույնը  թափելով՝  սուլում  էր  դառնաշունչ  քամին։  Նրա  շնչից  գունատված  տերևները  դողդողում  էին,  անհասկանալի  լեզվով  ցավալի  սվսվում,  դալկանում,  դեղնում  ու  իրանց-իրանց  թափվում  և  թափվելով  տխուր  շրշում,  անզոր  հառաչում  էին։  Այստեղ  ու  այնտեղ  որոտում  էր  որսկանի  հրացանի  ձայնը,  անտառը  թնդում,  արձագանք  էր  տալիս  և  ամեն  արձագանք  տալով՝  կարծես  թե  ահագին  «վա՜յ»  էր  կանչում  իր  խոր  թավուտներից։  Ճիշտ  որ  վա՜յ…

Կորչում  էին  նրա  պայծառ  օրերը,  ընկնում  էին  նրա  դալար  զարդերը,  հալածվում  ու  կոտորվում  էին  նրա  սիրուն  երեները,  և…  հառաչում  էր  նա։  Չէ՞  որ  նա  էլ  գիտե  զգալ,  չէ՞  որ  այնտեղ  էլ  կենդանության  շունչ  կա,  ցավ  ու  կսկիծ  կա։

Ահա  վերջին  տագնապի  մեջ  է  անտառի  չքնաղ  թագուհին։  Որսկանի  ձեռքից  փախած՝  նա  վայր  է  ընկել  բրնուտում։  Գնդակատեղից  դեռ  հոսում  է  նրա  արյունը,  իր  աչքով  տեսնում  է,  զգում  է  այն  սոսկալի  փոփոխությունը,  որ  կատարվում  է  իր  մեջ,  իր  շուրջն  էլ  փոխվում  է,  ինքն  էլ  այն  չի,  ինչ  որ  առավոտն  էր…  Բայց  այս  ի՛նչ  զարհուրելի  բան  է.  ինչու  էլ  այն  չի,  ինչու  էլ  չի  կարողանում  կանգնել,  փախչել…  Օրհասական  ջանքեր  է  անում,  տանջվում  է,  տանջվում  և  ճգնում  է  պարզել,  թե  ախար  ի՞նչ  պատահեց,  այն  ի՞նչ  էր…  Եվ  շփոթ  ու  աղոտ  հիշում  է,  որ  արածում  էր  իր  հորթուկի  հետ…  հանկարծ  մի  բան  որոտաց…  մի  տաքություն  զգաց  ու  վայր  ընկավ…  ականթոթափել  կանգնեց…  իր  սիրուն  հորթուկը…  Բայց  հիշողության  թելը  կորավ,  ուշքը  խառնվեց,  ուժ  չկա…

Նա  զգաց,  որ  ծարավից  պապակում  էր,  այրվում  էր  ներսը…  Հիշեց  ներքև՝  ձորակում  վազող  վտակը,  խոնարհած  ճյուղերի  տակ  կարկաչող  այն  վճիտ-պսպղուն  ալիքները…  Նրա  մտքով  կայծակի  արագությամբ  միասին  եկան  ու  անցան  հովասուն  անտառներում  անցկացրած  օրերը  և  մշուշապատ  առավոտները,  երբ  նա  առողջ  ու  թեթև  իջնում  էր  այն  ձորակն  ու  կուշտ-կուշտ  խմում  էր  սառը  ջրերից…  Այժմ  էլ  փափագում  էր  սաստի՜կ-սաստի՜կ,  բայց  որքան  աշխատում  էր՝  չէր  կարողանում  բարձրանալ։  Ամեն  շարժվելով  ճղփում  էր  նրա  տակ  լճացած  արյունը  և  կրկին  սկսում  էր  ծորել  գնդակատեղից։  Բայց  արյունը  բարակեց,  ցավն  էլ  առաջվա  նման  չէր  նեղացնում․  նա  թմրեց,  զգաց,  որ  քունը  տանում  էր  մի  տեսակ,  խավարը  թանձրանում  էր  շուրջը,  և  հետզհետե  աչքերը  մթնում  էին։

Արևն  իր  վերջին  շողերը  քաշել  էր  լեռների  ետևը։  Ամեն  ձեն  ու  ձուն  կտրել  էր  անտառում։

Գիշերվան  ցուրտն  ընկավ։  Սթափվեց  եղջերուն,  լիակուրծ  ու  ագահ  շունչ  քաշեց,  լայն-լայն  բաց  արավ  շշմած  աչքերը…  վերևը  փոքրիկ  լույսեր  ցոլացին։  Այդ  աստղերն  էին  երկնքում։  Նա  հասկացավ,  որ  գիշերը  հասել  էր։  Վերջին  ուժերը  հավաքեց,  ջանք  արավ,  շարժվեց,  մինչև  անգամ  ծնկները  բարձրացրեց  և…  կրկին  ընկավ  մի  ծանր  ու  անզոր  թառանչով։  Նա  լսեց  իր  թառանչը,  և  այդ  վերջին  ձայնն  էր,  որ  նա  լսեց  այս  աշխարհքում։

Առաջադրանքներ:
1.Դուրս գրիր անծանոթ բառերն ու բառարանով բացատրիր:
2.Դո՛ւրս գրեք բնության նկարագրության այն հատվածները, որոնք նախապատրաստում, հուշում են սպասվելիք-կատարվելիք գործողությունները:

Աշնան  չարագուժ  ցրտերն էին։Նրա  շնչից  գունատված  տերևները  դողդողում  էին,  անհասկանալի  լեզվով  ցավալի  սվսվում,  դալկանում,  դեղնում  ու  իրանց-իրանց  թափվում  և  թափվելով  տխուր  շրշում,  անզոր  հառաչում  էին։ 
  Իր  մահաբեր  թույնը  թափելով՝  սուլում  էր  դառնաշունչ  քամին։

3. Համաձա՞յն եք հետևյալ մտքերի հետ: Հիմնավորե՛ք:

  • Պատմվածքի սյուժեն հեքտաքրքիր չէ, չկային իրար հաջորդող բազմազան գործողություններ:
    Համաձայն չեմ այս մտքի հեը, քանի որ պատմվածքը հետաքրքիր էր և հետաքրքիր իմաստով։
  • Պատմվածքը հիմնված էր հուզականության վրա, առանց սյուժետային գծի զարգացման:
    Պատմվածքը իսկապես հիմնված է հուզականության վրա, բայց այն ուներ սյուժետային իմաստ։
  • Եղնիկի կերպարն ու ապրումները համոզիչ չեն:
    Ես համաձայն չեմ այս մտքի հետ, քանի որ եղնիկի կերպարը ուղղակի օրինակ է նրա տեղը կարող եր լինել ցանկալի կենդանի և անգամ մարդ։
  • Պատմվածքի գաղափարը մարդու ու բնության միասնականությունն է, ներդաշնակությունը։
    Ես համաձայն եմ այս մտքի հետ, քանի որ հեղինակը ուզում է հասկացնել, որ մենք պետք է օգնենգ շրջապատող մեզ բնությանը, ոչթե սպանենք կենդանիներին և ոչնչացնենք անտառները

Կուզեի լինել:  Ռաբին Դրանաթ Թագոր

Առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,-  կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:

Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:

Երբ իրիկունները  վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն  ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:

Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:

Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:

Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով:

Իսկ պահապանի ձեռքին երերում է  լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:

Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:

Հարցարան

  1. Լրացրու տրված մտքերը.
  • «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի ասելիքը) հետևյալն է` ուզում է լինել բոլորի նման, միայն թե իր նման չլինի։
  • «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ (համաձայն եմ) համաձայն չեմ, որովհետև կարծում եմ, որ մարդը չպետք է նմանվի մյուսներին, միայն իր պարտականությունները չկատարելու համար։
  1. Ստեղծագործության մեջ գտիր կրկնվող արտահայտությունը: Ինչո՞վ է հիմնավորվում այդ կրկնությունը:

Կուզեի ես էլ արտահայտությունն է կրկնվում։

  1. Բնութագրիր այս ստեղծագործության հերոսին (տարիքը, զբաղմունքը, ի՞նչն է նրան հոգնեցրել, ի՞նչն է նրան գրավում մանրավաճառի, պարտիզպանի, պահապանի մոտ, ի՞նչ է նա երազում և այլն):

Այս ստեղծագործության հերոսը՝ աշակերտ է, որը ուզում է ազատ լինել։ Նա այնքան է ուզում ազատություն, որ անգամ չի հասկանում, թե ինչ մասնագիտություն է ուզում, միայն ցանկանում է շուտ մեծանալ։ Նա ուզում է խուսափել բոլոր պարտականություններից և չլսել ծնողների կողմից նկատողությունները։ Կարծում եմ նրան չի գրավում մանրավաճառի, պարտիզպանի, պահապանի աշխատանքները, այլ այն, որ նրանք ազատ են և ինչ ուզում անում են, ըստ իրեն։

Սկսիր այսպես` Կուզեի ես էլ արծվի նման ազատ, սրատես և համարձակ լինել: Ճախրեի երկնքում՝ ուրտեղ ուզում եմ, տեսնեի աշխարհը։

ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ: Խորխե Բուկայ


Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։
Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։
Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։
Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։
Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։
Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։
Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։
Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն:

Հարցարան

  1. Կա՞ միտք, որի հետ համաձայն չես: Եթե կա, հիմնավորիր առարկությունդ:
    ոչ
  2. Շարունակիր այս շարքը՝ հարազատ մնալով ոճին:
    Ցանկանում եմ, ինձ հանգիստ թողնես, բայց երբեք չլքես։

Կարդում ենք Սահյան

Աշխատանքի ժամկետը` ապրիլի 8-16-ը
Նպատակը` կարդալ, ճանաչել, ուսումնասիրել, լսել, բացահայտել, վերլուծել մեծ պոետին:
Բովանդակությունը`
Համո Սահյան մարդը:
Համո Սահյան բանաստեղծը:
Ուսումնասիրություններ գրողի կյանքի վերաբերյալ՝ հուշեր:
Գրողին առնչվող քննարկումներ
Համագործակցային նախագծեր՝ Սահյանը երգերում
Բանաստեղծությունների ընթերցումներ, վերլուծություններ:
Ընտրությամբ  բանաստեղծությունների  ձայնագրությունների, տեսանյութերի պատրաստում:

Ընթերցումներ

Գրիգոր Զոհրապ, «Զաբուղոն» նովելը

Մարդ մը, որուն երեսը երբեք չէինք տեսած, խավարի մեջ ապրող դիվային էակ մը, գոյություն ունե՞ր իրոք, թե առասպել մըն էր, թե բերնիբերան կրկնվելով, տարածվելով` վերջնական ձև ու վավերացում կը ստանա, իրողության կարգ կանցնի:
Գող մը էր Զաբուղոն մեր գեղին մեջ, ոչ այն ռամիկ գողը, որ կը բռնվի շարունակ, կը ծաղրվի ու բանտերու մեջ կը փչանա, ոչ ալ այն ահարկու ավազակը, որուն գողոնին մը արյուն կը խառնվի ատեն — ատեն:
Իր մեծ արժանիքը ճարպիկության մեջն էր, օդի պես անոսր, ոգիի մը պես աներևույթ, տեղ մը չէ ու ամեն տեղ է միանգամայն:

Ամենեն ավելի ամուր փակված դուռը, ամենեն բարձր պատը` մտնելե չեն արգիլեր զինքը, բանալիին ծակեն, տախտակներուն ճեղքերեն ներս կը սպրդի կարծես, անշշուկ ստվերի մը պես:
Ամեն բան գիտե, ամեն խոսք կը լսե ու դռնփակ նիստերը իրեն համար չեն, իրեն համար պատրաստված ծուղակներուն մեջեն հաջողությամբ դուրս կը ելլե միշտ, վարպետ ձեռնածուի մը պես զարմանքի մեջ թողլով զինքը բռնելու պատրաստվող միամիտները:
Երեսը շիտակ տեսնող չկար, բայց կը պատմվեր – ո՞վ, կամ ի՞նչպես, չեմ գիտեր – թե երիտասարդ մըն էր այս տղան, նկնահասակ, թխադեմ ու վատույժ տղա մը, երկաթագործի քով աշակերտութենե եկած էր ու կղպանքներու արվեստը պետք եղածեն ավելի սովրած էր:
Հիմա արվեստասերի մը պես կապրեր, գողանալով, թալլելով շարունակ, ավելի սնապարծութենե, քան թե իրական չարութենե մղված: Կը բավեր, որ իր ճարտարության փորձը տար ամենեն անմատչելի կարծված տուները կողոպտելով, ու հոժարությամբ ետ պիտի տար գողոնը, թե որ բռնվելու վախը չըլար:
Կամաց – կամաց մտերմություն մը հաստատված էր գյուղացոց և այս գողին մեջ, ի հարկե ստիպյալ` վարժվեր էինք իր ներկայության. այս խորհրդավոր ու անմեկնելի գոյությունը, հալածական մարդու այս աստանդական կյանքը` սրտներիս կը շարժեր, ու քիչ մըն ալ թե որ երթայինք առաջ, պիտի սիրեինք զինքը:
Զաբուղոն նշանված էր, կը զարմանա՞ք:
Նշանտուքը Պատրիարքարանի մեծ դահլիճը կատարված չէր հարկավ: Փոխանորդ հայրը օրհնած չէր զայն, ոչ ալ լրագիրներից ծանուցեր էին:
Պարզապես, հավիտյան իրար սիրելու խոսք տված էին գիշեր մը, ծառի մը տակ, աստղերը ունենալով իրենց վկա, և աշխարհիս ամենեն մեծահանդես նշանտուքը եղած էր իրենցը:
Ամենքնիս կը ճանչնայինք Վասիլիկը, այն վտիտ դեմքով ու թնջուկ մազերով աղջիկը, որ գույնզգույն պատմուճաններով, արտակարգ արդուզարդերով` վերը, լեռը կուգար պտտելու մինակը, շաբաթ իրիկունները:
Ոչ ոք կը համարձակեր աչք նետել կամ դարպաս ընել անոր:
Կեսարի խոսեցյալն էր անիկա, իր բացակա նշանածին տարածած սարսափին մեջ պլլված` աներկյուղ կը պտտեր ամեն տեղ, ու զենքը պահպանող այս վախը կը վայլեր իրեն, անմատչելի ըլլալը` հրապույրիչ կըներ զինքը: Մասամբ ալ նշանածին փառքը իր վրա կանդրադառնար անոր արկածալից կյանքին կապվող այս աղջիկը սովորական մեկը չէր կրնար ըլլալ, աշխարհքեն դուրս ապրող մարդուն նշանածն ալ աշխարհքեն դուրս արարած մըն էր, ու տեսակ մը պատկառանքի խառնված ըղձանքով մը կը նայեին իրեն, ամեն անգամ որ այս լվացարարի աղջիկը, վես ու արհամարհոտ դիցուհիի ձևերով, իր շաբաթական պտույտը ընելու կուգար մեր կողմերը:
Վասիլիկ` ինքը գոհ կը թվեր այս կյանքեն, մարդ մը կար մութին մեջ, որ զինքը կը պաշտեր, Ռյույ Պլասի ըսածին պես, առանց երևան ելլելու, առանց իր քովը գալու հրապարակավ:
Ու մութը` իրական մութ էր հոս, կյանքը գիշերը կը սկսեր իրեն համար ու գիշերը կը վերջանար, վասն զի նշանածը մութին կրնար գալ, ամենեն անակնկալ մեկ պահուն, մտքե չանցած ծպտումի մը տակ, որուն գրկաբաց կը սպասեր:
Ուրիշները կրնային ըսել, որ “այսքան օր” ապրեցան, ինքը պիտի ըսեր “այսքան գիշեր”:
Լուսինին պես խավար պետք էր, որպեսզի փայլեր, էապես աղջամուղջի դշխոն էր այս աղջիկը:
Ու գողը, իր հարափոփոխ այլակերպություններովը, ամեն գիշեր նոր սիրահար մը կը թվեր իր աչքին, և այսպես ամեն հասակները ու ամեն գույները կարգով մը ծնրադրեին իր առջև, դյութական անուրջ մը շինելով ամեն ատեն:
Սկիզբները Վասիլիկ երջանիկ եղավ այսպես: Բախտին չէ՞ր նմաներ քիչ մը այս անտեսանելի սիրահարը, որ աշխարհքը կը կողոպտեր զինքը հափրացնելու համար ամեն ճոխություններով:
Օր մը սակայն այս ամենը ծաղրելի թվացին իր աչքին: Իր գաղտագողի ու թաքուն երջանկությունը բան մը կորսնցներ այսպես ծածուկ մնալով և չըկրնալով ուրիշներուն ցուցվիլ: Երևակայեցեք մեծագին ադամանդ մը, որ հավիտյան տուփի մը մեջ փակված մնալու դատապարտված ըլլա ու չկրնաք օր մը կուրծքերնուդ վրա դնելով դիմացիններիդ շլացնել:
Իր բոլոր վայելքները, իր բոլոր ունեցածը այս գոցված ադամանդին տպավորությունը կը թողեին: Ինքը մանավանդ, ցուցամոլ էակ, չէր կրնար գոհանալ կյանքի այն ներքին ու լռին ներդաշնակությամբը, որ ահա իր ձեռքին տակն էր և որ դուրսը արձագանք չէր ձգեր, մարդիկ կան, որ դերասաններ են աշխարհիս վրա, իրենց սեփական կյանք ու գոյություն չունեին և ուրիշներուն համար կապրին միայն, հանդիսատեսներ պետք է ասոնցպեսներուն, ու կյանքը հրապույր չունի, եթե զիրենք դիտողներ պակսին, դերասաններ` որ հանձն չեն կրնար առնել թափուր սրահի մը առջև ներկայացում տալու:  Այսպես էր Վասիլիկ, իր մեկուսացումը` լքում կը նշանակեր, ոչ ոք իր երեսը կը նայեր փողոց ելած ատեն, գեղին բոլոր երիտասարդները իր հրապույրներեն կը դողային: Հիմա պչրանքի արվեստը կը փորձեր անոնց դեմ, թույլ ու երերուն քայլվածք մը առած էր, որ նուրբ մարմնին ամեն խաղերը կը մատներ, և այսպես ցանկության տաք հով մը կը տարածեր շուրջը ու օձի նայվածք մը` որուն հանդիպողը կը կախարդվեր:
Օր մը տղուն մեկը կապվեցավ անոր ու հետը ամուսնանալ առաջարկեց, այն վայրկյանեն գողի սերը անտանելի լուծ մը դարձավ իրեն: Ալ չկրցավ սպասել անոր, գիշերները լուսացնել, ժամադրություններուն գտնվիլ սա պարտեզին մեջ կամ ան լերան վրա, ամեն առթիվ գանգատեցավ, բողոքեց ու լացավ, մյուսը կը զարմանար, ինչո՞ւ այս արցունքը, չէ՞ մի օր առաջվան պես կը սիրեին իրար, ի՞նչ փույթ մնացածը, Զաբուղոն իր առանձնացած կյանքովը, միամիտ մարդու հատուկ անծալք գաղափարները կը պարզեր:
Ի՞նչ պիտի ըլլա ասոր վերջը, — կը հարցներ աղջիկը:
Ասոր վե՞րջը Զաբուղոն երբեք չէր խորհած ատոր, ընդհակա — ռակը, կը փափագեր, որ վերջը չգա:Այն ատեն հուսահատած` հոժարությամբ բաժանում ձեռք բերելե այս նշանտուքեն, որ օրհնված պսակե ավելի ամուր ու հաստատ կերևար, դիվային խորհուրդ մը անցավ մտքեն, գիշեր մը ոստիկանները կանչեց ու ձեռբակալել տվավ Զաբուղոնը:
Քարաշեն պատերուն, երկաթե ամրափակ դռներուն ետին կը սլքտան, սպասելե վհատած, կամքի պարտասումի մը մեջ անզգա և անտարբեր դառնալով տարիներու անվերջ հոլովումին: Անակնկալ փրկության մը հույսը, առջի օրերուն ակնկալությունը շատոնց լքած է զիրենք և հիմակ նախասահմանյալ թվականին սպասելով միայն, կծկված կը մնան այդտեղ ժամերով, չորս դիեն բարցրացող պարիսպներուն տակ բուսած հսկա սունկերու նման:
Ամեն հասակները ու ամեն տարիքները կան հոս, այս դիմացկուն քարե արգանդին մեջ, որ Թիարան կը կոչվի և որ այս մարդիկը պիտի վերածնի օր մը, պիտի արտաքսե իր ծոցեն դուրս, համերամ հղացումներով:Վերեն, նեղ բացվածքներե լույսը կը սպրդի ներս, հաշվված խնայված լույս մը, տկար ու տժգույն բան մը, այն դեմքերուն պես, զորս լուսավորելու կուգա:
Զաբուղոն ասոնց մեջն է, իր համբավը կանխած է զենքը բանտին մեջ, մեծ չարագործ մը չէ, բայց մեծ ճարպիկ մըն է, հսկողության տակ է շարունակ այս բանտարկյալը, որ ոտքը երկաթներ ունի ամուր ու կռնակը հաստ պարիսպներ:
Յոթը տարի պիտի մնա այսպես, երիտասարդ էր հոս եկած ատեն ու ծերացած դուրս պիտի ելլե, իր նշանածին կը խորհի ամեն ատեն, այն մեկ հատիկ բարեկամության, որուն աներկբա կը հավատա դեռ, ո՞ւր է, ի՞նչ կընե արդյոք, ու հակառակ ամեն զգուշության, փախչելու ջանքեր կընե, անգամ մը երեսուն կանգուն բարձրությամբ պատե մը կանցնի, բայց դուրսի բակին մեջ կըբռնվի, ուրիշ անգամ մը բանտին երդիքին վրա ելլելու կը հաջողվի, երկու գիշեր կանցնե հոն, կը տեսնեն ու կը բռնեն զինքը նորեն:
Այն ատեն ամեն խստությունները ի գործ կը դնեն ամեն վայրկյան փախչելու հետամուտ այս մարդուն դեմ, բանտին կարգապահական պատիժները կը տեղան իր գլխուն, բան մը չի կասեցներ զինքը, դուրս պիտի ելլե Վասիլիկը գտնելու համար, իրավ ուրիշ պատճառ մը չունի փախչելու:
Եվ գիշեր մը կը հաջողի վերջապես, խոհանոցին ծխնելույզին մեջեն վեր կելլե նախ ու հետո հիանալի ճարտարությամբ մը այդ ցից բարձրութենեն վար կիջնե, այս անգամ բանտին շրջափակեն դուրս:
Երեք տարվա մեջ այս վեցերորդ փորձը կը հաջողի ահա, ու շիտակ, անխոհեմությամբ թերևս, մեր գեղը կը դառնա նորեն, կասկած մը չանցնիր այս հնարամիտ մարդուն մտքեն, տարակույս մը չի գար թունավորելու իր սիրույն մաքրությունը: Իր ձերբակալությո՞ւնը, ձախող դիպված մը միայն, առջի օրերուն պես գիտե, որ սպասող մը կա իրեն ամենեն անակնկալ ժամուն ու վայելած ազատության գինը` այս բերկրանքով կը բազմապատկվի, կը մեծնա, իր սրտեն դուրս պոռթկալու չափ:
Վասիլիկին թովիչ ակնարկը պիտի գոնե նորեն, անոր գռուզ մազերուն պատկերը դեռ չտեսած, աչքին առջևեն կանցնի, և ուրախության սարսուռ մը կը ցնցե իր հեք մարմինը:
Մեղմիվ կը մոտենա անոր տունին, պատուհանին առջև խոսակցության ձայն մը կեցնե զինքը, ո՞վ է ներսը, մտիկ կընե, չի հավատար իր լսածին, ներս մը մտնե անձայն, առանց իր ներկայությանը կասկածը տալու, ու չի հավատար իր տեսածին, ժամ մը ամբողջ անկյուն մը կծկված կը սպասե, չկրնալով ցրված միտքը ամփոփել, հետո տակավ ինքզինքը կը գտնե, կը խորհի ու ձեռքը ակամա կերթա պզտիկ դանակի մը կոթին, զոր մեջքի գոտիին անցուցած է, մատները կը շոյեն զինքը, առջի հեղն է, որ արյուն թափելու հարկ կը տեսնե որոշ ու հստակ, ինքը որ ամեն բանե կրնա փախչիլ, այս վրեժխնդրության գաղափարեն չի կրնար զատվիլ ահա: Ո՞վ է այդ ապուշ էակը, որ իր թողած պակասը լեցնելու եկած է այստեղ, սա նստող տղո՞ւն համար Վասիլիկ մոռցած է զինքը: Մեկ նայվածքով կը չափե, կը գնահատե այս ոսոխը ու շատ վար կը գտնե իրմե:
Եվ իր սիրտը լեցնող արհամարհանքին առջև վրեժի գաղափարը կը թուլնա, ձեռքը կը քաշե դանակին բունեն, զոր իր պրկված մատները կիսովին դուրս քաշած էին մեջքի գոտիեն, ոչ չեն արժեր ասոնք իր զայրույթը, ու կամացուկ դուրս կելլե կրկին: Բոլոր գիշերը կը քալե թափառական, փողոցներուն մեջ, ո՞ւր պիտի երթա այսպես, տուն չունի, ծանոթ չունի: Կը խորհի, որ այդքան ծանրագնի ձեռք անցուցած ազատությունը բանի մը չի ծառայեր և ուսերուն վրա կը ծանրանա:
Արշալույսին հետ` վարանոտ քայլերով ետ կը դառնա իր բանտին նորեն, որուն դրան առջև կը գտնեն զինքը առտուն ու ներս կառնեն:
Առաջադրանք
Ի՞նչ է նովելը:

Նովելը փոքրածավալ, արձակ ստեղծագործություն է: Ծավալով ու բնույթով շատ մոտ է պատմվածքին: Նովելի հիմքում սովորաբար ընկած է լինում առօրյա փորձի տեսակետից անհավանական, երբեմն անեկդոտանման որևէ պատմություն, որի մեջ  գրողը ավելացնում է բովանդակություն:


Բնութագրիր Զաբուղոյին, մեղադրիր կամ արդարացրու:

Զաբուղոն այդքան էլ լավ մարդ չեր, գողություններ էր անում, բայց նա այդ գողությունները հիմնակնում իր սիրած աղջկա համար էր անում, որպեսզի գոհացնի նրան։ Նաև վերջում նա ազնիվ գտնվեց և ուզում էր իր այդքան գողացածը հետ տար։


Բնութագրիր Վասիլիկին, մեղադրիր կամ արդարացրու:

Վասիլիկը շատ վատ մարդ էր, քանի որ Զաբուղոն նրան այդքան թանկարժեք իրեր էր նվիրում, բայց նա այդքանը չգնահատեցև մատնեց նրան։ չնայած որ , նա հոգնել էր այդ կյանքից, ու վախենում էրոր կբռնվերև ցանկանում էր ապրել լրիվ ուրիշ կյանքով։


Ո՞րն է ստեղծագործության  ասելիքը;

Իմ կարծիքով ստեղծագործությունը ուզում էր ասել, որ եթե ձեզ ինչ որ մեկը վատություն է անում, պետք չե վրեժ լուել, հնարավոր է որ այդ վատությունը քեզ տեղին է։


Համոզու՞մ է ձեզ նման ավարտը, եթե ոչ, նոր ավարտ հորինիր:

Ավարտը ստեղծագործությանը համապատասխան է , բայց ավելի լավ կարող էր ավարտվել։ Նոր ավարտ չեմ կարող հորինել, քանի որ չեմ մտածում, որ կարար ուրիշ կերպ լիներ ոնցոր, ստեղծագուրծության մեջ էր։

Ընդգծված հատվածը դարձնել արևելահայերեն:

Հիմա արվեստասերի մը պես կապրեր, գողանալով, թալլելով շարունակ, ավելի սնապարծութենե, քան թե իրական չարութենե մղված: Կը բավեր, որ իր ճարտարության փորձը տար ամենեն անմատչելի կարծված տուները կողոպտելով, ու հոժարությամբ ետ պիտի տար գողոնը, թե որ բռնվելու վախը չըլար:

Հիմա արվեստասերի պես կապրեր, գողանալով, թալանելով շարունակ, սնապարծությունով, քան թե իրական չարությանը մղված։ Կբավեր, որ իր ճշմարտության փորձը տար ամենաանմատչելի կարծված տները կողոպտելով, ու հոժարությամբ ետ պիտի տար գողացածը, թե որ բռնվելու վախը չլիներ։

Դրվագներ Չարենցի կյանքից

Մի անգամ Չարենցը համալսարանում ուսանողներին պատմում էր իր տպավորությունները Եվրոպա կատարած ճանապարհորդություններից: Ուսանողները բազմաթիվ ու բազմատեսակ հարցեր էին տալիս պոետին, և նա պատասխանում էր ոգևորված ու մանրամասն: Դահլիճի վերջում նստած էր մի նիհար, հիվանդ տղա: Գունատ էր տղան, արտահայտիչ, մեծ-մեծ աչքեր ուներ, հուզված դեմք ու բարձրահասակ էր: Տղան կանգնեց ու դիմեց Չարենցին.
– Ասացե՛ք, խնդրե՛մ, պոե՛տ, ո՞ր փողոցն էր ամենալավը Ձեր տեսած փողոցներից ու ո՞ր քաղաքում էր այն:
Չարենցն ուշի-ուշով նայեց պատանու աչքերին, մի պահ լռեց ու կարծես ծածուկ, կարծես շշուկով ասաց.
– Ամենալավ փողոցը Երևանի Նայիբի քուչան է…
Դահլիճը լցվեց շշուկով. բանաստեղծն անհավատալի բան ասաց: Նայիբի քուչան մի նեղ փողոց էր՝ ծուռումուռ, անլույս, անգույն, ամայի ու անմարդաբնակ:
– Որովհետև այնտեղ է ապրում իմ սիրելի կինը,- շարունակեց Չարենցը:
Դահլիճը թնդաց ծափերից…

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ
ՉԱՐԵՆՑԻ ՀԵՏ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ

Մեծատաղանդ բանաստեղծ Եղիշե Չարենցին առաջին անգամ ես տեսա
Վենետիկում, 1924 թվականին: Չարենցը եկել էր Հայաստանից Եվրոպա
ճանապարհորդելու: Ինձ մոտ եկավ նա Հռոմից: Առաջին տպավորությունը, որ ստացա
նրանից, փայլուն չէր: Վտիտ մարմին, կարճահասակ, բայց խոհական, խելացի աչքերով:
Մնաց մի ամբողջ ամիս Վենետիկում, և մենք շատ և շատ խորին կերպով
բարեկամացանք, մտերմացանք: Ամբողջ օրը միասին էինք: Առավոտը կանուխ գալիս էր
հյուրանոցից, մնում էր մինչև ուշ գիշեր մեր տանը: Թափառում էինք հրաշալի
Վենետիկում՝ ջրանցքներով, գոնդոլներով, գնում էինք ծովափ, հետո գնում էինք
Մխիթարյանների վանքը՝ սուրբ Ղազար: Խոսում էինք անվերջ ամեն հարցերի մասին —
գիտության, գրականության, փիլիսոփայության, ռևոլյուցիայի, բոլոր այն մեծ
խնդիրների, որ կան, և փոքր խնդիրների նաև, որ հուզում են մարդկանց:
Վենետիկի հասարակությունը իր պարապ ժամերը անց է կացնում աշխարհի մեջ
ամենագեղեցիկ հրապարակի՝ սուրբ Մարկոսի հրապարակի վրա: Մի կողմը սուրբ
Մարկոսի սքանչելի տաճարն է, մյուս երեք կողմերը թանգարաններն են, սրճարաններ՝
բոլորն էլ մարմարակերտ պալատներ: Եղիշեի հետ էլ մենք անցկացնում էինք սուրբ
Մարկոսի հրապարակի զանազան սրճարաններում: Սուրբ Մարկոսի հրապարակը
լեցուն էր աղավնիներով, որ կոչվում են սուրբ Մարկոսի աղավնիներ՝ հազարավոր,
տասնյակ հազարավոր, և կառավարությունը կերակրում էր նրանց: Հրապարակում
ծախում են հունդեր, սիսեռներ՝ կերակրելու համար աղավնիներին: Հասարակությունը,
մանավանդ տուրիստական հասարակությունը, շարունակ նկարվում էր՝ ափերում
սիսեռներ բռնած: Աղավնիները գալիս նստում են, կտցահարելու համար, և ուսերի վրա,
և գլխարկների վրա: Ահա ես ու Չարենցն էլ նկարվեցինք սուրբ Մարկոսի հրապարակի
վրա՝ աղավնիների հետ միասին: Չարենցը բախտավոր եղավ, որ նրա վրա նստեցին
երեք-չորս աղավնի, իսկ իմ ձեռքը մնաց դատարկ:
Չարենցը խոհուն, զարգացած, մեծ էրուդիցիայի տեր անձնավորություն էր՝
անհանգիստ բնավորություն, ըմբոստ և եռուն: Բոլոր ազգերի գրականությունները
գիտեր, լավ ճանաչում էր և մեծ ճաշակի տեր էր: Արդեն ես նրան ճանաչում էի նախքան
նրա հետ ծանոթանալը: Ես կարդացել էի (Վենետիկի վանքը ստանում էր հայկական
ամեն մի հրատարակություն, ուր էլ որ լինի) Չարենցի երկհատորյակը, որ տպված էր
Մոսկվայում, 1922 թվականին: Ինձ վրա մեծ տպավորություն թողեցին նրա
«Դանթեական առասպել»-ը և «Տաղարան»-ը, լիրիկական մի շարք
բանաստեղծություններ, մանավանդ նրա հայրենասիրական բանաստեղծությունը՝ մեծ
խորքով, «Ես իմ անուշ Հայաստանին»: Ինձ համար, առանց չափազանցության,
բոլորովին օբյեկտիվ կերպով կասեմ, որ հայ տառերով, հայ բառերով այդպիսի
բանաստեղծություն չի գրված հայրենասիրության տեսակետից: Դա եզակի,
աննախընթաց բան է: Նույնիսկ կարելի է ասել, որ եվրոպական, համաշխարհային
գրականության հայրենասիրական ժանրի բանաստեղծություններ այդպիսի թափով,
այդպիսի ընդարձակ խորքով գրված բան գոնե ես չեմ հիշում:

Եղիշե Չարենցի կորուստը հավիտյան ողբալի է, և եթե նա ողջ մնար, ղեռ ինչե՜ր
կարող էր տալ: Համենայն դեպս, նա ինչ որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ
գրականության մեջ:
Հարգանք նրա հիշատակին:

ԿԱՐԻՆԵ ՔՈԹԱՆՃՅԱՆ
ՀՈՒՇԵՐ ՉԱՐԵՆՑԻ ՄԱՍԻՆ

Կարսը մտաբերելիս՝ Չարենցի հասակակիցներս, առաջին հերթին հիշում ենք
Կարսի այգին՝ աստիճաններով, աստիճանների շարունակությամբ գլխավոր ծառուղին,
դիմացը՝ ակումբը, ծառուղու երկու կողմերից՝ նստարաններ: Ձախից հոսում էր Կարսա
գետը:
Այգին զինվորական այդ փոքրիկ քաղաքի միակ զբոսավայրն էր, սիրելի
հատկապես դպրոցականներին: Արձակուրդներին այդտեղ էինք անցկացնում օրվա մեծ
մասը, ամառը նավակ էինք նստում, շարժվում ափից ափ, ձմեռը, երբ սառչում էր գետը,
սահում էինք չմուշկներով:
1914թ. հունիսն էր. ընկերներով այգում զբոսնելիս աչքս ընկավ կանաչ շապոյով,
բաց շագանակագույն թիկնոցով, ծխամորճով և մեծ ձեռնափայտով մի պատանու: Տղան
հագնված էր իր հասակին ոչ համապատասխան: Տարօրինակ էր նաև կեցվածքը:
Գլխարկն աչքերին քաշած՝ նա մեկ ձեռնափայտը նետում էր վեր, մեկ բռնում, մեկ գետնի
վրա ինչ-որ գծում, խզմզում: Գլխարկի տակից փայլում էին նրա աչքերը, խորաթափանց
և, ինչպես ինձ այն ժամանակ թվաց,— չար արտահայտությամբ:
Տղաներից հետաքրքրվեցի, թե ով է այդ երիտասարդը: «Բանաստեղծ է»,—
ասացին: Աղջիկները ծիծաղեցին այդ պատասխանից. «ֆուտուրիստ է»,—
բացականչելով:
Զբոսնելիս, մի երկու օր անընդհատ, հետևում էի տղային և այն եզրակացությանը
եկա, որ նա տարօրինակություններ է անում, չարանալով աղջիկների վրա, որոնց հետ
ծանոթ չէ և շատ կուզեր ծանոթանալ: Միտքս ասացի իմ ընկերներին: Նրանց
տարօրինակ թվաց այդ տարօրինակ տղայի հետ մտերմանալու առաջարկը, սկզբում
ծիծաղեցին, հետո հայտարարեցին, որ ստիպված կլինեն ընկերություն չանել ինձ հետ.
չար է տղան, և իրենք չեն պատկերացնում մտերմություն նրա հետ: Ես համառեցի, և մեր
ընկերներից մեկի ուղեկցությամբ մոտեցանք Եղիշեին: Ձեռքս մեկնելով առաջարկեցի
նրան ծանոթներ լինել: Թերևս ծաղր համարելով իմ առաջարկը, նա ծույլ շարժվեց
տեղում, արժանապատվությամբ բարձրացավ, և մենք ծանոթացանք:
Հենց առաջին իսկ զրույցից ես զգացի, որ սխալված չեմ. խելոք էր երիտասարդը՝
կարդացած, զարգացած և, որքան էլ զարմանք պատճառելու լիներ ինձ և իմ
ընկերուհիներին, բարեհամբույր: Շուտով Եղիշեի հետ ծանոթացան նաև մեր
աղջիկներից մի քանիսը: Այնուհետև մենք միշտ միասին էինք լինում, միասին զբոսնում,
նավակ նստում, զրուցում ժամերով: Պիեսներ էինք պատրաստում և ներկայացնում, մեծ
մասամբ մեր տանը:
Վերահաս պատերազմը բաժանեց բոլորիս, դպրոցները փոխադրվեցին Թիֆլիս:
Ձախողվեց ռազմաճակատ մեկնելու իմ ցանկությունը (ընկերուհիս՝ քանդակագործուհի
Այծեմնիկ Ուրարտուն սպառնաց, թե կհայտնի ծնողներրիս): Մեկնեցի Թիֆլիս, բայց
չկարողացա ստիպել ինձ շարունակելու կրթությունս, մտա հոսպիտալ աշխատելու
որպես քույր: Ամռանը վերադարձա Կարս: Չեմ հիշում որ թերթում կարդացինք Հովհ.
Թումանյանի կոչը՝ ուղղված հայ օրիորդներին. «Ով իսկական հայրենասեր է, թող գնա
Էջմիածին՝ օգնելու պատերի տակ բնաջնջվող գաղթականությանը, որբերին»:
Առանց մտածելու մեկնեցի Էջմիածին, հենց ուղղակի շատ սիրելի Թումանյանի
մոտ. սկզբում նա համոզեց վերադառնալ և շարունակել ուսումը. «Հայրենասեր օրիորդը
կրթություն ստանալով կարող է ավելի օգտակար լինել հայրենիքին»,—ասաց նա,
նկարագրելով գաղթականների սոսկալի դրությունը Էջմիածնում: Հետո իմ
համառությանն ընդառաջելով, առաջարկեց զբաղվել որբերի խնամքով:
Շատ ժամանակ չանցած (3 ամիս աշխատելուց հետո)՝ հիվանդացա, և
Բարեգործական ընկերությունն ինձ Մոսկվայի հիվանդանոցը փոխադրեց:
Առողջանալուց հետո սկսեցի հաճախել դասընթացներ…
Ամռանը, արձակուրդներին վերադարձա Կարս: Հանդիպումներ, զրույցներ
Եղիշեի հետ, տրամադրեցի գալ Մոսկվա և սովորել:
Չարենցը Մոսկվա եկավ 1916 թ. աշնանը, եթե չեմ սխալվում, սեպտեմբերի
վերջերին և ընդունվեց Շանյավսկու համալսարանի պատմագրական ֆակուլտետը:
Ապրում էր մի շատ փոքր սենյակում, որտեղ կար մահճակալ, սեղան և երկու աթոռ: Շատ
պատկառելի և զգայուն տանտիրուհի ուներ, նա միշտ բողոքում էր, թե Եղիշեն օր ու
գիշեր նստած գրում է ու գրում, առանց սնվելու, ընդունելով միայն քաղցր թունդ թեյ և
ուրիշ ոչինչ: Խնդրում էր ինձ հաճախ այցելել և նրան դուրս բերել տնից:
Այդ օրերին Չարենցը գրում էր «Ծիածանը»: Ինձ ոչինչ չէր ասել մինչև ավարտելը.
հետո բնագիրը տվեց ինձ և խնդրեց կարդալ միասին: Նույն օրերին նա հորից ծանրոց
ստացավ: Հայրը գրել էր, որ դրամ չի կարող ուղարկել, ուղարկում է գրպանի դանակներ
և պարսկական փուշիներ: Մեծ էր Եղիշեի ուրախությունը. Մոսկվայում նա շատ սուղ էր
ապրում և հետո մտածում էր խնայած դրամներով հրատարակել «Ծիածանը»:
Սակայն այդ դառն օրերին, ինչպես և հետո, Չարենցը երբեք չէր սիրում խոսք
բացել նյութականի մասին, տրտնջալ աղքատությունից: Չափազանց հպարտ էր,
արժանապատվությամբ լի, դրամ ունենալիս ծախսում էր առանց որևէ
հաշվենկատության, հետո նորից մնում առանց դրամի, խմելով շատ սիրած պարսկական
թեյը:
Փուշիներից երեքը, տարբեր գույնի, նվիրեց ինձ, ասելով, որ նվիրում է, որպեսզի
հագնեմ ես ու համոզվեմ, որ իմ աչքերը հագուստներիս համապատասխան փոխվում են,
ընդունում տարբեր երանգ, որի համար գրել ու ինձ է նվիրել «Ծիածանը»: Թերևս
աղջկական չարությամբ կամ մի այլ զգացումով, փուշիները ես նվիրեցի իմ
տանտիրուհու աղջիկներին: Շատ բարկացավ դրանից Եղիշեն, հուզվեց, վիրավորվեց:
Մոսկվայում ամենից հաճախ լինում էինք Գորկայում. ես սահնակ էի նստում կամ
սահում չմուշկներով, նա երբեք չէր ձեռնարկում անել ոչ մեկը, ոչ մյուսը, քաշվում էր մի
կողմ ու նայում:
Մինչև տպարան տանելը, «Ծիածանը» կարդաց ինձ, մի քանի հատված
առաջարկեցի հանել. լավ չեմ հիշում, բայց երեւի կատարեց իմ ցանկությունը:
Չարենցը Մոսկվայում մնաց մինչև 1917 թ. մարտ ամիսը: Մինչ այդ, փետրվարյան
հեղափոխության օրերից, մենք կորցրել էինք իրար: Ես թողել, հեռացել էի իմ
բնակարանից. առիթը իմ հրացանն էր եղել, որ սարսափի մեջ էր գցել տանտիրուհուս:
Հանդիպեցինք Չարենցի հետ պատահաբար, երբ փողոցում որպես միլիցիոներ ես կարգ
էի պահպանում: Եղիշեն խնդրեց ինձ գնալ տուն, պատմեց, որ շատ է անհանգստացած
իմ տանտիրուհին. խիղճը տանջում է, որ ինձ փողոցում է թողել, և ես, ով գիտե, գուցե
տրորվել եմ ոտքերի տակ: Նույն օրն էլ հայտնեց, որ ինքը մեկնում է Կարս. «Գնա՛նք,
այնտեղ շատ գործ կլինի անելու». ասաց, թե ինչ-որ գրականություն է տանում իր հետ:
Գնացի կայարան՝ ճանապարհելու. նա կարդաց «Հեռացումի խոսքեր»
բանաստեղծությունը: Շատ հուզված էր, շատ զգացված, ասում էր, որ ոչ ոք չունի ինքը, և
ես մայրն եմ նրա, նրա քույրը, ամեն ինչ: Հանձնարարեց ինձ կարդալ և հասկանալ, որ
ցարի տապալումը դեռ ոչինչ չի նշանակում, որ շատ բան կա դեռևս անելու:
Մեկ ամիս հետո Կարս վերադարձա նաև ես, չկարողանալով մասնակցել
քննություններին: Չարենցը Կարսում Տաճատ Ալեքսանյանի հետ միասին մտադիր էր
հրատարակել գրական ամսագիր, եթե չեմ սխալվում՝ «Կարմիր աստղ» խորագրով:
Ամսագրի համար հանձնարարվեց ինձ ռուսերենից թարգմանել, եթե հիշողությունս չի
դավաճանում՝ Գարշինի «Крацный цветок» պատմվածքը: Չգիտեմ ինչ ընթացք ստացավ
նրա այդ մտադրությունը հետագայում։ Գաղթականներին օգնելու նպատակով մեկնեցի
շրջակա գյուղերը, իսկ հետո սկսվեց գաղթը:
Չարենցին հանդիպեցի միայն 1919 թ. ամռանը, նորից Կարսում և շատ վատ
վիճակում: Նա մի կերպ հաջողացրել էր ուսուցչության պաշտոն ստանձնել շրջակա մի
գյուղում: Ինձ հաջողվեց մի զույգ կոշիկ գնել նրան, քույրս կոշկակապ գործեց: Հորս
նախատինքի տակ («Մտավորականը այս օրերին իրավունք չունի թափթփված լինել,
պետք է կարգին երևալ ժողովրդի մեջ»), Եղիշեն սկսեց կարգի բերել իրեն:
Մինչ նա կմեկներ գյուղ, ես ճանապարհվեցի Երևան, մտադիր էի ուսանել
մանկավարժական երկամյա դասընթացներում:
1919 թ. աշնանը անցնում եմ ներկայիս Աբովյանով և կարդում եմ մի
հայտարարություն՝ գրական մի դասախոսության վերաբերյալ: Այդ օրերին ես ապրում
էի Շավարշի տանը: Նա մանկուց որբացել էր, և հայրս որդեգրել էր նրան:
Դասախոսության գնացինք ահա այդ նույն Շավարշի հետ: «Չգիտեմ կենդանի՜ է
գրողը, թե մեռած,— ավելացրեց զեկուցողը,— բայց նրա երկերից ելնելով կարելի է ասել,
որ բանաստեղծը պետք է, որ բոլորած լինի 40 տարին»:
Ես լուռ լսում էի, հետո, երբ ավարտվեց դասախոսությունը, բարձրացա բեմ և
հայտնեցի, որ բանաստեղծը ընդամենը 21 տարեկան է և որ ուսուցչություն է անում
Կարսի մոտակա գյուղերից մեկում: Առաջարկեցին Չարենցին կանչել Երևան:
Հետևյալ օրը հեռագրեցի, մոտավորապես այս բովանդակությամբ. «Եղիշե՛,
բախտդ բացվել է, շտապ մեկնիր Երևան»:
Այդ օրերին ես արդեն աշխատում էի որբանոցում և հաճախում մանկավարժական
դասընթացներ, որտեղ մտերմացել էի Արփենիկ Տեր-Աստվածատրյանի (Չարենցի) հետ:
Արփիկը նուրբ դիմագծեր ուներ, ազնիվ և անմեղ հայացք: Ծանոթացրեցի նրան
Չարենցի հետ. ճաշակս արժանացավ Եղիշեի հավանությանը:
Նույն ժամանակներում հիվանդացան իմ աչքերը, պետք էր մեկնել Թիֆլիս
բուժվելու: Եղիշեն էլ հորից նամակ ստացավ. հայրը հայտնում էր, թե ինքը թողնում է
Թիֆլիսի իր տունը՝ կահ-կարասիներով, պահանջում էր տիրություն անել:
Մեկնեցինք միասին, հայրը թողել էր միայն այն, ինչ հնարավոր չէր եղել վերցնել
հետը կամ իրացնել. սեղան, մահճակալ, աթոռներ:
Թիֆլիսում մեզ հետ էր նաև Կարսի մեր ընկերներից Վռամ Ղազանչյանը: Մի
քանի օրից ես վերադարձա Երևան, նրանք մնացին: Հետո ես լսեցի, որ նա իրերը
համարյա ամբողջությամբ թողել էր տանտիրուհուն:
1920թ. սեպտեմբերին էր, թե հոկտեմբերին, Եղիշեն, կարծեմ, արդեն վաղուց խզել
էր կապերը այն մարդկանց հետ, որոնցից դրամ էր ստանում: Մեկ օր ահա գալիս է նա
որբանոց իր ողջ գրականությունը հավաքած. «Կարինե՛, խնդրում եմ պահիր սրանք, ինձ
հետևում են»: Նույն օրերին որբանոցում ես թաքցնում էի նաև մեկ ուրիշի: Որբանոցում
էր աշխատում նաև Պողոս Ղուկասյանը, նրանք երկուսով հաճախում էին ժողովների…
Չանցած մի քանի օր, կանչում են ինձ Օֆիս (Ամերկոմի գրասենյակ), պահանջում
են ներկայանալ դոկտոր Ռուբենին՝ դաշնակցության կոմիտեի քարտուղարին: Ես այդ
գրասենյակի հետ առնչություն չունեի, որպես որբանոցի բժշկական մասի վարիչ
ենթարկվում էի բժշկական բաժնին: Դա կասկածանքի մեջ է գցում ինձ և զգուշության
համար Չարենցի կապոցը հանձնում եմ մայրապետներից մեկին:
Դոկտոր Ռուբենը ընդունում է սառը և ապա սկսում գոռգոռալ. «Բոլշևիկյան որջ
ես դարձրել որբանոցը. Չարե՛նց, ինչ-որ աղջիկ…»:
Ստիպված Երևանից մեկնում եմ Կարս, տուն: Բայց մնում եմ Ալեքպոլում,
ճանապարհը փակ է… Հետո, չգիտեմ ինչպես, նորից ընկնում եմ Երևան, ճիշտ այն
օրերին, երբ բոլշևիկները մտել էին քաղաքը: Պետթատրոնի առջև կանգնած լսում եմ
երկու բառ՝ «поэт Чаренц». շրջվում եմ՝ մաուզերը կողքին, սպառազեն կանգնած է
Եղիշեն: Մոտենում է, խնդրում ուղեկցել իրեն Արփենիկենց տուն՝ ամուսնանալու
մտադրությամբ: Գնում ենք. Տանտիրուհին ինձ ասում է, որ Արփիկը պատուհանից
նկատելով մեզ, գնացել է տնից: Եղիշեն բարկանում է, աղմկում:
Մի քանի օր հետո նորից եմ հանդիպում Եղիշեին:
Իսկ հետո… Հետագայում հանդիպել ենք առիթից առիթ: Հիշում եմ 1924-ին էր,
կարծեմ, Մոսկվայից մի բացիկ ստացա, Թալինում: Եղիշեն լիազորում էր ինձ ստանալ
«Խորհրդային Հայաստան» թերթից իր հոնորարը. ես, իհարկե, չստացա: Հանդիպեցի
նրան նաև արտասահմանյան ճանապարհորդությունից վերադառնալուց հետո. «Պետք է
արտագրեմ և ձեռագրով նվիրրեմ քեզ, Կարինե՛, «Ծիածանը»,— ասում էր նա: Չնվիրեց:
Թերևս չհասցրեց նվիրել, բայց միշտ էլ մնացինք բարեկամներ:

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ (ՌՈՒԲԵՆ ԶԱՐՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԻՑ)

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ․«ԿՈՄԻՏԱՍԸ ՀԱՅ Է, ԲԱՅՑ ԱՇԽԱՐՀԻ’ՆՆ Է, ԲՈԼՈՐԻ’ՆԸ, ՄԱՐԴԿՈՒԹՅԱ’ՆԸ»:

Միքայել Մազմանյանը Չարենցի մասին իր հուշերում գրում է. «Կոմիտասի թաղումն էր։ Դագաղը դրված էր կուլտուրայի տան դահլիճում։ Չարենցը մի պահ քարացած կանգնեց, ապա կռացավ, համբուրեց ապակին և լուռ քայլեց դեպի դուրս։ Անմիջապես ճանապարհ տվին։ Գնում էր գլուխը կախ՝ ձեռքերի մեջ ճմրթելով գլխարկը։ Երեկոյան մոտն էի։ Հետաքրքրվեց հուղարկավորության մանրամասնություններով։

Պատմեցի, թե ինչպես հողաթումբը շրջապատելով կոնսերվատորիայի երգչախումբը երգեց «Անձրևն եկավ շաղալեն» երգը, իսկ այդ պահին անձրև էր գալիս։ Չարենցը այս լսելով հուզվեց։ Փորձեց ինքն իրեն տիրապետել, բայց չկարողացավ։ Տեղիցը վեր կացավ, անցավ սենյակի մյուս ծայրը և մեջք արած՝ բավական երկար մնաց գրապահարանի առաջ, իբր ինչ-որ գիրք է նայում, բայց լալիս էր։

Անցավ որոշ ժամանակ և Չարենցը խոսեց.

-Կանցնեն տարիներ, շատ տարիներ, ես չեմ լինի, գուցե դու էլ չլինես։ Կոմիտասի երգը դուրս կգա մեր երկրից, կլսեն ու կզարմանան։ Կոմիտասը հայ է, բայց աշխարհինն է, բոլորինը, մարդկությանը։ Կգա ժամանակ, երբ Կոմիտասին հողի տակից կհանեն, դամբարան կկառուցեն նրա համար։ Թող պառկի այնտեղ և բոլորը գան ի տես։ Նա արժանի է դրան բոլորից ավելի, գուցե միայն նա։ Սա այլևս աճյուն չէ, այլ սրբազան մասունք, ուրեմն և մեղք է նրան հողի տակ պահել»։

ԻԶԱԲԵԼԼԱ ՉԱՐԵՆՑ
<ՉԱՐԵՆՑԻ ՀԵՏ>
(Տպագրվում է կրճատումներով)
1931 թվականն էր, ապրում էի Մոսկվայում. մայրս խնդրեց գալ իր մոտ՝ Երևան,
հյուր: Այդ ժամանակ ես քսանմեկ տարեկան էի, հավաքվեցի, եկա Երևան։ Իհարկե, հին
քաղաքն այնպիսին չէր, ինչպիսին է այժմ. հյուղակներ էին, փոքրիկ տնակներ: Գտա
մորս: Խորթ հայրս աշխատում էր տպարանում` որպես գրաշար:
Այդպես մի երկու շաբաթ նստած էի տանը: Մի օր նստած գիրք էի կարդում, երբ
եկավ երիտասարդ նկարիչ Արարատ Ղարիբյանը, եկավ ու ասաց.
—Ընկե՛ր Ավետիս Կոդաբաշյան, Չարենցը եկել է տպարան, կանչում է քեզ. շարելու են
նրա գիրքը, ուզում են Դուք ստուգեք: Հետո նայեց ինձ ու ասաց.—Իսկ այս ջահել աղջիկն
ո՞վ է:
Ասում է՝ մեր աղջիկն է, եկել է Մոսկվայից:
—Հա՞,—ասում է,—համակրելի, համեստ աղջիկ է:
Եվ այդպես նա գնում է. նորից գալիս է մի շաբաթ հետո և ասում.
—Թույլ տվեք ձեր աղջկան հրավիրել մեզ մոտ հյուր, այսօր իմ տղայի ծննդյան օրն է:
Մայրս ասում է, թե ես այստեղ դեռ ոչ ոքի չգիտեմ:
Ես էլ ասում եմ՝ ոչինչ, կգնամ, կծանոթանամ երևանցիների հետ, կտեսնեմ
Երևանը, առաջին անգամ եմ այստեղ:
Գնալով այնտեղ՝ տեսնում եմ հյուրերին նստած: Իսկ ցանցե ճոճում օրորվում է 34
տարեկան մի տղամարդ. գանգուր մազեր ուներ, շագանակագույն կոստյումով էր, նայում
էր՝ այսպես, ճակատի տակից: Արարատ Ղարիբյանն ասաց.—
—Ծանոթացե՛ք, մեր Եղիշե Չարենցն է, գրող է, մեր բանաստեղծը։
Ասում եմ՝ շատ հաճելի է, ես գրականություն շատ եմ սիրում, միայն թե հայ
գրականություն չգիտեմ:
—Դե՛, ոչի՛նչ, մենք Ձեզ կսովորեցնենք հայ գրականությունը,—ասում է Չարենցը:
Այդպես նստում եմ, զրուցում, ժամը տասին արդեն պատրաստվում եմ գնալ։ Այդ
ժամանակ Չարենցը ելնում է ու ասում.—Թույլ տվեք Ձեզ ուղեկցել:
Ասում եմ՝ փոքր չեմ, կարող եմ ինքս գնալ:
Ասում է՝ հո միայն փոքրերին չեն ուղեկցում:
Պատասխանում եմ՝ եթե ուզում եք՝ ուղեկցեք:
Ուղեկցեց մինչև տուն:
Ճանապարհին նա հարցնում է ինձ.—Դուք գրականություն սիրո՞ւմ եք: Ես ասում
եմ՝ գրականություն սիրում եմ շատ, բայց գիտեմ միայն ռուսականը, քանի որ ամբողջ
ժամանակ բնակվել եմ Մոսկվայում: Նա սկսում է հարցուփորձ անել, թե որտեղ եմ
ապրում, այնպես որ ես նրան պատմում եմ ամեն ինչ: Հետո նա ինձ ասում է, իսկ ինչո՞ւ
եք այդպես շտապում: Ապա ասում է.—Դուք Պուշկինին սիրո՞ւմ եք:
Ես ասում եմ՝ շատ եմ սիրում Պուշկինին, Լերմոնտովին:
—Դե՛, ես հիմա Ձեզ կպատմեմ Պուշկինի մասին. Դուք կլսե՞ք:
Ասում եմ՝ մեծագույն հաճույքով: Եվ նա սկսում է պատմել Պուշկինի մասին:
Իսկ ես այսպես զարմացած նայում եմ նրան ու ասում՝ Դուք 19-րդ դարո՞ւմ եք
ապրել, ինչ է: Դուք այնպես եք պատմում Պուշկինի մասին, որ կարծես եղել եք
հարազատ եղբայրներ: Նա ծիծաղում է և ասում.—Իսկ գուցեև ապրել եմ 19-րդ դարում…
Եվ ինձ անմիջապես հետաքրքրում է պատմածը. մտածում եմ, թե ով է գրողի
մասին պատմող այս գրողը. նա ուներ ինչ-որ յուրահատուկ կախարդանք, հասկանում
եք, նա պատմում էր ինչ-որ հետաքրքիր:
Այսպես հասանք մինչև մեր տուն: Նա ինձ առաջարկեց երկրորդ օրը գնալ
«Ալմաստ» օպերան, ասում է՝ Ձեզ կծանոթացնեմ մեր օպերայի հետ:
Երկրորդ օրը նրա հետ գնում ենք օպերա: Օպերայում նա ինձ պատմում է
«Ալմաստի», նրա նշանակության մասին: Շատ գոհ ենք մնում, ապա վերադառնում ենք
տուն:
Դե՛, այսպես մենք ամեն օր հանդիպում էինք Շահումյանի հուշարձանի մոտ: Եվ
ահա՛, մի օր նա սկսում է ինձ ասել.—Դուք համեստ, լավ աղջիկ եք, ես ուզում եմ
ընտանիք ունենալ, քանի որ իմ առաջին կինը վախճանվել է 1927 թվին, նրանից հետո ես
ընտանիք չունեմ: Ես այնպես եմ ուզում ընտանիք ունենալ և ունենալ այնպիսի կին,
որպիսին, ահա՛, Դուք եք: Միայն,—ասում է,—ես Ձեզ տալիս եմ երեք օր ժամանակ. այդ
երեք օրվա ընթացքում Դուք ինձ պետք է պատասխան տաք՝ այո՛, կամ՝ ո՛չ: Ես,—ասում
է,—ուսանող չեմ, որ Ձեզ հետ տարիներով ման գամ, և, ասում է,—դատարկ ժամանակ
վատնեմ:
Ես ասում եմ՝ իհարկե, Դուք գրական մարդ եք, բանաստեղծ, Դուք զբաղվում եք
պոեզիայով, այնպես որ ժամանակ չունեք ինձնով զբաղվելու, ուրեմն ես երեք օր
կմտածեմ, բայց շատ կարճ ժամանակամիջոց է: Ես չգիտեմ, ինչպես պատասխանել, բայց
կաշխատեմ:
Գալիս եմ տուն և երեք օր ամբողջ ժամանակ կրկնում՝ այո՛-ո՛չ, այո- ո՛չ, ապա
ասում եմ վերջին խոսքս՝ այո՛: Իմ կարծիքով նա լավ մարդ է, գրող է, հանճարեղ խելքի
տեր, չի կարող վատը լինել: Եվ ես գնում եմ նրա մոտ ու ասում՝ այո՛, ես համաձայն եմ
ամուսնանալ:
Ժպտում է, գոհ է, ասում է՝
—Վաղը ժամը 12-ին կգաս Պետհրատ, կգնանք ԶԱԳՍ:
Հաջորդ օրը ժամը 12-ին գալիս եմ Պետհրատ: Պետհրատի բոլոր աշխատողները
գիտեն, որ Չարենցն ամուսնանում է: Դա մի այնպիսի զարմանալի սյուրպրիզ էր. ինչ-որ
տեղից եկել էր մի աղջիկ և կարողացել այդքան արագ ամուսնանալ նրա հետ:
Պետհրատից որպես վկա վերցնում ենք Մակինցին և մեկ ուրիշի, գնում ԶԱԳՍ:
Գրանցվում ենք ու գալիս հյուրանոց: 1931 թ. սեպտեմբերի 29-ն էր, երբ ԶԱԳՍ-ից դուրս
եկանք, ես թեթև զգեստով էի, բարակ անձրև էր մաղում:
—Ինչո՞ւ ես այդպես դուրս եկել,—ասաց,—և իր պլաշչը գցեց ինձ վրա. բարձրացրեց,
նստեցրեց մեքենա, և մենք եկանք տուն, մորս մոտ:—Երեկոյան հայրիկի և մայրիկի հետ
եկեք մեզ մոտ հյուրանոց, սեղանները բացված կլինեն, կլինեն իմ ընկերները՝ կանանց
հետ, կլինի ոչ թե հարսանիք, այլ՝ երեկո:
Երեկոյան ժամը 8-ին հորս ու մորս հետ եկանք հյուրանոց, այժմյան «Երևան»
հյուրանոցը, որտեղ ապրում էր նա: Այնտեղ էին Մակինցը՝ կնոջ հետ, Մարուսյա
Դուրգարովան, Կարո Հալաբյանը, կինը, Միշա Մազմանյանը, կինը: Սեղաններն արդեն
բացված էին, լի էին ծաղկեփնջերով: Ուրախանում ենք, գրկախառնվում, համբուրվում,
պարզապես երեխայի նման: Այդ երեկոյին Շարա Տալյանն էր երգում, իմ հարսանիքին:
Ապա մեզ ուղեկցում են տուն:


Դրանից մոտ երկու ամիս հետո գնացինք Մոսկվա, ամեն տեսակի շատ գնումներ
արեցինք, հագուստ, ամեն ինչ. դա արդեն 1932-ին էր, երբ առաջին անգամ միասին
եղանք Մոսկվայում. գնեցինք մանկական իրեր, և 32 թվականին արդեն ծնվեց մեր
աղջիկը: Նա անչափ ուրախացավ. ասում էր.—Իզաբելլա՛, ես ամենաերջանիկ մարդը
կլինեմ աշխարհում, եթե դու ինձ աղջիկ նվիրես: Ասում էր՝ գիտես ինչի համար, ես
ուզում եմ նրան տալ Արփիկի անունը՝ հիշատակի համար:
Աղջիկ էլ ունեցա, որին անչափ սիրում էր: Նա միշտ գիշերներն էր աշխատում,
մեկ-մեկ քնած երեխաներին վերցնում էր գիրկը, գրկում էր, համբուրում անընդհատ. ես
ջղայնանում էի, ասում էի՝ երեխան կարթնանա: Ասում էր.—Իզաբելլա՛, մի ջղայնանա,
թող կարոտս առնեմ: Նա միշտ կրկնում էր այդ խոսքերը, թե՝ անընդհատ ուզում եմ քե՛զ
էլ համբուրեմ, երեխաներին է՛լ համբուրեմ, կարոտս չեմ կարողանում հագեցնել:
Որպես ամուսին շատ ընտանիքասեր էր, ոչ մի բան չէր խնայում, շատ բարի էր նա
ընտանիքի հանդեպ, գորովալից:
Երբ մենք ամուսնացանք, առաջին տարիներին գալիս էր Ակսել Բակունցը,
հուզված խոսում էին: Ակսելը այնպես գրգռված էր լինում, Չարենցը ավելի զուսպ էր,
Ակսելին հանգստացնում էր. ասում էր՝ Ակսել, դու ճիշտ չես, դու այդպես մի ասա. նա չէր
հասկանում Չարենցին, էլի իր ասածն էր ասում. սենյակում քայլում էր հուզված, ջղային,
խոսում էր բարձր-բարձր։ Բայց Չարենցը նրան սիրում էր շատ: Եվ տարիները մի տեսակ
քննություն եղան նրա համար:
Գալիս էին Գուրգեն Մահարին, Մկրտիչ Արմենը, Նորենցն էր գալիս, Արտեմի
Եղիազարյանը, դե՛, ամենամոտիկ ընկերներից էր Ներսիկ Ստեփանյանը, Միշա
Մազմանյանը։ Ավետիք Իսահակյանը, երբ արտասահմանից եկավ, ամեն օր մեզ մոտ էր,
ինքն էլ գնում էր նրանց մոտ։ Խանջյանն էր գալիս:
1932թ., երեխայից հետո, նա սկսեց գրել «Գիրք ճանապարհին»: Խանջյանը «Գիրք
ճանապարհին» շատ հավանեց և սկսեց Չարենցին շատ սիրել: Երբ տխուր կամ հիվանդ
էր լինում, Չարենցին կանչում էր իր մոտ, ասում էր վերցրու «Գիրք ճանապարհին», եկ
ինձ մոտ ու մի քանի բան կարդա քո գրքից: Եվ նա գնում էր ու կարդում:
Գալիս էր Կոջոյանը. այնքան հանգիստ մարդ էր։ Երբ Չարենցը «Գիրք
ճանապարհին» գրեց, ասում էր՝
—Իմ գրքի համար դու գրավյուրներ պետք է անես:
Կոջոյանը էսքիզները բերում ցույց էր տալիս Չարենցին։ Չարենցն ասում էր.
—Ա՛յ տղա, էստեղ մի քիչ էսպես չես արել:
Չէր մերժում, նորից էր գրավյուրներ անում ու բերում: Գրավյուրները փայտերի
վրա էր անում, միայն թե մերժած չլիներ Չարենցին: Եվ Չարենցը շատ հավանում էր նրա
գործերը: Նա շատ մեծ նկարիչ էր, և Չարենցը նրան հարգում էր որպես մեծ նկարչի:
Միշտ ասում էր՝ դու պիտի իմ գրքի նկարներն անես, քեզնից բացի՝ ոչ ոք: Եվ նա ևս շատ
հաճախ էր մեզ մոտ գալիս:
Բոլորը հարգում էին նրան: Նա շատ լավն էր եւ իբրև մարդ, ես սիրում էի նրան, և
Չարենցն էլ հարգում ու սիրում էր նրան:
Մարտիրոս Սարյանի հետ նա ինձնից առաջ էր ծանոթ, առաջին կնոջ
ժամանակից, բայց իմ ժամանակ ևս նա գալիս էր մեզ մոտ:
Գ. Ազնավուրյան—Հիշո՞ւմ եք, նկարվել եք՝ Դուք, Մազմանյանը, Սարյանը,
Չարենցը:
Հա, այն ժամանակ ես հիվանդանոցից նոր էի տուն եկել՝ երեխայից հետո. իմացել
էին, որ Չարենցն ինձ տուն է բերել, Մազմանյանը, Սարյանը, ուրիշ շատերը եկան:
Չարենցը շատ էր ուրախացել, որ հայր է դարձել: Հիշում եմ, երբ մենք հյուրանոց պետք է
գայինք, ինքը վերցրեց երեխային, փաթաթեց ու առաջ ընկավ: Բերելով տուն՝ դրեց
մահճակալին, հետո դուրս եկավ, գնաց:
Մեկ էլ տեսնեմ՝ երկու զուռնաչի, որ կային, է՛,—նրանց բերեց ու ասաց, որ նվագեն
«Արևուդ մեռնիմ, յար ջան…»: Հյուրանոցով մեկ այնպիսի գոռգոռոց էր ընկել: Հետո ինձ
թողեց մենակ, գնաց. էն որ փողոցում ծաղիկներ էր ծախում, նրանից երկու զամբյուղ
ծաղիկ ձեռքն առած, զուռնաչիներին էլ ասում է.—Դուք էլ իմ հետևից եկեք,—երկու
զամբյուղն էլ լիքը վարդեր, սպիտակ ծաղիկներ, բերեց տուն, դրեց երեխայի մահճակալի
կողքերին: Ես նեղանում եմ, ասելով, թե միայն մեռելի կողքին են ծաղիկներ դնում:
հակառակո
—Չէ՛,—ասում է,—դա իմ ուրախությունն է:
Ծաղիկները դնելուց հետո հարցրեց, թե ինչքան պետք է վճարի երկու զամբյուղին,
նրանք ասացին այսքան, վճարեց, գնացին…


Գրողների համագումարին Չարենցը ինձ և երեխային վերցրեց հետը. աղջիկս
երկու տարեկան էր, և մենք գնացինք Մոսկվա: Իջանք ճարտարապետ Կարո Հալաբյանի
տանը, որը շատ էր սիրում Չարենցին: Չարենցն էլ շատ էր սիրում Կարոյին,
Վիկտորիային նույնպես, որը միաժամանակ շատ գնահատում էր Չարենցին. մոտիկ
ընկերներ էին:
Նա ասաց, թե դուք պետք է մնաք մեր տանը, շատ կնեղանամ, եթե գնաք
հյուրանոց, լավ եք արել, որ եկել եք մեր տուն: Լավ հարմարություններ ուներ:
Հետո Չարենցը 15 օր գնում էր համագումարի: Երբ համագումարից տուն էր
գալիս, նստում խոսում էր ինձ, Կարոյի ու Վիկտորիայի հետ, այստեղ էլ քնում էր:
Պատմում էր, թե ինչպես է անցնում համագումարը, ինչ են խորում-ասում
համագումարում: Կարո Հալաբյանը հետաքրքրությամբ լսում էր: Ասում էր՝—Կարո՛,
տեսնում ես, համագումարում կան չորս ճանաչված բանաստեղծ, Սովետական
Միության մեծ գրողներ, որոնց չի կարելի շրջանացել: Շնորհավորե՛ք ինձ,— ասում էր:
Կարո Հալաբյանը հարցնում է, թե —Իսկ ովքե՞ր են մյուսները։
—Պոնոմարչո՛ւկ(՞—խմբ.), Ալեքսեյ Տոլստո՛յ, հետո Չարենց… (Չորրորդին մոռացել եմ, էլի
շատ ճանաչված էր):
—Շատ երիտասարդություն կար, և ես խոսեցի գրականության մասին, և՛ հայ, և՛ ռուս,
անգամ խոսել եմ այն մասին, թե ինչ վրիպումներ կան ռուս գրականության մեջ, բոլորը
շատ հավանել էին: Համարյա մեկ ժամ խոսել եմ: Դրանից հետո, երբ համագումարն
ավարտվեց, բանկետ արեցին: Չարենցն ասում է.
—Դե՛ հագնվիր, գնանք. ինչո՞ւ չես ուզում, բանկետում մի փոքր կհանգստանաս:
Եվ այդպես Չարենցի հետ հագնվեցինք, գնացինք: Երեխան մնաց Վիկտորիայի
մոտ, մենք գնացինք բանկետի:
Բանկետում նա ինձ ծանոթացնում էր գրողների հետ. ասում էր, ահա՛, սա
Վլադիմիր Լուգովսկոյն է, սա՛ Իլյա Էրենբուրգը, ա՛յ, այն սեղանին Մաքսիմ Գորկին է
նստած, գնանք քեզ ծանոթացնեմ:
Ես շատ ուրախացա: Երբ մոտեցանք, տեսա բարձր հասակով, բեղերով… երեսը
կարմիր, առողջ մարդու տեսք ուներ, վերնաշապիկն էլ երկնագույն էր:
—Ծանոթացե՛ք,—ասում է Չարենցը,—Մաքսիմ Գորկի, իսկ սա՝ իմ կինն է:
—Շատ հաճելի է, որ Դուք այդպիսի երիտասարդ կին ունեք։
Հրավիրեց, նստեցինք. նրա կողքին նստած էր հարսը՝ ջահել, սիրուն կին էր.
սկսեցինք զրուցել: Իսկ Գորկին նստած գրում էր, նայում էր այստեղ-այնտեղ ու գրում:
Նա ասաց, որ այդ ցուցակում գրված գրողները վաղը կհավաքվեն իր մոտ, ընթրիքի: Նա
ասաց, որ նրանց մեջ նաև Չարենցն է:
Բանկետը վերջացավ, մենք եկանք տուն, և Չարենցը պատմում էր Վիկտորիային,
թե Գորկին ցուցակ կազմեց, «ես էլ ընկա մեջը»։ Ասում է՝—Վաղը հրավիրում է իր մոտ:
Դե՛ լավ է,—ասում է Վիկտորիան,—Իզաբելլային էլ կտանես:
Ասում է.
—Չէ՛, այնտեղ բոլորը տղամարդիկ են լինելու, անհարմար է:
Եվ գնաց մենակ. հետո վերադարձավ, այսպես ժամը 9-ը կլիներ։ Եկավ խոսեց ինձ
հետ, երեխային գրկեց, համբուրեց, հետո գրպանից հանեց մի տուփ: Ասում է.
—Վիկտորիա՛, ա՛ռ, նայիր, տես ի՞նչ տուփ է:
Վիկտորիան ասում է՝ ծխախոտի տուփ է:
—Չէ՛,—ասում է,—Մաքսիմ Գորկուց եմ վերցրել. կարդա՛, թե ինչ եմ գրել: Ընթրիքի
ժամանակ,—ասում է,—Մաքսիմ Գորկին շատ ուշադիր նայում էր բոլորիս. այնքան լավ
հիշողություն ունի, որ հիշում էր բոլորին: Մնացել եմ զարմացած. ինձ մատով արեց՝ «Вот
Наири, Страна Наири»,— ասում է՝ «Вот сидит Цтрана Наири»: …Հետո,—ասում է,—երբ
վերջին ծխախոտը ծխեց Մաքսիմ Գորկին, ես տուփը վերցրեցի, ամիս ամսաթվով գրեցի,
որ այդ օրը ես նրա մոտ եմ եղել…


Ամառ էր, շոգ էր, 1937 թիվն էր, Չարենցն ասաց՝ արի քեզ երեխաների հետ
ուղարկեմ Դարաչիչակ, այնտեղ հով է, լավ կլինի: Ինձ երկու երեխայի հետո մեքենա
նստեցրեց, տարավ, վերևի հարկում մի սենյակ վերցրեց, գրողների հանգստյան տունն
էր: Մի լավ սենյակ տվեցին, ես երեխաներով մեկ ամիս այնտեղ ապրեցի, Չարենցը
վերադարձավ Երևան:
Չեմ հիշում ով էր, եկավ ասաց, որ դուք պետք է արդեն այս սենյակն ազատեք:
Ասում եմ՝ ինչո՞ւ: Ասում է մեկ ամիս ապրել ես՝ բավական է, հիմա պետք է ուրիշներն
ապրեն: Ասում եմ՝ բա ես ուր գնամ, սպասեցեք մի քանի օր, Չարենցին հայտնեմ, գա մեզ
տանի Երևան: Չսպասեց: Առավոտյան մարդ գտա, խնդրեցի, որպեսզի հայտնեն
Չարենցին, թե ինչ դրության մեջ եմ Դարաչիչակում:
Չարենցը եկավ Դարաչիչակ, շատ հուզված էր. տեսավ մեր դրությունը՝ երեխաները, ես
ընկած պատշգամբի վերջին ծայրում: Նա ուղղակի սոսկալի հուզվեց, իրեն վատ էր
զգում, ոչինչ չասաց, գնաց մի սայլորդ վարձեց, սայլը բերեց, ասաց.—Դու բարձրացիր
սայլ, երեխաների հետ նստիր: Այդպես կամաց-կամաց հասանք մինչև Դարաչիչակի
մոտի փոքրիկ կամուրջը, այնտեղից մեքենա նստեցինք ու եկանք Երևան:
Երեւանում շոգ էր:—Արի Նորք տանեմ քեզ,—ասաց։—Երեխաների հետ տարավ
Նորք: Սենյակ վարձեցինք. երկհարկանի մեծ տուն էր, չգիտեմ ումն էր, չեմ հիշում:
Առավոտյան էր, թեյ խմեցինք, վերջացրինք, մի երեխային գրկեց, մյուսի ձեռքը բռնեց,
գնացին ջրի ափը…


…Ինձ համար հանելուկ է մնում, թե ուր կորավ Չարենցի գրասեղանը: Նրա վեց
դարակները լիքն էին. նամակներ, նկարներ, ձեռագրեր, սևագրություններ. նամակները
տարբեր էին, դասդասված էին ըստ տարբեր հանրապետությունների… Ռոմեն Ռոլան,
որին գրում էր նամակներ, նրա գիրքը ուներ՝ վերջինը, երբ նա եկել էր Հայաստան
(Մոսկվա—խմբ.) …Հետո ռուս գրողներն էին նրան նամակներ գրում, ինքն էլ
պատասխանում էր: Տերյանի նամակները՝ Չարեցին (Շփոթում է. Տերյանի ձեռագրերը,
որոնք արդեն Չարենցը վերադարձրել էր թանգարան—խմբ.): Այդ բոլորը պահում էր
գրասեղանի դարակներում:
Գ. Ազնավուրյան—Իսկ ե՞րբ թանգարան հանձնեց Մայակովսկու բյուստը:
—Երբ ես ամուսնացա, Մայակովսկու բյուստը դրված էր դաշնամուրի կողքին, դրա ևր
գրասեղանի միջև: Գրասեղանի վրա Մայակովսկու գիրքն էր՝ բաց. ես վախենում էի
բյուստից, թվում էր աչքերը շարժվում են, շատ էի վախենում: Երբ Չարենցը տուն եկավ,
ասացի:
—Վաղուց պիտի ասած լինեիր, ինչո՞ւ ես քեզ այդքան մաշել, կհանձնեմ թանգարան:
Եվ նա Արփիկի դիմակն ու Մայակովսկու բյուստը հանձնեց թանգարան. դա 1932 թվականին էր:

Չարենցյան օրեր

Նախագծի ժամկետը՝
Մարտի 1-15-ը
Մասնակիցները՝
Միջին դպրոցի 8-րդ դասարանների սովորողներ

Նպատակը`

կարդալ, սովորել, զգալ Չարենցի ստեղծագործությունները
ծանոթանալ Չարենց գրողի, մտածողի, քաղաքացու հետ

Խնդիրները`

  • Չարենցի թողած գրական ժառանգությունը
  • ստեղծագործությունների ընթերցում, բերանացի փոխանցում

Աշխատանքի իրականացման քայլերը

  • քննարկում սովորողների հետ
  • ընթերցումներ, այդ թվում` բերանացի
  • այցելություն Չարենցի տուն-թանգարան
  • չարենցյան ընթերցումներ Փոքր դահլիճում
  • ֆիլմերի դիտում, հուշերի ընթերցումներ
  • տպավորությունների ու ճամփորդության արդյունքների հրապարակում

Թեմաներ՝

  • Չարենցը՝ բանաստեղծ՝ կարդում ենք Ծիածան շարքը
  • Չարենցը՝ քաղաքական-հասարակական գործիչ
  • իմ Չարենցը
  • Չարենցը՝ մեր տանը, ընտանեկան ընթերցումներ
  • Չարենցի կերպարը հայ արվեստում

Ակնկալվող արդյունքներ

Անհատական, խմբային, ընտանեկան հետաքրքիր

  • նախագծեր
  • վերլուծություններ
  • տեսանյութեր
  • ռադիոնյութեր
  • գրական թատրոն

Նախագծի արդյունքների ներկայացում

  • սովորողների պատումներն իրենց բլոգներում
  • հավաքված նյութի մշակում-հրապարակում

Գնահատումը

Մասնակիցը գնահատվում է ըստ իր նախնական փուլում  կատարած ուսումնասիրությունների, նախագծի արդյունքների ներկայացման, նախագծի շարունակականությունը ներկայացնող պատումների

1․Հետաքրքիր ընթերցանություն

Մինչև ե՞րբ անորոշության մեջ մնամ…
Ես մարդկայնություն եմ պահանջում, պարզ, հասարակ մարդկայնություն…
Չարենցի կանայք… Չարենցի սերերն ու հրապույրները
Արփենիկ Չարենց «Հուշեր Հայրիկիս մասին»
Չարենցի մեծ սերը
Մարտիրոս Սարյանը Չարենցի մասին
Ռեգինա Ղազարյանի հուշերը Չարենցի մասին
Վիլյամ Սարոյանը Չարենցի մասին

2․Ֆիլմադարան

Բացահայտում
Չարենցի տունը Կարսում
Եղիշե Չարենց
«Մահվան տեսիլ» ֆիլմը

«Ծիածան» շարքը

Կարինե Քոթանճյանի հետ մտերմությունը եղել է ոչ միայն անձնական, այլ նաև ստեղծագործական։ Նրան է նվիրել ամբողջ «Ծիածան» շարքը։ 1917 թ․ մարտին Չարենցը հեռանում է Մոսկվայից՝ կայարանում կարդալով Կարինեի համար գիշերը գրված բանաստեղծությունը՝ «Հեռացումի խոսքեր»։

1917փետրվար – Շանյավսկու համալսարանի ուսանողների խմբում մասնակցել է Բուտիրյան բանտից քաղբանտարկյալների ազատագրմանը։ Ավարտում է «Ծիածանը» շարքը, որը լույս է տեսնում նույն թվին։ Գիրքն ուներ ձոն՝ «Իրիկնային քրոջս – Կարինե Քոթանճյանին»։ Կարինե Քոթանճյանը իր հուշերում գրում է. «Այդ օրերին Չարենցը գրում էր «Ծիածանը»։ Ինձ ոչինչ չէր ասել մինչև ավարտելը, հետո բնագիրը տվեց ինձ և խնդրեց կարդալ միասին։ Նույն օրերին նա հորից ստացավ ծանրոց։ Հայրը գրել էր, որ դրամ չի կարող ուղարկոլ, ուղարկում է գրպանի դանակներ և պարսկական փուշիներ։ Մեծ էր Եղիշեի ուրախությունը։ Մոսկվայում նա շատ սուղ էր ապրում և հետո մտածում էր խնայած դրամներով հրապարակել «Ծիածանը»։
«Ծիածանը» հոգեվիճակներ եւ ապրումներ ներկայացնող գույների համադրություն է:

Կարինե Քոթանճյանին
Դու իմ վերջի՜ն, իրիկնայի՜ն, աստղայի՜ն քույր..,

* * *

Ես աստղային մի պոետ, Լաբիրինթում քո Կապույտ,
Քո՛ւյր, անցնում եմ, որպես աստղ, հոգիս — մեռած աստղի փայլ.
Այնքան տրտում է հոգիս, բայց միշտ ժպտում է հոգուդ,
Որ երազը չդառնա Գողգոթայի1 ճանապարհ…

* * *

Հոգին չի մեռնում: Մարմինը թողած երկրային փոսում —
Թափառում է նա տիեզերական Լաբիրինթոսում:
Անցնում է բոլոր ճամփաները սուտ ու անբեր երկրի,—
Որ պայծառ, մաքուր դարձերից հետո,— Քո գրկում բերկրի:
Բայց ե՞րբ կհասնի հոգիս, որպես սեգ, սրբացած մի զոհ,—
Մայրամուտային Եզերքը Կապույտ,— լույս եզերքը Քո.

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի պես երազի.
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի1 ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

* * *

Երեք ճաճանչ, երեք երանգ, երեք գույն,
Որ անցան —
Քո՛ւյր, կապել են քո աչքերում, իմ հոգում—
Ծիածան:

ԿԱՊՈՒՅՏԸ

Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,
Կապույտը — թախիծ.
Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր,
Ու հստակ, ու ջինջ:

Կապույտը քրոջ աչքերի անհուն
Առավոտն է թաց:

Կապույտում հոգիս մի հին իրիկուն
Անզո՜ր հեծկլտաց:

Կապույտը ծեգին աղոթքի կանչող
Ղողանջն է զանգի:
Կապույտը — արցունք, ու կապույտը — ցող
Հոգու, երկնքի:

Կապույտում անսուտ խոսքեր են հոսում
Երկնքից — երկինք:
Հոգիս — Կապույտի լաբիրինթոսում
Սրբացած կնիք:

Այն, որ չի եղել, որ պե՛տք է լինի
Մանկական սրտում —
Հոսում է, որպես լուսավոր գինի —
Հոգու կապույտում:

* * *

Առավոտ կանուխ, երբ արև չկա,
Լուռ զգում եմ ես,—
Որ լուսե հոգին քնած աղջկա
Մոտի՜կ է այնպես:

Ու լսում եմ ես, լսում եմ միայն,
Երազուն — տրտում:
Ժպտում է հոգիս անդորր տրտմության
Գունատ կապույտում:

Զգում է հոգիս շրթերի վրա՝
Անմարմին, դողդոջ —
Կապույտ, երկնագույն համբույրը նրա —
Լուսավո՜ր քրոջ:

ՈՍԿԻՆ

Կապո՜ւյտի մեջ, կապո՜ւյտի մեջ — արևի ոսկին:
— Քնի՛ր, քնի՛ր, կապո՛ւյտ աղջիկ, չզարթնես ծեգին:

Կարապները լճերի մեջ, ջրերի վրա
Դեռ քնել են, դեռ նիրհում են. կարթնանան հիմա:

Ու զանգերը ղողանջում են՝ կարկաչուն, հնչուն,—
Փախցնում են աստղերի չուն և կանչո՛ւմ, կանչում:

Խաչը վանքի, ե՛րգը զանգի — կապույտում վերջին.
— Զարթի՛ր, զարթիր, կապո՛ւյտ աղջիկ, ու նայի՛ր խաչին…

Նա ոսկի է, երկի՛նք նետած մի կտոր ոսկի.
Նա — մի երազ, ոսկի միրաժ1 արթնացած խոսքի:

Ու արևի թևը ահա լճերի նիրհում
Հրդեհում է աստղանկար տրտմության հեռուն…

Ու մարում են, ու մեռնում են այն աստղերը, տե՛ս:
Արթնացել են կարապները ու կանչո՛ւմ են մեզ:

Քույր, վայրկյանը սրբազան է — բռնկում ու մահ.
Կարապները, որ կանչում են, կմեռնեն հիմա:

Ու կմարի խաչը վանքի կապույտում վերջին.
— Զարթիր, զարթիր, կապո՛ւյտ աղջիկ,— ու նայի՛ր խաչին…

ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ

Կապույտից հետո և ոսկուց հետո,
Քո՛ւյր, փռվեց ահա իմ տրտմած հոգում,
Որպես երազում ապրած երեկո —
Մի խամրած մշուշ մանուշակագույն…

Հիշում եմ հիմա, որ մի իրիկուն,
Ժպտալուց հետո, երբ ոսկի շղթան
Ընկավ ամոթխած գիրկը լռության —
Փռվեց քո դեմքին, իմ տրտմած հոգում
Մի խամրած մշուշ մանուշակագույն…

* * *

Աչքերիդ վճիտ ու թաց կապույտում—
Ժպիտը ոսկի.
Մայրամուտային մշուշը տրտում՝
Այտերիդ վրա.
Եվ, որպես շշուկ չքաղված հասկի,
Մեր հոգնած սրտում —
Սպասումը, որ ցրտաբեր քամին
Հիմա կսուրա…

Ստվերներն իջնում ու փարվում էին
Դեմքիդ, իմ հոգուն.
Մթնում էր հեռուն խանձված հոգու,
Որպես իրիկուն.
Երազները, քո՛ւյր, երանգներ էին,—
Խամրեցին միգում,—
Խամրեցին, հանգան մայրամուտային
Իրիկնաժամում մանուշակագույն…

* * *

Ու տրտում էին քո աչքերը թաց,
Ու մթնում էին գույներն իմ հոգում,
Երբ վերջին անգամ տրտմորեն ժպտաց
Դեմքդ մշուշում մանուշակագույն…

Եվ քո թաց, վճիտ, ցողոտ աչքերում
Լույսի ճաճանչներ ճախրելով անցան —
Ու բացվեց հանկարծ միգամած1 հեռուն՝
Քո ջինջ աչքերում — պայծա՜ռ ծիածան…

Քո՛ւյր իմ, այն մեռնող արև՜ն էր — ժպտաց,
Մի վերջին անգամ բռնկվեց միգում,
Որ ծիածանե քո աչքերը թաց
Ու տրտում հոգիս մանուշակագույն…

* * *

Իրիկուն էր։ Իրիկնային տրտմության
Հուշն էր հյուսվում — մայրամուտի մի երազ։
Դու հարազատ ու մոտ էիր ինձ այնքան՝
Քո աչքերով իրիկնային, ցողաթաց…

Քո աչքերի ու երկնքի կամարում
Ճառագայթները, այնքան հե՜զ, այնքան ջի՜նջ,
Ճախրում էին, հոգևարում ու մարում՝
Համբուրելով ծիածանը ամոքիչ…

Եվ լույսերը, որ ճախրեցին ու անցան,
Իրիկնային ժպիտի մեջ այն վերջին —
Անրջացած, երազ դարձած սրբացան,
Որպես դեմքը քո լուսավոր — իմ հոգին…

ՀՐԱԺԵՇՏԻ ԵՐԵԿՈՆ

Ջինջ ճախրում են ղողանջները հորիզոնից-հորիզոն,
— Ինչ տրտո՜ւմ է, կապո՜ւյտ աղջիկ, հավերժի երեկոն…

Տրտմություն ու լույս է իջել քո աչքերում, իմ հոգում
Օրհնե՛նք, օրհնե՛նք այս երկրային հրաժեշտի երեկոն…

Եվ թող ծալվե՛ն, ձուլվե՛ն, մարվե՛ն իրիկնային կապույտում
Մեր կույս հոգու իրիկնային սպասումները տրտում։

Եվ զանգերը անրջորեն, հորիզոնից-հորիզոն,
Օրհներգելով թող օրորեն հրաժեշտի երեկոն…

* * *

Դու գնում ես, բայց հոգիս սպասում է քեզ.
— Կապո՛ւյտ աղջիկ, քո՛ւյր իմ հեզ, դու հետ չե՞ս գալու

Ես ժպտում եմ, որ երկար ճանապարհին չտրտմես.
Հոգիս մնաց ո՛րբ այնպես — դու հետ չե՞ս գալու…

Դու գնում ես, բայց կարծես կայարան եմ եկել ես,
Որ հանդիպեմ, քույր իմ, քեզ — դու հետ չե՞ս գալու…

Փետրվար ամսվա մայրենիի հաշվետվություն

Այս ամիս մենք սկսել ենք ուսումնասիրել նախադասությունները և իրենց անդամները։ Այս ամիս առաջադրանքներ կատարելով ես ինքս ինձ ոգեշնչեցի աշխատել ավելի լավ։ Նաև այս ամիս մենք մասնակցել ենք մայրենիի ֆլեշմոբին։

Այստեղ իմ բոլոր Գրականության հրապարակումներն են։
Այստեղ իմ բոլոր Հայոց լեզվի հրապարակումներն են։

ես ինքս ինձ գնահատում եմ 8, որովհետև ես ունեցա խնդիրներ, բայց կփորձեմ աշխատել ավելի լավ։

Այսօր մայրենի լեզվի օրն է, կարդում ենք առակներ արևմտահայերեն

Մայրենի լեզվի օրն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից և նշվում է 2000 թվականի փետրվարի 21-ից որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։

Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում։
Սիրե՛նք ու պահպանե՛նք մեր մայրենին, քանի որ այն մեր լինելիության, մեր պատմության ու միաժամանակ մեր ապագայի երաշխիքն է:
Մեր մայրենին բացառիկ է, այն մեր ինքնության կարևորագույն մասնիկն է:
Հայերենը ներշնչանքի աղբյուր է:

Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության,
Էության խորհուրդը մեր:

                Համո Սահյան

Ազգի ինքնությունը, լինելիությունը պայմանավորված են լեզվով. դրանով է նա առանձնանում այլ ազգերից: Լեզուն մեր հայրենիքն է, և կարիք ունի ամենօրյա հոգածության: Ուստի մեզնից պահանջվում է պահպանել մեր լեզուն, խոսել մա­քուր հայերենով և այն փոխանցել սերունդ­ներին. «Լիակատար կյանքով ապրելու համար մայրենի լեզուն ոչ միայն պետք է սիրել աչքի լույսի պես, այլև այն իմանալ անսխալ, խորապես: Ամեն մի սերունդ իր ժողովրդի լեզուն` որպես գործիք, որպես զենք, հղկում է, կատարե­լագործում և հարստացնելով փոխանցում հաջորդ սերնդին: Այդպես ա­նենք և մենք. սիրենք, կատարելագործենք և հարստաց­նենք մեր հայրենի գանձը` մեր լեզուն» (Ստ. Զոր­յան):

ԱՌԻՒԾԸ ԵՒ ՄԱՐԴԸ

Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները
սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ
որմէ՞ կը վախնային։
—Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։
—Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք
անկէ։
—Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։
Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ
մարդ մը։
—Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։
—Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս
տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս,
որպէսզի կռուինք։
Առիւծը կ’ըսէ.
—Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։
Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։
Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ կը կապէ կաղնիի ծառին, ապա
ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։
Առիւծը կը գոչէ.
—Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն
այսպիսի ծեծ կը վայելէ։

Զորավոր առյուծը, որը նստած էր ժայռի վրա տեսավ, որ գազանները սարսափահար վազում էին։ Առյուծը հարցնում է, թե ինչու են փախնում և ինչից են վախենում։
—Դու էլ փախիր,- ասում են նրանք, – որովհետև մարդն է գալիս։
— Ո՞վ է մարդը,- հարցնում է առյուծը,- և ի՞նչումն է նրա ուժը, որ փախչում եք նրանից։
Կգա և քեզ էլ կվնասի,- ասում են նրանք։
Իր ուժերում վստահ առյուծը մնաց իր տեղում։ Եվ ահա եկավ հողագործ մարդը։
Արի կռվենք, – ասում է հպարտ Առյուծը։
Շատ լավ,- ասում է մարդը,- բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմ զենքերը տանն են։ Քեզ կապեմ, որպեսզի չփախչես, իսկ ես գնամ և բերեմ զենքերս, որպեսզի կռվենք։
Առյուծը ասում է․
—Երդվիր, որ կգաս և ես կընդունեմ քո ասածը։
Մարդը երդվում է և Առյուծը համաձայնվում է կապվել։
Մարդը հանում է պարանը և Առյուծին պինդ կապում է կաղնու ծառին, ապա ծառից կտրում է հաստ ճյուղ և սկսում է Առյուծին զարկել։
Առյուծը գոչում է․
—Ավելի զորավար և անխղճորեն զարկիր կողերիս, որովհետև այս խելքս միայն այսպիսի ծեծի է արժանի։

ԻՆՉՊԷՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԷՍ ԱԼ ԿԸ ՉԱՓՈՒԻՍ

Տղայ մը օր մը կը զայրանայ իր ծերացած հօրմէն, զայն կ՚առնէ ուսին, կը
տանի անտառ մը, հոն կը ձգէ ու տուն կը դառնայ։
Տարիներ ետք կ’ամուսնանայ, որդի մը կ՚ունենայ, կը խնամէ ու կը մեծցնէ
զայն։ Սակայն, այս տղան ալ հօրը պէս երախտամոռ* կ՚ըլլայ։
Օր մըն ալ, երբ ասոր ալ սիրտը կը նեղուի, կ՚առնէ հայրը ուսին ու սարն ի
վեր կը բարձրանայ։
—Տղա՛ս, զիս հոս ձգէ ու ե՛տ գնա,— կ՚ըսէ հայրը։
—Իսկ ինչո՞ւ ճիշդ հոս,— կը հարցնէ տղան։
—Ես հայրս մինչեւ այս ծառն եմ բերած,— կը պատասխանէ հայրը հոգոց
հանելով։

Տղան մի օր զայրանում է իր ծերացած հոր վրա, բռնում է ուսից և տանում անտառ, նրան թողնում է այնտեղ ու վերադառնում է տուն։
Տարիներ հետո ամուսնանում է, որդի ունենում, խնանում ու մեծացնում է նրան։ Սակայն, այս տղան հոր պես երախտամոռ է լինում։ Մի օր, երբ նրա սիրտն էլ է նեղվում է, բռնում է հոր ուսից ու վեր է բարձրացնում սարը։
—Տղաս, ինձ այստեղ գցի և գնա ետ,- ասում է հայրը։
—Իսկ ինչու՞ ճիշտ այստեղ,- հարցնում է տղան։
—Ես հորս մինչև այս ծառն եմ բերել,-պատասխանեց հայրը հոգոց հանելով։
Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան

ՈՒԽՏԱՒՈՐ ԱՂՈՒԷՍԸ
Օր մը Աղուէսը կ՚ ըսէ Աքլորին.
-Ի՜նչ աղուոր ու անոյշ կ’երգես, ո՜վ Աքլորիկ։ Երանի՜ գիշեր-ցերեկ հոս
նստէի ու անոյշ ձայնդ լսէի։ Ափսո՜ս, որ վաղուընէ պիտի զրկուիմ քեզ
լսելու հաճոյքէն. մեղաւորս Սուրբ Կարապետ ուխտի պիտի երթայ։
Սիրունի՛կ Աքլոր, կը խնդրեմ զիս հաւնոց առաջնորդէ, որպէսզի մեղքերուս
համար թողութիւն խնդրեմ հաւերէն։
Այս քաղցր խօսքերէն Աքլորին սիրտը կը կակուղնայ ու ան կ’ըսէ.
-Երթանք, քեզի ցոյց տամ հաւանոցը:
Աղուէսը Աքլորին ետեւէն կը մտնէ հաւաբուն, կը խեղդէ բոլոր հաւերը ու
կ’ուտէ զանոնք, յետոյ ալ կ’ուտէ Աքլորը անոր ըսելով.
-Իմ սիրունի՛կ Աքլոր, գիտե՞ս, թէ ի՜նչ դժուար պիտի ըլլար Սուրբ
Կարապետ անօթի փորով ուխտի երթալը…

Մի օր Աղվեսը ասում է Աքլորին։
— Ի՜նչ սիրուն ու անուշ ես երգում, դու Աքլոր։ Երանի գիշեր-ցերեկ այստեղ նստեի ու անուշ ձայնդ լսեի։ Ափսո՜ս, որ վաղը պետք է զրկվեմ քեզ լսելու հաճույքից։ Մեղավոր եմ, Սուրբ Կարապետ ուխտի պետք է գնամ։ Սիրուն Աքլոր, խնդրում եմ, որ ինձ առաջնորդես հավանոց, որպեսզի մեղքերիս համար ներեղություն խնդրեմ հավերից։ Այդ քաղցր խոսքերից աքլորի սիրտը փափկեց և նա ասաց։
—Գնանք, քեզ ցույց տամ հավանոցը։
Աղվեսը աքլորի հետևից մտնում է հավաբուն, խեղդում է բոլոր հավերին և ուտում նրանց, հետո նայում է աքլորին և ասում։
—Իմ սիրունիկ աքլոր, գիտես, թե ինչքան դժվար է գնալ Սուրբ Կարապետ ուխտի քաղցած փորով.

Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան

ՏՈ՛ՒՐ ՀԱ ՏՈ՛ՒՐ
Մարդ մը անընդհատ կ’աղօթէր Աստուծոյ ու կը խնդրէր.
-Աստուա՜ծ, գոնէ անգամ մըն ալ ինծի՛ տուր, ի՞նչ կ՚ ըլլայ։ Տո՜ւր, որպէսզի
քիչ մըն ալ ես մարդավարի* ապրիմ։
Աստուծոյ հրեշտակներէն մէկուն խիղճը կը տանջէ։ Ան
կ’երթայ Բարձրեալին* քով ու կ’ըսէ.
-Տէ՜ր Աստուած, ոչ ոք խնդրանքով այդքան կ’աղօթէ Քեզի։ Մեղք է ան։
Անգամ մըն ալ այդ Մարդուն տուր։
-Ըսելիք չունիմ, կ’օգնեմ, կու տամ։ Բայց բազկաթոռին վրայ երկնցեր է ու
կ’ըսէ՝ տո՛ւր հա տո՛ւր։ Նման մէկուն ինչպէ՞ս տամ։ Անիրաւը գոնէ տեղէն
վեր ելլէր, գործ մը ընէր, ես ալ օգնէի՝ տայի…։

Մարդը անըդնհատ աղոթում է Աստծուն և խնդրում։
—Աստված, գոնե մի անգամ ինձ տուր, այն ինչ կուզեմ։ Տուր, որպեսզի մի քիչ էլ ես մարդավարի ապրեմ։ Աստծու հրեշտակներին մեկի խիղճը տանջում է։ Գնում է Առաջնորդի մոտ ու ասում․
—Տեր Աստված, ոչ ոք քեզ այդքան չի աղոթում։ Մեղք է նա։ Մի անգամ էլ այդ Մարդուն տուր։
—Ասելիք չունեմ, կօգնեմ, կտամ։ Բայ բազմել է բազկաթոռի վրա և անընդատ ասում է տուր և տուր։ Նման մեկին ինչպե՞ս տամ։ Անիրավը գոնե տեղից վեր կենար, գործ աներ, ես էլ իրեն օգնէի՝ տայի։
Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան

ԱԳԱՀ ՄԱՐԴԸ

Ագահ ու աչքը ծակ մարդ մը Աստուծմէ հետեւեալը կը խնդրէ.
-Տէ՛ր Աստուած, այնպէս ըրէ, որ ի՛նչ բանի որ դպչիմ՝ ոսկի դառնայ։
Աստուած կը կատարէ անոր ուզածը։ Ագահը դանակ կ՚առնէ որ հաց կտրէ,
սակայն ո՛չ միայն դանակը ոսկի կը դառնայ, այլեւ՝ հացը։
Լեղապատառ*՝ կ’երթայ ջուր խմելու. գաւաթին հետ… ջուրն ալ ոսկի կը
դառնայ։ Ինչի որ դպչի՝ ոսկիի կը վերածուի։
-Վա՜յ, Աստուած իմ, այս ի՞նչ փորձանք բերիր գլխուս, չե՛մ ուզեր, ա՛լ ոսկի
չեմ ուզեր, միայն կը խնդրեմ, որ լաւութիւնդ ետ վերցնես…։
Աստուած ագահ մարդուն աղաչանք-պաղատանքին չ’արձագանգեր, եւ ան
ոսկիի մէջ թաղուած, այնքա՜ն անօթի-ծարաւ կը մնայ, որ քանի մը օրէն կը
մեռնի…։

Ագահ ու աչքածակ մարդը աստծուն հետևյալն է խնդրում։
—Տեր Աստված, այնպես արա, որ ինչին դիպչեմ, ոսկի։
Աստված կատարում է նրա ուզածը։ Ագահը դանակ է վերցնում, որ հաց կտրի, սակայն ոչ միայն դանակը ոսկի դարձավ, այլև հացը։
Լեղապատառ գնում էի ջուր խմելու․ գավաթի հետ, ջուրն էլ ոսկի դարձավ։ Ինչի, որ դիմպչում է վերածվում է ոսկիի։
—Վայ, Աստված իմ, այս ի՞նչ փորձանք բերիր իմ գլխին, չեմ ուզում ոսկի, չեմ ուզում, միայն խնդրում եմ, որ լավությունդ ետ վերցնես։
Աստված ագահ մարդուն աղաչանք-պաղատանքին չարձագանքեց և նա ոսկիի մեջ թաղված, այնքան քաղցավ ծարավ մնաց, որ մի քանի օրվա ընթացքում մահացավ։
Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան

ՄՈՒԿԵՐՈՒ ԺՈՂՈՎԸ
Անգամ մը մուկերը ժողովի կը հաւաքուին խորհելու, թէ ի՞նչ ընեն կատուին
յարձակումներէն զգուշանալու համար։
-Եկէ՛ք կատուին վիզէն զանգակ մը կախենք։ Կատուն երեւալուն պէս,
զանգակը ձայն կը հանէ, մենք ալ կը լսենք ու կը փախչինք, — կ’ըսէ մուկ մը։
-Ի՜նչ հրաշալի բան խորհեցանք,- կ’ըսեն մուկերը։
Ուրիշ մուկ մըն ալ թէ՝Հրաշալի ըլլալու հրաշալի է, բայց թող մէջտեղ ելլէ ան, որ կրնայ զանգակը
տանիլ ու կատուին վիզէն կախել…
Բոլորը իրարու կը նային ու …քար լռութիւն կը տիրէ…

Մի անգամ մկները հավաքվում են ժողովի խորհրդակցելու, թե ի՞նչ անեն կատվի
հարձակումներից զգուշանալու համար։
— Եկե՛ք կատվի վզից մի զանգակ կախենք։ Կատվի գալու ժամանակ,
զանգակը ձայն կհանի, մենք էլ կլսենք և կփախչենք, — ասաց մի մուկ։
— Ի՜նչ հրաշալի բան մտածեցինք,- ասացին մկները։
Ուրիշ մի մուկ էլ, թե հրաշալի կլինի, հրաշալի է, բայց թող դուրս գա նա, ով զանգակը կտանի և կատվի վզից կկախի։
Բոլորը միմյանց նայեցին և քար լռություն տիրեց․․․

ԵՐԵՔ ՀԱՐՈՒՍՏ
Երեք հարուստ կը վիճին ու վէճը հարթելու համար կ՚երթան Խիկար
իմաստունին քով.
—Մենք եկած ենք գիտնալու, թէ մեզմէ ո՞վ հարուստ է։
—Դու՛ն խօսիր,— կը դիմէ իմաստունը առաջին մարդուն։
—Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցուածքի եւ արտ ու դաշտի տէր
եմ, հարստութեանս չափ ու սահման չկայ։
—Հիմա ալ դո՛ւն խօսէ տեսնենք,—կը դիմէ երկրորդին։
—Ես թէեւ թագաւորին զօրապետն եմ, բայց իրմէ երեք անգամ աւելի
հարուստ եմ։
—Իսկ դո՛ւն ինչ կ՚ըսես,— կը դիմէ Իմաստունը երրորդին։
—Ի՞նչ ըսեմ։ Ես ո՛չ պաշտօն ունիմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ ալ արտ ու
դաշտ։ Ես գիտուն մարդ մըն եմ, ունեցած-չունեցածս գլխուս մէջն է։
Երեքը լսելէն յետոյ Խիկար Իմաստուն կ՚ըսէ.
—Ձեզմէ ամէնէն հարուստը գիտունն է. անոր հարստութիւնը մնայուն ու
անվերջանալի է եւ ոչ ոք կրնայ զայն խլել անկէ…։

Երեք հարուստ վիճեցին ու վեճը հարթելու համար գնում է Խիկար իմաստունի մոտ։
—Մենք եկանք իմանալու, թե մեզնից ով է ավելի հարուստ։
—Դու խոսիր ,- դիմում է իմաստունը առաջին մարդուն։
—Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցվածք և արտ ու դաշտի տեր եմ, հարստությանս չափ ու սահման չկա։
—Հիմա էլ դու խոսիր, տեսնենք ,- դիմում է երկրորդին։
—Ես թեև թագավորի զորապետն եմ, բաց իրենցից երեք անգամ ավելի հարուստ եմ։
—Իսկ դու ինչ կասես ,- դիմում է իմաստունը երրորդին։
—Ի՞նչ ասեմ։ Ես ոչ պաշտոն ունեմ, ոչ ոսկի, ոչ արծաթ, ոչ էլ արտ ու դաշտ։ Ես խելացի մարդ եմ, ունեցած-չունեցածս գլխիս մեջ է։
Երեքին լսելուց հետո Խիկար Իմաստունը ասում է․

— Ձեզաից ամենահարուստը խելացին է՝ նրա հարստությունը մնայուն է ու անվերջ և ոչ ոք չի կարող այն նրանից խլել։

Առաջադրանք:
Կարդալ և փոխադրել արևմտահայերեն: