Շնչառական համակարգը, կառուցվածքը և նշանակությունը

Շնչառությունը գործընթացների համալիր է, որն ապահովում է օրգանիզմի կողմից թթվածնի յուրացումը, նրա օգտագործումը օրգանական նյութերի օքսիդացման համար և նյութափոխանակության արգասիք ածխաթթու գազի հեռացումը:

Շնչառությունը կարևորագույն կենսական գործընթաց է, որի դադարը կործանարար է օրգանիզմի համար:

shutterstock_450810031.jpg

Շնչառական օրգանների կառուցվածքը և գործառույթները:

Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից (քթի խոռոչ, քթըմպան, կոկորդ, շնչափող և բրոնխներ) և գազափոխանակության օրգաններից` թոքերից:

Օդատար ուղիներից առաջինը, որը շփվում է մթնոլորտային օդի հետ, քթի խոռոչն է:

Քթի խոռոչը ոսկրաաճառային միջնորմով բաժանվում է երկու խոռոչների: Յուրաքանչյուր խոռոչ ունի ոլորապտույտ անցուղիներ, որոնք մեծացնում են նրա ներքին մակերեսը: Այդ ամբողջ մակերեսը պատված է լորձաթաղանթով, որը կազմված է թարթիչավոր էպիթելային հյուսվածքից: Թարթիչների թարթման, շարժման օգնությամբ քթի խոռոչից հեռացվում է լորձը՝ նրան կպած մանրէների և փոշու հետ միասին: Քթի խոռոչում ներշնչված օդը, շփվելով լորձաթաղանթի արյունատար անոթների հետ, տաքանում է՝ հասնելով մարմնի ջերմաստիճանին, իսկ լորձի միջոցով խոնավանում է (մինչև 95% խոնավություն):

Քթի խոռոչը և քթըմպանը

20196867_702101623328208_188518343_n.jpg

Այսպիսով` քթի խոռոչով անցնելիս օդը փոշեզերծվում, մանրէազերծվում, տաքանում և խոնավանում է:

Բերանի խոռոչի մակերեսը անհամեմատ փոքր է: Այդ պատճառով բերանով շնչելիս օդը չի ենթարկվում վերոհիշյալ փոփոխություններին, որի հետևանքով հաճախ առաջանում են օդատար ուղիների բորբոքումներ:

Քթի խոռոչի վերին մասում գտնվում են հոտառական ընկալիչներ, որի շնորհիվ քիթը համարվում է նաև հոտառական օրգան: Քթի խոռոչից օդը անցնում է քթըմպան, որն ըմպանի վերին մասն է, ապա մտնում է կոկորդ: 

Կոկորդ

Կոկորդը գտնվում է պարանոցի վերին մասում: Այն մի քանի աճառներով, կապաններով, ջլերով և մկաններով միմյանց միացած խոռոչ է: Աճառներից ամենամեծը՝ վահանաճառը, շոշափվում է պարանոցի վրա առջևից: Այն արտաքինից պաշտպանում է կոկորդը: Կոկորդի մուտքը վերևից փակվում է մակկոկորդի աճառով, որը կլլման պահին խոչընդոտում է սննդագնդիկի թափանցումը շնչափող: Հակառակ դեպքում սննդանյութի անցումը շնչափող շնչահեղձության և մահվան պատճառ կարող է դառնալ:

Կոկորդի խոռոչը պատված է լորձաթաղանթով, որը վնասազերծում է օդի հետ այստեղ հասած մանրէները, փոշին և շարունակում է տաքացնել ու խոնավացնել օդը:

лечение-фарингита-у-взрослых.jpeg

Կոկորդը նաև ձայնային օրգան է: Այդ խոռոչի ամենանեղ տեղում ձգվում են ձայնալարերը, որոնց միջև գտնվում է ձայնախորշը: Ձայնախորշը եռանկյունաձև է: Այն խոսելու պահին նեղանում է, և ձայնալարերը միմյանց են մոտենում: Ձայնը ձևավորվում է արտաշնչվող օդի միջոցով ձայնալարերի տատանման արդյունքում: Որքան մեծ է ձայնալարերի տատանման հաճախականությունը, այնքան բարձր է ձայնը:

Ձայնի և հոդաբաշխ խոսքի ձևավորման վրա ազդում է նաև լեզվի, շրթունքների, ստորին ծնոտի դիրքը, քթի և բերանի խոռոչների ձևը և այլն: Այդ է պատճառը, որ շնչառական ուղիների հիվանդությունների ժամանակ (անգինա և այլն) փոխվում է ձայնի որակը:

Ձայնախորշ

vocal_cords_anatomy.png

Շնչափողը անմիջապես կոկորդի շարունակությունն է: Այն 10−15սմ երկարությամբ խողովակավոր օրգան է: Կազմված է 16−20 աճառային կիսաօղակներից, որոնց շնորհիվ պարանոցի շարժումների դեպքում շնչափողի լուսածերպը մնում է բաց վիճակում, և օդն անարգել անցնում է շնչառական ուղիներ: Շնչափողի հետին պատը հպվում է կերակրափողին, և աճառի բացակայության շնորհիվ չի խանգարվում սննդագնդիկի տեղաշարժը: Շնչափողը ստորին մասում վեր է ածվում երկու գլխավոր՝ աջ և ձախ բրոնխների:

imgpsh_fullsize (2).jpg

Բրոնխները կառուցվածքով նման են շնչափողին: Նրանք երկու խոշոր խողովակներ են, որոնք մտնում են թոքեր և այնտեղ ճյուղավորվելով առաջացնում են բրոնխածառ: Խոշոր բրոնխները վեր են ածվում մանր բրոնխների, սրանք էլ` մանրագույն բրոնխների, որոնք ավարտվում են օդով լցված թոքաբշտերով: Թոքաբշտերի պատերը կազմված են միաշերտ հարթ էպիթելից, բարակ առաձգական թելերից և պատված են արյան մազանոթների խիտ ցանցով:

Յուրաքանչյուր թոքում հաշվվում է մինչև 400 մլն թոքաբուշտ, որոնց ընդհանուր մակերեսը 100−150 մ² է:

shutterstock_374675080.jpg

Փաստորեն, թոքերի շնչառական մակերեսը 70−100 անգամ մեծ է մարդու մաշկի մակերեսից: Թոքերի այդ հսկայական մակերևույթն ապահովում է գազափոխանակության մեծ արագությունը:

Թոքերը երկուսն են, տեղավորված են կրծքավանդակում, գրավում են համարյա նրա ամբողջ խոռոչը: Թոքերը նման են հատած կոնի, գագաթով ուղղված են վեր, հիմքով՝ ցած և հենվում են ստոծանուն: Թոքերը խոր ակոսներով բաժանվում են բլթերի: Յուրաքանչյուր թոքի մեջ մտնում է մեկ բրոնխ, բազմակի ճյուղավորվելով վերածվում մանրագույն բրոնխների, որոնք ավարտվում են մանրադիտակային մեծություն և կառուցվածք ունեցող թոքաբշտիկներով և նմանվում խաղողի ողկույզի:

shutterstock_228843106.jpg

Թոքաբշտիկների պատը կազմված է միաշերտ բջիջներից, որոնք արտաքուստ ծածկված են արյունատար մազանոթների խիտ ցանցով: Թոքաբշտերի և մազանոթների պատերի միջև կատարվում է գազափոխանակություն:

Արտաքինից թոքը պատված է շարակցահյուսվածքային թաղանթով՝ թոքամզով (թոքային պլևրայով): Այն կազմված է երկու թաղանթներից, որոնցից մեկը պատում է թոքերի մակերեսը (թոքամզային թաղանթ), մյուսը՝ կրծքավանդակի պատը ներսից (մերձպատային թոքամզային թաղանթ):

Թոքային և մերձպատային թոքամզային թաղանթների միջև առաջանում է ճեղքանման ազատ տարածություն, որը կոչվում է թոքամզային խոռոչ:

Թոքամզային թաղանթներից այդ խոռոչ է արտադրվում քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է շնչառության ժամանակ թոքերի և կրծքավանդակի պատերի միջև առաջացող շփման ուժը:

Ամփոփիչ աշխատնք

1. Արյունատար համակարգի ֆունկցիաները թվարկել և բացատրել օրինակներով։

Արյունը մատակարարում է հյուսվածքներին թթվածնով և սննդարար նյութերով։ Արյան հարստացումը թթվածնով տեղի է ունենում թոքերում։ Արյան շրջանառությունը սովորաբար կազմված է լինում սրտից և նրանից դուրս եկող արյունատար անոթներից։ Արյան շրջանառությունը արյան շարժումն է սիրտ-անոթային համակարգում, որով ապահովվում են օրգանիզմի և արտաքին միջավայրի միջև կատարվող գազափոխանակությունը, նյութափոխանակությունը, տարբեր ֆունկցիաների հումորալ կարգավորումն ու ջերմականոնավորումը։ րյան անընդհատ շարժումն անոթների փակ համակարգով կոչվում է արյան շրջանառություն։ Արյան շրջանառության համակարգը կազմված է սրտից և արյունատար անոթներից։ Այդ համակարգի հիմնական դերն օրգանիզմին ու հյուսվածքներին արյան մատակարարումը և արյան ֆունկցիայի իրականացումն է։ Արյունատար անոթների պատերը, բացառությամբ մազանոթների, եռաշերտ են։ Ներքին շերտը կազմված է հարթ էպիթելային բջիջներից, միջինը՝ առաձիգ թելերից և հարթ մկանահյուսվածքից, որոնց կծկման շնորհիվ փոխվում է արյունատար անոթի լուսանցքը։ Արտաքին շերտը կազմված է փուխր շարակցական հյուսվածքից։ Այդ շերտով անցնում են անոթների լուսանցքը կարգավորող նյարդերը։

2.Արյան բաղադրությունը ` թվարկել ձևավոր տարրերը և  նկարագրել դրանց ֆունկցիաները։

Արյունը կարմիր գունավորում ունեցող հեղուկ է, որի խտությունը քիչ ավելի է ջրի խտությունից: Չափահաս մարդու արյան քանակը կազմում է մարմնի զանգվածի (7-8)%-ը (5−6,5)լ։ Արյան ձևավոր տարրերն են էրիթրոցիտները, լեյկոցիտները և թրոմբոցիտները:

էրիթրոցիտները ունեն երկու կողմից ներհրված սկավառակի տեսք: Այդպիսի կառուցվածքը մեծացնում է նրանց շփման մակերեսն արյան մեջ :  1 մմ³ արյան մեջ պարունակվում է 4,5−5 մլն էրիթրոցիտ: Էրիթրոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում: Էրիթրոցիտների կյանքի տևողությունը 120−130 օր է:

Լեյկոցիտները արյան սպիտակ գնդիկներն են` անգույն, կորիզավոր բջիջներ են։ Դրանք չափսերով ավելի մեծ, քան էրիթրոցիտները, սակայն քանակով ավելի քիչ: Նրանց քանակը կարող է ավելանալ սնունդ ընդունելուց, ծանր ֆիզիկական աշխատանքից հետո և հատկապես բորբոքային գործընթացների ժամանակ:

Թրոմբոցիտերը մասնակցում են արյան մակարդման գործընթացին: Սրանք արյան ամենափոքր ձևավոր տարրերն են, առաջանում են կարմիր ոսկրածուծում, ապրում են 5−7 օր: 1 մմ³ արյան մեջ պարունակվում է 400000 թրոմբոցիտ: Սրանց քանակի պակասի դեպքում վնասված անոթից տեղի է ունենում երկարատև արյունահոսություն:

3.Իմունիտետի տեսակները , նկարագրել դրանց առաջացման մեխանիզմը ։

Իմունիտետն օրգանիզմի անընկալունակությունն է վարակիչ հիվանդությունների նկատմամբ: Իմունիտետի շնորհիվ օրգանիզմը հայտնաբերում է վնասակար բակտերիաներին, վիրուսներին և վնասազերծում դրանց: Տարբերում են բնական և արհեստական իմունիտետ: Իր հերթին բնական իմունիտետը կարող է լինել բնածին և ձեռքբերովի: Բնածին բնական իմունիտետը փոխանցվում է ժառանգաբար։ Ձեռքբերովի բնական իմունիտետն առաջանում է կյանքի ընթացքում, երբ մարդը վարակվում է այս կամ այն հիվանդությամբ:

Արհեստական իմունիտետն առաջանում է մարդու անմիջական միջամտությամբ: Այն կարող է լինել ակտիվ և պասիվ: Ակտիվ արհեստական իմունիտետն առաջանում է, երբ օրգանիզմ են  մտնում տվյալ հիվանդության թուլացած կամ մահացած հարուցիչները: Այդպիսի պատվաստանյութը կոչվում է վակցինա: Այն ապահովում է հակամարմիններ առաջացնելու հատկությունը:

4.Արյան ձևավոր տարրերը, նկարագրել դրանց ֆունկցիաները։

էրիթրոցիտները ունեն երկու կողմից ներհրված սկավառակի տեսք: Այդպիսի կառուցվածքը մեծացնում է նրանց շփման մակերեսն արյան մեջ :  1 մմ³ արյան մեջ պարունակվում է 4,5−5 մլն էրիթրոցիտ: Էրիթրոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում: Էրիթրոցիտների կյանքի տևողությունը 120−130 օր է:

Լեյկոցիտները արյան սպիտակ գնդիկներն են` անգույն, կորիզավոր բջիջներ են։ Դրանք չափսերով ավելի մեծ, քան էրիթրոցիտները, սակայն քանակով ավելի քիչ: Նրանց քանակը կարող է ավելանալ սնունդ ընդունելուց, ծանր ֆիզիկական աշխատանքից հետո և հատկապես բորբոքային գործընթացների ժամանակ:

Թրոմբոցիտերը մասնակցում են արյան մակարդման գործընթացին: Սրանք արյան ամենափոքր ձևավոր տարրերն են, առաջանում են կարմիր ոսկրածուծում, ապրում են 5−7 օր: 1 մմ³ արյան մեջ պարունակվում է 400000 թրոմբոցիտ: Սրանց քանակի պակասի դեպքում վնասված անոթից տեղի է ունենում երկարատև արյունահոսություն:

Արյան մակարդում: Արյան խմբեր

Արյան մակարդումը:

Արյան մակարդումն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, որի հետևանքով խցանվում է վնասված անոթի լուսանցքը և կանխվում հետագա արյունահոսությունը: Բացի այդ, արյան մակարդումը խոչընդոտում է վնասված անոթի պատից հիվանդաբեր մանրէների թափանցումն օրգանիզմ:

Մակարդումը կատարվում է հետևյալ կերպ. անոթի պատի վնասման ժամանակ արյան թիթեղիկները՝ թրոմբոցիտները, հպվելով վնասված անոթի անհարթ մակերեսին, հեշտությամբ քայքայվում են, որի շնորհիվ արյան պլազմա է արտազատվում հատուկ ֆերմենտ: Վերջինս ազդում է արյան պլազմայում լուծված պրոթրոմբին սպիտակուցի վրա`  նրան դարձնելով անլուծելի թելանման ֆիբրին:

Ֆիբրինի թելիկներն առաջացնում են ցանց, որի մեջ պահվում են արյան բջջային տարրերը, և առաջանում է խցան՝ թրոմբ, որը և փակում է վնասված անոթի լուսանցքը: Հետագայում թրոմբը լուծվում է, իսկ անոթի վնասված մասը՝ վերականգնվում: Արյան մակարդումը տեղի է ունենում 3−8 րոպեում, ընդ որում, որքան փոքր է անոթի լուսանցքը, այնքան մակարդումն ավելի արագ է կատարվում:

ris38.jpg

Արյան խմբերը հիմնված են այն բանի վրա, թե ձեր արյան կարմիր բջիջների մակերեսին երկու հատուկ հակածիններց որն է առկա:

  • О (I) խումբը չունի A և B հակածիններից և ոչ մեկը, սակայն α և β հակամարմիններից՝ երկուսն էլ
  • A (II) խումբն ունի A հակածին և β (բետա) հակամարմին
  • B (III) խումբն ունի B հակածին և α (ալֆա) հակամարմին
  • AB (IV) խումբն ունի A և B հակածինները, սակայն α և β հակամարմիններից՝ և ոչ մեկը:

Արյան գործողությունները

Արյան գործառույթները: Արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է: Այն օրգանիզմի բոլոր բջիջներին մատակարարում է թթվածին և սննդանյութեր, այնտեղից հեռացնում է ածխաթթու գազը և կենսագործունեության արգասիքները: Արյան մեջ են անցնում ներզատական գեղձերում մշակված կենսաբանական ակտիվ նյութերը (հորմոնները), որոնք կարգավորում են օրգան համակարգերի գործունեությունը: Այն նաև նպաստում է օրգանիզմի ներքին միջավայրի քիմիական բաղադրության ու մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը:

Արյունը կատարում է նաև պաշտպանական դեր, նրանում գտնվում են արյան սպիտակ գնդիկներ՝ լեյկոցիտներ, ինչպես նաև հակամարմիններ, որոնք վնասազերծում են օտարածին մարմինները և ապահովում օրգանիզմի անընկալունակությունը որոշակի հիվանդությունների նկատմամբ (իմունիտետ): Արյան պաշտպանական գործառույթ է համարվում նաև նրա մակարդելիության հատկությունը:

Արյունը կարմիր գունավորում ունեցող հեղուկ է, որի խտությունը քիչ ավելի է ջրի խտությունից: Այն կազմված է միջբջջային նյութից՝ պլազմայից (55−60)% և ձևավոր տարրերից (40−45)%։

Արյան պլազմա: Արյան պլազման դեղին, կիսաթափանցիկ հեղուկ է: Նրա բաղադրության մեջ ջուրը կազմում է (90−92)%-ը, իսկ (8−10)%-ը օրգանական և անօրգանական նյութեր են: Օրգանական նյութերից են սպիտակուցները (7−8)%, ածխաջրերը (0,08−0,12)% և ճարպերը (0,5−1)%, իսկ անօրգանական նյութերից աղերը կազմում են (0,9)%:

Պլազմայում գտնվող որոշ սպիտակուցային նյութեր համարվում են հակամարմիններ: Այստեղ են գտնվում նաև պրոթրոմբին և ֆիբրինոգեն սպիտակուցները, որոնք կարևոր դեր են կատարում արյան մակարդման գործընթացում: Ֆիբրինոգենից զուրկ պլազման կոչվում է շիճուկ:

Արյան ձևավոր տարրերն են էրիթրոցիտները, լեյկոցիտները և թրոմբոցիտները:

Էրիթրոցիտներ: Արյան կարմիր ձևավոր տարրերը` էրիթրոցիտները, ունեն երկու կողմից ներհրված սկավառակի տեսք: Այդպիսի կառուցվածքը մեծացնում է նրանց շփման մակերեսն արյան մեջ ներթափանցած գազերի (O2;CO2) հետ և մեծացնում թթվածին տեղափոխելու օգտակար գործողության  գործակիցը: 1 մմ³ արյան մեջ պարունակվում է 4,5−5 մլն էրիթրոցիտ: Արյան մեջ էրիթրոցիտների քանակը կարող է ավելանալ մեծ բարձրությունների վրա՝ թթվածնի պակասի դեպքում, ինչպես նաև մկանների աշխատանքի ժամանակ: Էրիթրոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում։ Նրանք սկզբում ունեն կորիզ, սակայն արյան մեջ մտնելիս կորցնում են կորիզը: Էրիթրոցիտների հիմնական գործառույթը թթվածնի և ածխաթթու գազի փոխադրումն է:

Լեյկոցիտներ: Դրանք արյան սպիտակ գնդիկներն են` անգույն, կորիզավոր բջիջներ, չափսերով ավելի մեծ, քան էրիթրոցիտները, սակայն քանակով անհամեմատ ավելի քիչ: Արյան 1 մմ³ -ում պարունակվում է 6000−8000 լեյկոցիտ. նրանց քանակը կարող է ավելանալ սնունդ ընդունելուց, ծանր ֆիզիկական աշխատանքից հետո և հատկապես բորբոքային գործընթացների ժամանակ: Լեյկոցիտներն օրգանիզմը պաշտպանում են մանրէներից և օտարածին սպիտակուցներից: Բորբոքային պրոցեսներից առաջացած թարախը պարունակում է մեծ քանակությամբ մահացած մանրէներ և լեյկոցիտներ: Լեյկոցիտները կարող են փոխել իրենց ձևը, ակտիվ տեղաշարժվել նույնիսկ արյան հոսքին հակառակ ուղղությամբ: Նրանք կարող են թափանցել միջբջջային տարածություն, այդ պատճառով հաճախ նրանց անվանում են թափառող բջիջներ: Նրանք զգայուն են մանրէների կամ մահացած բջիջներից առաջացած քիմիական նյութերի նկատմամբ:

Արյան թիթեղիկներ կամ թրոմբոցիտներ:

Մասնակցում են արյան մակարդման գործընթացին: Սրանք արյան ամենափոքր ձևավոր տարրերն են, առաջանում են կարմիր ոսկրածուծում, ապրում են 5−7 օր, քայքայվում փայծաղում կամ անոթների վնասված պատերի հետ շփվելիս, չունեն կորիզ: 1 մմ³ արյան մեջ պարունակվում է 400000 թրոմբոցիտ: Սրանց քանակի պակասի դեպքում վնասված անոթից տեղի է ունենում երկարատև արյունահոսություն:

Արյուն

Արյուն, հեղուկ շարակցական հյուսվածք։ Արյունը հյուսվածքային հեղուկի և ավշի հետ միասին կազմում է օրգանիզմի ներքին հեղուկ միջավայրը։ Արյունն ունի կենսական նշանակություն և կատարում է կարևորագույն գործառույթներ։ Արյունը կազմված է պլազմայից և արյան բջիջներից։ Արյան բջիջները գոյանում են արյունից դուրս՝ արյունաստեղծ օրգաններում, իսկ ծերացածները և անկենսունակները քայքայվում են արյունը քայքայող օրգաններում (փայծաղլյարդ և այլն)։

Էլեկտրոնային մանրադիտակի տակ արյան ձևավոր տարրերը: Ձախից աջ` էրիթրոցիտ, թրոմբոցիտ, լեյկոցիտ
Արյան շրջանառությունը
կարմիր = թթվածնով հարուստ արյուն
կապույտ = թթվածնից զրկված արյուն
Մարդու սրտում արյան շրջանառությունը

ԱՐՅԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ

  1. Փոխադրիչ. ընդգրկում է բոլոր նյութերի փոխադրումը դեպի համապատասխան օրգաններ։
    1. Մարսողական օրգաններում հարստանում է սննդանյութերով և փոխադրում դեպի բոլոր օրգաններն ու հյուսվածքները:
    2. Թոքերում հարստանում է թթվածնով, այն փոխադրում է դեպի հյուսվածքները, իսկ այնտեղից դեպի թոքերը՝ ածխաթթու գազ:
    3. Բջիջներում առաջացած նյութափոխանակության արգասիքները արյան միջոցով հասնում են արտազատիչ օրգաններ:
  2. Արյան պաշտպանական ‎ֆունկցիայի մեջ ընդգրկվում են ինչպես ձևավոր տարրերը, այնպես էլ՝ պլազման։ Լեյկոցիտներն ապահովում են բջջային իմունիտետըֆագոցիտոզըթրոմբոցիտները և էրիթրոցիտները մասնակցում են արյան մակարդմանը։ Արյան պլազման պարունակում է իմունոգլոբուլիններ, ոչ ապեցիֆիկ պաշտպանական սպիտակուցներ, մակարդիչ և հակամարդիչ գործոններ։
  3. Արյունը մասնակցում է հոմեոստազի կարգավորմանը, նպաստելով ներքին միջավայրի ջրաաղային հաշվեկշռի, օսմոսային ճնշման կարգավորմանը և այլ պրոցեսների։
  4. Արյան ջերմակարգավորման ‎ֆունկցիան դրսևորվում է ֆիզիկական ջերմակարգավորման պրոցեսում։ Ներքին օրգաններում, կմախքային մկաններում կատարվող ուժգին ջերմագոյացման շնորհիվ արյան ջերմությունը ավելի բարձր է (37 °C), քան մաշկի ջերմությունը (36,6 °C)։ Տաք արյունը հոսելով մաշկի մազանոթներով, իր ջերմության մի մասը ‎ֆիզիկական ճանապարհով հաղորդում է արտաքին միջավայրին։
  5. Արյան հումորալ կարգավորիչի ֆունկցիան իրականանում է իր մեջ գտնվող հորմոնների, կենսաբանական ակտիվ նյութերի, կատիոններիանիոնների, գազերի և այլ նյութերի միջոցով։

ԱՐՅԱՆ ՁԵՒԱՎՈՐ ՏԱՐՐԵ

Սրանք ստեղծվում են ոսկրածուծում և ավշային հանգույցներում, հասունանալուց հետո փոխադրվում են արյան շրջանառության մեջ։ Կազմում են արյան ընդհանուր ծավալի 40-45 %-ը։

ՁԵՒԱՎՈՐ ՏԱՐՐԵՔԱՆԱԿԸ
Էրիթրոցիտներ4,5-ից 5,5 միլիոն.
Լեյկոցիտներ4.000–11.000
 Գրանուլոցիտներ 
 Նեյտրոֆիլներ2.500–7.500
Էոզինոֆիլներ40–400
Բազոֆիլներ10–100
Լիմֆոցիտներ1.500–3.500
Մոնոցիտներ200–800
Թրոմբոցիտներ300.000

Էրիթրոցիտներ

Էրիթրոցիտներ

Էրիթրոցիտները արյան կարմիր բջիջներն են, որոնց գլխավոր ‎ֆունկցիան թթվածնի փոխադրումն է։ Էրիթրոցիտները իրենց թաղանթի վրա փոխադրում են նաև կրեատոր մակրոմոլեկուլներհորմոններամինաթթուներնուկլեոտիդներ և այլն։ Թաղանթը պարունակում է սիալաթթու, որն ապահովում է թաղանթի բացասական լիցքավորումը և արյան կախույթային վիճակը։ Էրիթրոցիտները մասնակցում են նաև արյան մակարդմանը, պայմանավորում են արյան խմբային պատկանելիությունը։ Չափահաս տղամարդու արյան 1 մմ3 ծավալը պարունակում է 4,5-5 միլիոն էրիթրոցիտ, իսկ կնոջը՝ 3,8-4,5 միլիոն։ Նորածինների մոտ այն հասնում է 7,5 միլիոն-ի, ինչը կապված է երեխայի թթվածնային պակասի հետ, հատկապես ծնվելու պահին։ Թթվածվի մատակարարման պորտալարային ձևից թոքային շնչառության անցնելիս երեխայի էրիթրոցիտների քանակը աստիճանաբար կանոնավորվում է։ Մեծ քանակությամբ էրիթրոցիտների քայքայումը պատճառ է դառնում հեմոգլոբինի վերածմանը բիլիռուբին գունակի, որն էլ դեղնացնում է երեխայի մաշկը։ Մեկ շաբաթական երեխայի 1մմ3-ում մոտ 1 միլիոնով այն պակասում է, վեց ամսականում հասնում է 4,5 միլիոն-ի։ Նորածնի արյան մեջ սկզբնական շրջանում հայտնաբերվում են մեծ քանակությամբ կորիզավոր էրիթրոցիտներ։ Ծնվելուց մեկ օր անց նման էրիթրոցիտների թիվը 1մմ3-ում հասնում է 600-ի։ Մեկ շաբաթականների մոտ 160-ի, 30-40 օրական երեխաների մոտ սրանք արդեն գրեթե չեն հանդիպում։ Էրիթրոցիտների քանակի ավելացումը (էրիթրոցիտոզ) կարող է լինել ցածր մթնոլորտային ճնշման պայմաններում, ‎ֆիզիկական աշխատանքի ժամանակ, հղիության ընթացքում, քաղցած ժամանակ։ Էրիթրոցիտների քանակի նվազումը կոչվում է էրիթրոպենիա, այն կարող է դիտվել մեծ քանակությամբ հեղուկներ ընդունելիս, սակավարյունության ժամանակ։ Էրիթրոցիտները կորիզազուրկ են, ունեն երկգոգ սկավառակի տեսք։ Կորիզի տեղը զբաղեցնում են հեմոգլոբինի մոլեկուլները։ Էրիթրոցիտների թաղանթը կիսաթափանցիկ է։ Թաղանթի վրա ‎ֆիքսված են շուրջ 300 հակածիններ (անտիգեններ)։ Էրիթրոցիտների կյանքի առավելագույն տևողությունը 120 օր է։ Ծերացած էրիթրոցիտներում ԱԵՖ-ի քանակը աստիճանաբար ընկնում է, թաղանթը կորցնում է ճկունությունը, զրկվում սիալաթթվից, դառնում կլորավուն և ենթարկվում ներբջջային կամ ներանոթային հեմոլիզի։

Հեմոգլոբին

Հեմոգլոբին սպիտակուցըՀեմի քիմիական կազմությունը

Հեմոգլոբինը (Hb) հանդիսանում է թթվածնի յուրահատուկ փոխադրիչը, մասնակցում է նաև հյուսվածքներից ածխաթթու գազի փոխադրումը։ Արյան pH-ի կարգավորման մեջ հեմոգլոբինը համարվում է արյան ամենահզոր բուֆերը։ Առողջ տղամարդու արյունը պարունակում է 14,5±1,5գ% հեմոգլոբին, իսկ կանանցը՝ 13,0±1,5գ%: Հեմոգլոբինը բարդ գունակիր սպիտակուց է, բաղկացած է հեմից, որը պարունակում է երկարժեք երկաթ և սպիտակուցային մասից՝ գլոբինից: Թոքերում գոյություն ունեցող բարենպաստ պայմաններում հոմոգլոբինը միանում է մոլեկուլային թթվածնի հետ և առաջացնում օքսիհեմոգլոբին՝ HbO2 (1 գ. Hb-ն կապում է 1.34 մլ O2)։ Հյուսվածքներում HbO2−ը փեղեկվում է՝ անջատելով Օ2: Վերականգնված հեմոգլոբինը հյուսվածքներում միանում է CO2−ին և փոխադրում այի դեպի թոքերը։ Այս միացությունը կոչվում է կարբհեմոգլոբին՝ HbCO2։ Շմոլ գազը (CO) թթվածնի համեմատությամբ 150-300 անգամ ավելի մեծ խնամակցություն ունի հեմոգլոբինի հանդեպ։ COն մեծ արագությամբ միանում է Hb-ի հետ և զբաղեցնում O2−ի տեղը։ Առաջանում է Hb-ի ախտաբանական միացություն՝ կարբոքսիհեմոգլոբին (HbCO)։ Եթե ներշնչվող օդում կա նույնիսկ 0,1% CO, ապա Hb-ի 80%-ը կապվում է, առաջացնելով HbCO, որը կայուն միացություն է, քան HbO2−ը։ Կարբօքսիհեմոգլոբինի առաջացաման հետևանքով օրգանիզմում զարգանում է թթվածնաքաղց, որն ուղեկցվում է գլխացավով, փսխմամբ, գիտակցության կորստով։

Լեյկոցիտներ

Լեյկոցիտները արյան սպիտակ (անգույն) բջիջներն են, որոնց ուսումնասիրելու համար ներկում են։ Պարզվում է, որ նրանց մի մասի ցիտոպլազման պարունակում է հատիկներ, իսկ մյուս մասը չի պարունակում։ Հատիկներ պարունակող լեյկոցիտները կոչվում են հատիկավոր (բազո‎ֆիլներէոզինոֆիլներնեյտրոֆիլներ), իսկ հատիկներ չպարունակողները՝ ոչ հատիկավոր (լիմ‎ֆոցիտներմոնոցիտներ), որոնք տարբերվում են միմյանցից ծագումով, ֆունկցիայով և արտաքին տեսքով։ Լեյկոցիտներն իրականացնում են բազմաթիվ պաշտպանական ‎ֆունկցիաներ։ Լեյկոցիտների քանակը 1 մմ3 արյան մեջ 4-9 հազար է, սրանց կյանքի տևողությունը չափազանց կարճ է՝ մի քանի ժամից մինչև մի քանի օր, բացառություն են կազմում հիշողության լիմ‎ֆոցիտները, որոնք ապրում են 10-15 տարի։

Advertisement

Լեյկոցիտների առանձին ձևերը գտնվում են որոշակի հարաբերակցության մեջ (այսպես կոչված՝ լեյկոցիտային բանաձև), սակայն այդ հարաբերակցությունը ևս կարող է նկատելիորեն փոխվել։ Եթե լեյկոցիտների քանակը 9000-ից ավելի է, կոչվում Է լեյկոցիտոզ, իսկ 4000-ից պակասը՝ լեյկոպենիա: Նշված փոփոխությունները, որպես ախտաբանական գործընթացի վկայություն կարելի է դիտել միայն օրգանիզմի ընդհանուր վիճակի հետ կապված, քանի որ թե’ լեյկոցիտոզը, թե՜ լեյկոպենիան կարող են նկատվել նաև առողջ օրգանիզմում։ Առողջ մարդկանց օրգանիզմում լեյկոպենիա կարող է նկատվել տաք լոգանքներից, բաղնիքից հետո, մարզիկների և պարբերաբար ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվողների մոտ։ Այսպես կոչված ֆիզիոլոգիական լեյկոցիտոզ կարող է լինել ուտելուց հետո, գերսառեցման, անսովոր ծանր ֆիզիկական աշխատանքի ժամանակ։ Լեյկոցիտների քանակը կարող է ավելանալ նաև հղիության երկրորդ կեսում ինչպես նաև ֆիզիոլոգիական այլ փոփոխությունների դեպքում։ Ախտաբանական լեյկոցիտոզը, որն առաջանում է որպես օրգանիզմի պաշտպանական միջոց, հակազդեցություն, նկատվում է բորբոքումների, հյուսվածքների մեռուկացման (օրինակ՝ սրտամկանի ինֆարկտի), արյան մեծ կորուստների, վնասվածքների ժամանակ։ Լեյկոցիտոզը հաճախ ուղեկցում Է տարբեր ալերգիկ հիվանդությունների։

Բազո‎ֆիլներ

Բազո‎ֆիլներ (0-1%)։ Ցիտոպլազման պարունակում է հեպարինհիստամին, կենսաբանական այլ ակտիվ նյութեր։ Հեպարինը հակամակարդիչ նյութ է, հիստամինը՝ անոթալայնիչ։ Սրանց կյանքի տևողությունը 8-12 օր է, ունեն 8-12 մկմ տրամագիծ, արյան մեջ շրջանառում են մի քանի ժամ։ Բազո‎ֆիլներն ընդունակ են ֆագոցիտոզի, ներգործում են մակարդման և ֆիբրինալուծման գործընթացների վրա։

Էոզինո‎ֆիլներԽմբագրել

Էոզինո‎ֆիլները 10-15 մկմ տրամագծով ձվաձև բջիջներ են, կազմում են շրջանառու լեյկոցիտների 1-5 %-ը։ Իրականացնում են հետևյալ ‎ֆունկցիաները. հակահելմինթային, սեփական և օտարածին կենսաբանական ակտիվ նյութերի վնասազերծման, ալերգիկ ռեակցիաների կարգավորման։ Կյանքի տևողությունը 8-12 օր է։ Արյան մեջ էոզինո‎ֆիլների քանակը շատանում է ալերգիկ ռեակցիաների, ճիճվային և աուտոսոմային հիվանդությունների դեպքում։ Օժտված են ֆագոցիտոզով, հատկապես ‎ֆագոցիտում են գնդաձև բակտերիաները։

Նեյտրո‎ֆիլներ

Նեյտրո‎ֆիլները կազմում են ամբողջ լեյկոցիտների 50-70%-ը, ունեն 13-15 մկմ տրամագիծ։ Բնականոն պայմաններում նրանց մի մասն է շրջանառում արյան մեջ, իսկ մնացածն անոթներում զբաղեցնում է առպատային դիրք, կպչում մազանոթների էնդոթելին, չմասնակցելով արյան հոսքին։ Արյան հունում գտնվում են 8-12 ժամ, ապա գաղթում հյուսվածքներ, տեղակայվում լյարդումթոքերումփայծաղումերիկամներում, ստամոքս-աղիքային ուղիում, որտեղ և քայքայվում են։ Առողջ մարդու արյան մեջ կարող են հանդիպել երիտասարդ նեյտրո‎ֆիլներ, որոնք ունեն խոշոր լոբաձև կորիզ և ցուպիկա-կորիզավորներ, որոնց կորիզը բաժանված չէ առանձին հատվածների։ Երիտասարդ նեյտրո‎ֆիլների կորիզը բաժանված չէ առանձին հատվածների։ Հասուն նեյտրո‎ֆիլների կորիզը բաժանվում է 2-3 հատվածների, սակայն դրանց իրարց առանձնացված չեն։ Օժտված են ‎ֆագոցիտոզով, կլանում են բակտերիաններ, հյուսվածքների քայքաման արգասիքներ։ Մեկ նեյտրոֆիլը կլանում է 25-30 բակտերիա, որի համար կոչվում է միկրո‎ֆագ: Նեյտրո‎ֆիլներն օրգանիզմի ոչ մենահատուկ պաշտպանական համակարգի կարևոր տարրերն են, սինթեզում են հումորալ գործոններ՝ կոմպլեմենտլիզոցիմինտեր‎ֆերոնլակտոֆերին: Նեյտրո‎ֆիլների քանակն ավելանում է վարակների և սուր բորբոքային հիվանդությունների ժամանակ։ Սրանք մասնակցում են նաև արյունականգին, ակտիվացնում մակարդման հպման փուլը։

Մոնոցիտներ

Մոնոցիտները կազմում են շրջանառու արյան լեյկոցիտների 2-10 %-ը, ունեն 12-18 մկմ տրամագիծ, արյան մեջ շրջանառում են 70 ժամ ապա գաղթում հյուսվածքներ, որտեղ ապրում են մինչև 60 օր, պահպանելով արյան հուն վերադառնալու ունակությունը։ Հյուսվածքներում սրանք հասունանում և վերափոխվում են հյուսվածքային մակրո‎ֆագերի: Նրանց բնորոշ է մեծ քանակով լիզոսոմների առկայությունը, կեղծ ոտիկների առաջացումը։ Կատարում են բազմաթիվ ‎ֆունկցիաներ՝ ի հաշիվ ֆագոցիտային և բակտերիասպան հատկությունների՝ համարվում են օրգանիզմի ոչ մենահատուկ պաշտպանության բջջային գործոնները։ Իրականացնելով պաշտպանական ‎ֆունկցիա, մոնոցիտները կանխում են ախտածին մանրէների զարգացումը, կլանում և քայքայում ախտահարված էրիթրոցիտները, ծերացած բջիջները, բնափոխված սպիտակուցները։ Մեկ մոնոցիտը կլանում է 100 մանրէ, որի համար կոչվում է մակրո‎ֆագ:

Լիմ‎ֆոցիտներ

Լիմֆոցիտները նույնպես ցողունային բջիջներ են, դրանք կազմում են լեյկոգրամի 20-40%[1]: Օրգանիզմում լիմֆոցիտների ընդհանուր զանգվածն անհամեմատ մեծ է՝ 41,5 կգ։ Լիմֆոցիտներն անընդհատ շրջում են մի հյուսվածքից մյուսը։ Ի տարբերւթյւն մյուս լեյկոցիտների, նրանք հյուսվածքից կրկին վերադառնում են արյուն և ապա գաղթում դեպի մի այլ հյուսվածք։ Լիմֆոցիտների մի մասը իմունոլոգիական հիշողություն ունեցողնեը երկարակյաց են և կարող են ապրել 10-20 և ավելի տարի։ Լիմֆոցիտներն իմունիտետի գործող բջիջներն են։ Նրանք վնասազերծում են օրգանիզմ թափանցած օտար գենետիկական տեղեկատվություն ունեցող մանրէներմակաբույծներբջիջներհյուսվածքներ և օրգաններ: Տարբերում են 3 տիպի լիմֆոցիտներ՝ T, B և 0-ական լիմֆոցիտներ։ Վերջիններս անհրաժեշտության դեպքում տարբերակվում են T-կամ B-լիմֆոցիտների։ T լիմֆոցիտների տարբերակումը տեղի է ունենում ուրցագեղձում (thumus, որի սկզբնատառից ծագում է այս բջիջների անվանումը)։ Թռչունների B լիմֆոցիտները տարբերակվում են հատուկ ավշային օրգանում՝ bursa Fabricius (bursa բառի սկզբնատառից ծագում է B լիմֆոցիտների անվանումը)։ Կաթնասունների և մարդկանց օրգանիզմում այդ օրգանը բացակայում է։ Նրանց B լիմֆոցիտները մասնագիտանում են մարսողական օրգանների՝ որդանման ելուստի, պեյերյան բծերի, քիմքի և ըմպանի ավշային հանգույցներում։ T լիմֆոցիտների քանակը կազմում է արյան լիմֆոցիտների շուրջ 70%-ը։ T լիմֆոցիտներն առաջանում են ոսկրածուծում։ Դեռևս սաղմնային զարգացման շրջանում նրանք արյան միջոցով փոխադրվում են ուրցագեղձ, որտեղ տարբեր բնույթի անտիգենների նկատմամբ ձեռք են բերում համապատասխան ընկալիչներ։ Վերջիններս դասավորվում են թաղանթի վրա։ Ուրցագեղձից T լիմֆոցիտները փոխադրվում են ծայրամասային ավշային հանգույցները։ Այս լիմֆոցիտները «նստակյաց» չեն և արյան ու ավշի միջոցով անընդհատ շրջում են օրգանիզմի տարբեր մասերում։ Հյուսվածքների մեջ թափանցած օտար մարմինները մակրոֆագերի կողմից ենթարկվում են ֆազոցիտոզի, որի ընթացքում մշակվում են իմունոգեններ։ Մակրոֆագերը դրանցից անջատված անտիգենները հասցնում են T լիմֆոցիտներին, որոնց ընկալիչները միանում են համապատասխան անտիգենների հետ։ Այս միացությունը խթանում է T լիմֆոցիտներին, որոնք սկսում են բազմանալ, առաջացնելով T լիմֆոցիտների տարատեսակներ[2]:

Տարբերում են՝ T ճնշողներ (սուպրեսորներ), T օրգանականներ (հելպերներ), T սպանիչներ (քիլերներ), T ակտիվացողներ (ամպլիֆայերներ)։ T սուպրեսորները չափավորում են B լիմֆոցիտների ուժեղացած ֆունկցիան, իսկ T հելպերները փոխներգործում են B լիմֆոցիտների հետ և նրանց դարձնում պլազմատիկ բջիջներ։ T ամպլիֆայերը ակտիվացնում են T քիլեր լիմֆոցիտներին, որոնք սինթեզված հատուկ նյութերի՝ լիմֆոկինների միջոցով քայքայում են օրինակ փոխպատվաստած օտար գենետիկական տեղեկատվություն ունեցող բջիջներ, հյուսվածքներ և օրգաններ։ Դրա շնորհիվ վերջիններս մերժվում են օրգանիզմի կողմից։ T լիմֆոցիտները քայքայում են նաև քաղցկեղի բջիջները, մուտացիայի ենթարկված բջիջները։ Յուրաքանչյուր T լիմֆոցիտ քայքայում է մեկ բջիջ։ Իմունիտետի այս ձևը իրականանում է արյան բջիջների՝ T լիմֆոցիտների անմիջական մասնակցությամբ, ուստի այն կոչվում է բջջային իմունիտետ։ Պաշտպանական այս յուրահատուկ ռեակցիաների ընթացքում ձևավորվում են նաև հիշողության T լիմֆոցիտները, որոնք առանց կիսվելու պահպանվում են տարբեր հյուսվածքներում և նույն անտիգենին հանդիպելիս ապահովում համապատասխան իմունոլոգիական ռեակցիան։ B լիմֆոցիտները նույնպես առաջանում են ոսկրածուծում, տարբեր անտիգենների նկատմամբ ձեռք բերում համապատասխան ընկալիչներ, և փոխադրվում ավշային հանգույցներ, փայծաղի, պեյերյան բծերի մեջ։ Այստեղ թափանցած մանրէների անտիգենների առկայության մասին տեղեկատվություն նրանք ստանում են T հելպերներից, որի շնորհիվ ակտիվանում են, փոխադրվում մոտակա ավշային հանգույց և բազմանում։ Բազմացած այդ բջիջների մի մասը դառնում է հիշողության B լիմֆոցիտներ, որոնք առանց կիսվելու երկար տարիներ պահպանվում են հյուսվածքներում սպասելով կրկին հանդիպելու համապատասխան անտիգենի։ Իսկ մյուս մասը տարբերակվում է պլազմատիկ բջիջների, որոնք սինթեզում են անտիգենին համապատասխան հահակամարմիններ՝ իմունոգլոբուլիններ։ Վերջիններս արյան և ավշի միջոցով (հումորալ ճանապարհով) հասնում են վարակի ենթարկված օջախը և ոչնչացնում հարուցիչները։ Իմունիտետի այս ձևը անվանում են հումորալ։

Լիմֆոցիտները մասնակցում են նաև կրեատոր մակրոմոլեկուլների փոխադրմանը։ Դրանով մասնակցում են օրգանների փոխադարձ կապի և օրգանիզմի ամբողջականության պահպանմանը։

ԹրոմբոցիտներԽմբագրել

Թրոմբոցիտները կամ արյան թիթեղիկները կաթնասունների մոտ անկորիզ են, սկավառակաձև թիթեղիկներ են 1-4 մկմ տրամագծով։ Առաջանում են կարմիր ոսկրածուծում։ Արյան 1մմ3 ծավալում նրանց քանակը 200.000-400.000 է սրանց քանակի ավելացումը կոչվում է թրոմբոցիտոզ, իսկ պակասումը՝ թրոմբոպենիա:

Նրանց քանակն ավելանում է մարսողության, ծանր մկանային աշխատանքի, հղիության ժամանակ։ Տեղի է ունենում նաև օրական տատանում հույզերից, գիշերվա ընթացքում նրանց քանակը պակասում է։

Թրոմբոցիտների ֆունկցիաները բազմազան են և որոշվում են յուրահատուկ հատկություններով (ագլյատինացիայի հատկություն, ադհեզիա (կպչման) և միացքավորման (ագրեգացիա), կեղծ ոտիկների առաջացման)։ Թրոմբոցիտներն ունեն պաշտպանական ‎ֆունկցիաներ, դրանցից մեկը դրսևորվում է մանր և խոշոր անոթներից արյունահոսություների ժամանակ, որի դեպքում նրանց մասնակցությամբ գոյացած խցանը փակում է վնասված անոթի լուսանցքը և կանխում հետագա արյունահոսությունը։ Թրոմբոցիտների պլազմատիկ թաղանթն արտաքինից պատված է նուրբ շերտով, որը հարուստ է մակարդիչ գործոններով, անմիջապես պլազմատիկ թաղանթի վրա դասավորված գլիկոպրոտեիդների մոլեկուլները տարբեր մեխանիզմներով մասնակցում են թրոմբոցիտների ադհեզիային և ագրեգացիային։ Պլազմատիկ թաղանթի տակ դասավորված միկրոխողովակներրը մտնում են բջջի կծկողական ապարատի մեջ։ Գրգռված թրոմբոցիտի կծկողական համակարգի կծկման շնորհիվ հիալոպլազման և օրգանոիդները սեղմվում են, նրանց պարունակությունը բաց անցուղիների միջոցով մղվում է շրջապատող միջավայրի մեջ։ Պարունակությունն ունի բարդ քիմիական բաղադրություն, այդ թվում յուրահատուկ մակարդիչ գործոններ, որոնք կոչվում են թրոմբոցիտային (թրոմբոցիտային թրոմբոպլաստինհակահեպարինային գործոնֆիբրինոգենթրոմբոստենինսերոտոնինմիացքավորման գործոն)։ Թրոմբոցիտներից անջատվել է նաև թրոմբոցիտային աճի գործոն, որը խթանում է անոթների հարթ մկանունքի աճը և պահպանում էնդոթելային շերտի ամբողջականությունը։

Թրոմբոցիտները կարող են արտադրել բազմաթիվ նյութեր, որոնք մասնակցում են արյան մակարդման բոլոր փուլերում։ Գորոծն 3՝ թրոմբոցիտային թրոմբոպլաստին: Գործոն 4՝ հակահեպարինային գործոն, Գործոն 5՝ մակարդիչ գործոն, կամ ֆիբրինոգեն: Գործոն 6՝ թրոմբոստենին: Գործոն 10՝ սերոտոնին: Գործոն 11՝ միացքավորման գործոն։  

Կենսաբանության ինքնաստուգում

1.Թվարկել տեսողական վերլուծիչի օժանդակ հարմարանքները և բացատրել դրանց դերը։

Աչքի կառուցվածքն է․ եղջերաթաղանթ, սկլերա, ցանցաթաղանթ, տեսողական նյարդ, բիբ, ոսպնյակ։

2.Նկարագրել ակնագնդի կառուցվածքը և ֆունկցիան։

Ակնագնդի կառուցվածքն է՝ ոսպնյակ, սկլերա, ցանցաթաղանթ, տեսողական նյարդ, աշակերտ, եղջերաթաղանթ

3.Նկարագրել լսողական վերլուծիչի կառուցվածքը և ֆունկցիան։

Լսողական վերլուծիչը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին:
Արտաքին՝ ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց:
Միջին՝ մուրճիկ, սալ և ասպնդակ: Ներքին ականջը գտնվում է քունքոսկրի խորքում, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ:

4.Թվարկեք ինչ վերլուծիչներ գիտեք , ինչ հատկություններով են դրանք օժտված։

Տեսողական վերլուծիչ՝ պատասխանատու է լույսի և գույնի ընկալման համար
Լսողության վերլուծիչ՝ պատասխանատու է հնչյունների ընկալման համար
Հոտառության վերլուծիչ՝ պատասխանատու է հոտերի ընկալման համար
Հոտի վերլուծիչ՝ պատասխանատու է հոտերի ընկալման համար
Համի վերլուծիչ՝ պատասխանատու է համի ընկալմանը

Հենաշարժիչ համակարգ

Հենաշարժիչ համակարգը հաճախ անվանում են ոսկրամկանային համակարգ, քանի որ ոսկրերը և մկանները գործում են միասին։ Հենաշարժիչ համակարգը որոշում է մարմնի ձևը, ապահովում է օրգանիզմի հենարային, շարժողական և պաշտպանական գործառույթները։ Հենաշարժիչ համակարգի հենարային գործարույթն այն է, որ կմախքի ոսկրերը և մկանները ձևավորվում են որպես կաղապար և հնարավորություն չի տալիս տեղաշարժվելու։ Այդ կաղապարը կատարում է նաև պաշտպանական գործարույթ, որը պաշտպանում է ներքին օրգանները տարբեր վնասվածքներից։Շարժողական գործառույթը հնարավորություն է տալիս միայն մկանների և կմախքի ոսկրերի համագործաքցության պարագայում։ Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող օրգաններն արտաքին ազդեցություններից։ Գանգատուփը գլխուղեղի զետեղարանն է, ողնաշարային խողովակը՝ ողնուղեղի ոսկրապատյանը, կրծքավանդակը պաշտպանում է սիրտը, թոքերը, խոշոր անոթները, կոնքերը՝ սեռական, միզային և մարսողական համակարգերի որոշ օրգանները։ Ոսկրերը պարունակում են հանքային փոխանակությանը մասնակցող աղեր (երկաթի, ֆոսֆորի, կալցիումի և ուրիշ)։ Ոսկորը նաև արյունաստեղծ օրգան է։ Կմախքի ոսկրերը կազմված են ոսկրահյուսվածքից, որը շարակցական հյուսվածքի տարատեսակ է։ Այն կազմված է ոսկրաբջիջներից, օրգանական ու անօրգանական միացություններ պարունակող միջբջջային նյութից, որը կազմում է ոսկրահյուսվածքի 2/3-ը։ Այն պինդ է և ամուր, օժտված է մեխանիկական բարձր հատկություններով և ամրությունը գերազանցում է երկաթին ու գրանիտին։ Ոսկրահյուսվածքը պարունակում է արյունատար անոթներ և նյարդեր, նրանում մշտապես կատարվում է ոսկրի քայքայում և ստեղծում։
Յուրաքանչյուր ոսկր մի քանի հյուսվածքներից կազմված բարդ օրգան է։ Արտաքինից ոսկրը պատված է շրջոսկրով։ Այն բարակ, ամուր, արյունատար անոթներով և նյարդերով հարուստ շարակցահյուսվածքային թիթեղ է, ապահովում է ոսկրի սնուցումը և աճը։ Շրջոսկրը բացակայում է հոդավորվող մակերեսներում։ Շրջոսկրի տակ գտնվում է հոծ ոսկրահյուսվածքը, իսկ դրա տակ՝ սպունգանման ոսկրահյուսվածքը: Վերջինս կատարում է արյունաստեղծ ֆունկցիա:

Լսողության խանգարում

Ականջի բազմաթիվ հիվանդությունների ախտանշաններից է լսողության խանգարումը, ուստի ճիշտ ախտորոշելու նպատակով շատ կարևոր է լսողության ստուգումը, որով կարելի է որոշել ոչ միայն լսողության սրությունը և նվազման աստիճանը, այլև ականջի ախտահարված մասը։ Լսողությունն ստուգում Են տարբեր մեթոդներով, ամենից հաճախ՝ շշուկով կամ հնչյունով, ինչպես նաև կամերտոնով (գործիք, որն արձակում է վայրկյանում որոշակի թվով տատանումներ)։ Լսողությունն ավելի ստույգ որոշվում է հատուկ ապարատների՝ լսաչափերի (աուդիոմետր) միջոցով։ Վերջին տարիներին ավելի լայնորեն կիրառվում է լսողության հետազոտության նոր մեթոդ՝ պատկերընկալ լսաչափություն (համակարգչի օգնությամբ)։ Մեթոդը հիմնված է ականջում ի պատասխան ձայնի առաջացող լսողական նյարդի կենսահոսանքների գրանցման վրա։ Պատկերընկալ լսաչափության մեթոդով լսողության հետազոտումը հատկապես կարևոր նշանակություն ունի վաղ մանկական տարիքում։

Կարճատեսություն

Կարճատեսությունը (միոպիա) աչքի բեկունակության թերություն Է, որի հետևանքով կարճատեսությամբ տառապող անձինք վատ են տեսնում հեռվում գտնվող առարկաները։ Կարճատեսության դեպքում զուգահեռ ճառագայթներն աչքում բեկվելուց հետո կիզակետվում են ոչ թե ցանցաթաղանթի վրա (ինչպես լինում է բնականոն տեսողության դեպքում), այլ դրա առջևում, որի հետևանքով դիտվող առարկայի հստակ պատկերը ցանցաթաղանթի վրա չի ստացվում։

Կարճատեսության ժամանակ մեծ մասամբ ակնագնդի ձևի փոփոխություններն աննշան են լինում, սակայն, երբ ակնագունդը շարունակում է երկարել, կարճատեսության աստիճանը մեծանում է: Դրա առաջընթացը կարող է հանգեցնել աչքի լուրջ փոփոխությունների և տեսողության նշանակալի կորստի:

Կարճատեսության աստիճանները

Ակնաբույժները տարբերում են կարճատեսության երեք աստիճան․

  • թույլ (մինչեւ 3,0 դիոպտրիա),
  • միջին (3.25-ից մինչև 6,0 դիոպտրիա),
  • բարձր (6-ից բարձր դիոպտրիա): Բարձր կարճատեսությունը կարող է հասնել բավականին բարձր դիոպտրիայի՝ 15, 20, 30։

Կարճատես աչքի օպտիկական թերությունը կարելի է շտկել համապատասխան ակնոցով, որը ցանցաթաղանթի վրա վերականգնում է հեռավոր առարկաների պարզորոշ պատկերը և ուժեղացնում տեսողության սրությունը, որպես կանոն, մինչև բնականոն մակարդակը: Ակնոցը սկզբում կարող է առաջացնել տհաճ զգացողություններ (առարկաների թվացյալ տեղաշարժ, թեթևակի գլխապտույտ), այդ դեպքում հարկավոր է նորից դիմել ակնաբույժին: Սակայն բարձր աստիճանի կարճատեսության ժամանակ տեսողությունը նույնիսկ ակնոցի օգնությամբ բարելավվում է աննշան:

Կարճատեսությունը կարող է լինել բնածին կամ կարող է առաջանալ ժամանակի ընթացքում։ Կարճատեսության ժամանակ մոտ տարածությունում մարդը տարբերում է նույնիսկ ամենափոքր մանրուքները, սակայն որքան առարկաները հեռանում են, այնքան վատանում է տեսողությունը։ Կարճատեսության խնդրի լուծումը կայանում է նրանում, որ թուլացվի աչքի ռեֆրակցիոն ուժն այնպես, որ պատկերը հայտնվի ցանցաթաղանթի վրա (այսինքն աչքը վերադառնա նորմալ վիճակի)։

Հետաքրքիր տեղեկություններ հյուսվածքների , բջիջների  կառուցվածքների վերաբերյալ

Բջիջ – բոլոր հայտնի կենդանի օրգանիզմների կառուցվածքային, ֆունկցիոնալ և ժառանգական տարրական միավորը։ Բջիջը, որպես օրգանիզմի կառուցվածքի տարրական միավոր, օժտված է կենդանի նյութին բնորոշ հատկություններով, որոնք պահպանում ու փոխանցվում են հաջորդ սերունդներին։ Բջիջն ուսումնասիրող գիտությունը բջջաբանությունն է։ Բջիջը կազմված է ցիտոպլազմայից, որը պարփակված է բջջաթաղանթի մեջ։ Ցիտոպլազման պարունակում է կենսամոլեկուլներ, որոնցից են, օրինակ, սպիտակուցները և նուկլեինաթթուները։ Բջիջները լինում են երկու տեսակ՝ էուկարիոտներ, որոնք ունեն կորիզ և պրոկարիոտներ, որոնք չունեն։ Պրոկարիոտները միաբջիջ օրգանիզմներ են, իսկ էուկարիոտները կարող են լինեն միաբջիջ և բազմաբջիջ։

Հյուսվածք – Հյուսվածքը բջիջների այն խումբն է, որոնք ունեն նույն ծագումը, կառուցվածքը և կատարում են նույն գործառույթը: Հյուսվածքը շատ կարեւոր է մարդու օրգանիզմի ճիշտ աշխատանքի համար: Մարդու օրգանիզմում գոյություն ունի հյուսվածքի 4 հիմնական տեսակ: Հյուսվածքն ունի վերականգման ունակություն: Հյուսվածաբանական ճարտարագիտությունը արագ զարգացող դաշտ է: Հյուսվածքը կարելի է նվիրաբերել եւ փոխպատվաստել: Հյուսվածքը մասնակցում է իմունային համակարգին։ Հյուսվածքի վրա կարող են ազդել տարբեր հիվանդություններ: Հյուսվածքը պահանջում է ճիշտ սնուցում օպտիմալ առողջության համար: Հյուսվածքը կարող է վնասվել արտաքին գործոնների պատճառով: Հյուսվածքը տարբեր օրգաններում ունի յուրահատուկ հատկություններ: Հյուսվածքը դեր է խաղում վերքերի ապաքինման գործում: Որոշ հիվանդությունների բնորոշ է հյուսվածքների ոչ նորմալ աճը: Հյուսվածքի վրա կարող է ազդել ծերացումը: