Գործնական աշխատանք

Բառաշարքում ընդգծել տեղանուններից առաջացած անձնանունները:
Աստղիկ, Անահիտ, Տարոն, Արարատ, Մասիս, Արտավազդ, Տրդատ, Արաքս, Տիգրան, Հրազդան, Տիրան, Սիփան, Վարդան, Վարագ, Վարդուհի, Վան, Աշոտ, Կարին, Գուրգեն, Սևան, Վանիկ, Հրայր, Սասուն, Հարություն, Տաթևիկ, Դավիթ Անի, Նաիրի, Դերենիկ, Նաիրուհի, Եղիազար, Հայաստան, Ալավերդյան, Բասենցյան, Նարեկ, Հասմիկ,  Լոռեցյան, Վանեցյան, Գրիգոր,  Մասիսյանց, Սամվել, Ղափանցյան, Գևորգ, Շիրակյան, Կարինյան:

Ընտրել և դեմ դիմաց գրել օտարաբանությունների  հայերեն համարժեքները:
Սդելկա, դիրիժոր,  սիստեմ, սպրոս,  ստաբիլ, ստավկա, սպիրալ, սուվերեն, ստրախովկա, վալյուտա, վետո,  տամոժնի, տոտալ, տրադիցիա:


Արժույթ, խմբավար, ինքնիշխան, պարույր, դրույք, ապահովագրություն, կայուն, ավանդույթ,  պահանջարկ, համակարգ, մաքսակետ, ընդհանուր, արգելք, գործարք:

Սդելկա-գործարք

Դիրիժոր-խմբավար

սիստեմ-համակարգ

սպրոս-պահանջարկ

ստաբիլ-կայուն

ստավկա-դրույք

սպիրալ-պարույր

սուվերեն-ինքնիշխան

ստրախովկա-ապահովագրություն

վալյուտա-արժույթ

վետո-արգելք

տամոժնի-մաքսակետ

տոտալ-ընդհանուր

տրադիցիա-ավանդույթ

Ընտրել և դեմ դիմաց գրել օտարաբանությունների  հայերեն համարժեքները:
 Ցեխ, ուտեչկա, ֆակտոր, ֆիկսել, ֆոնդ, ֆունդամենտալ, ֆունկցիա, օպերացիա, օբյոմ, օրիենտացիա, սխեմա, մակետ:


Գործողություն, մանրակերտ, կողմնորոշում, ծավալ, գործառույթ, հիմնարար, հիմնադրամ, ամրակայել, արտադրամաս, գծապատկեր, արտահոսք, գործոն:

Ցեխ-արտադրամաս

ուտեչկա-արտահոսք

ֆակտոր-գործոն

ֆիկսել-ամրակայել

ֆոնդ-հիմնադրամ

ֆունդամենտալ-հիմնարար

ֆունկցիա-գործառույթ

օպերացիա-գործողություն

օբյոմ-ծավալ

օրիենտացիա-կողմնորոշում

սխեմա-գծապատկեր

մակետ-մանրակերտ

Ստեղծագործական պատում: Դպրոցական վեց տարիներս

Անցավ 6 տարի դա մեծ հաջողություն է: Ամենալավ օրերը 4-5 դասարաններն եին: Նոր ընկերներ, Մեր դասընկերներից գրեթե ոչ ոք չտեղափոխվեց այլ դպրոց, իսկ մեր դասարանի ընկերներությունն ավելի ամրացավ։ Ինձ շատ էր դուր գալիս այն տարիները, երբ մենք ունեինք լողի դասընդթացներ, մանավանդ ամռանը, երբ անց էինք կացնում այդ դասաժամերը բացօթյա լողավազանում։

Իսկ 6-րդ դասարանում ինձ համար Ամենատխուր էր, քանի որ իմ ընկերներից ոմանք տեղափոխվեցին այլ դպրոց, կատրվեցին շատ կռիվներ և դասերը ավելի դժվարացան։

Ձայնարկություն

Ձայնարկություններ կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են զգացմունք, կոչ, նմանաձայնություն:
Ձայնարկությունները նախադասության անդամ չեն լինում և որևէ հարցի չեն պատասխանում:
Ձայնարկությունները բաժանվում  են երեք խմբի:
Զգացական ձայնարկություններ, արտահայտում են վիշտ, ցավ, կարեկցանք, զայրույթ, դժգոհություն, վախ, զարմանք, ուրախություն, հիացմունք, ձանձրույթ, տհաճություն: Դրանք են՝ ա՜խ, ա՜հ, ամա՜ն, ա՜յ, բա՜, է՜, է՜հ, ըհը՜, հա՜, ջա՜ն, վա՜խ, վա՜հ, վա՜յ, վու՜յ, վու՜շ, ու՜խ, ուխա՜յ, ուռա՜, օխա՜յ, օ՜հ, պահո՜,  օ՜ֆ, ֆու՜ և այլն:

Կոչական ձայնարկություններ, արտահայտում են կոչ, կանչ, խրախույս, հորդոր, նախատինք, արգելք: Դրանք են՝ ա՛յ, է՛յ, էհե՛յ, ծո՛, հո՛, հարա՛յ, հե՛յ, հո՛պ, տո՛, փը՛խկ, փը՛շտ և այլն:

Նմանաձայնական ձայնարկություններ, արտահայտում է բնության մեջ և կյանքում հանդիպող ձայները: Դրանք են՝ բը՜զզ, թը՜խկ, թը՜շշ, խը՜շշ, ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղու, հա՛ֆ-հա՛ֆ, միաու՜, չը՛խկ և այլն:

   Առաջադրանքներ:

1. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեք ձայնարկություն:

Մի՞թե, օխա՜յ, հա՜յ, ե՞րբ, տը՜զզ, չէ՛

է՛հ, որքա՜ն, ծո՛, ո՛չ, խը՜շշ, չէ՞ որ

այնպե՜ս, պահո՜, այո, չու՛, չլինի՞ թե, բը՜ռռ

2.Գրիր այն ձայնարկությունները, որոնցից կազմվել են հետևյալ բառերը:

Չրխկալ-չը՛խկ

ծվծվալ-ծի՛վ-ծի՛վ

կռկռոց-կռա՛-կռա՛

վայել-վայ՛

թշթշոց-թը՜շշ

ծլնգոց-ծլը՛նգ-ծլը՛նգ

թրխկոց-թը՜րխկ

տզզոց-տը՛զզ

թխկոց-թը՜խկ

բզզալ-բ՛զզ

շրխկան-շը՛խկ

3. Բառաշարքում առանձնացրու զգացական, կոչական և նմանաձայնական կոչականները:

զգացական-ու՜հ, օ՜հ, վու՜յ, ու՜ֆ, ա՜խ, ըհը՜, ուռա՜, օ՜յ, ա՛յ:

կոչական-Հե՜յ, հարա՜յ, հո՛պ, տո՛, հա՜յ, յա՜:

նմանաձայնական-Ղա՜-ղա՜, կը՜ռ, փը՜խկ, ջու՜-ջու՜, բը՜զզ, խը՜շշ, տը՜զզ:

4. Դարձվածաբանական բառարանից վայ, ախ, հարայ ձայնարկություններով դուրս գրիր դարձվածքներ և նշիր նրանց արտահայտած նշանակությունները:

Վայ-վայ իմ գլխին-Վշտի՝ թշվառության բացականչություն:

Ախ-Ախ անել-Հառաչել:

Հարայ-հարայ կանչել-Օգնություն աղաղակել՝ կանչել:

Գործնական քերականություն

1.Տրված բառերի հականիշները գրի´ր: 

Սիրուն, լավ, մեծ, ներքև, ուշադիր, բարեկամ, աղքատ, կուշտ, դիտավորյալ, հիշել, վառել, դրական, հրաժեշտ տալ, հյուսել, թույլատրել, ընկնել, գումարել, թափթփել, պապանձվել, գիշեր, ելք, ավարտել, օգնել, արագացնել: 

Սիրուն֊տգեղ

լավ֊վատ

մեծ֊փոքր

ներքև֊վերև

ուշադիր֊անուշադիր

բարեկամ֊թշնամի

աղքատ֊հարուստ

կուշտ֊սոված

դիտավորյալ֊պատահական

հիշել֊մոռանալ

վառել֊հանգցնել

դրական֊բացասական

հրաժեշտ տալ֊ողջույնել

հյուսել֊քանդել

թույլատրել֊արգելել

ընկնել֊բարձրանալ

գումարել֊հանել

թափթթփել֊հավագել

պապանձվել֊աղմկել

գիշեր֊ցերեկ

ելք֊մուտք

ավարտել֊սկսել

օգնել֊խանգարել

արագացնել֊դանդաղացնել

2.Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով: 

Կենսաբանները պնդում են, որ գազանները միայն շարժվող առարկաներն են տեսնում անշարժ կենդանին անհետանում է նրանց աչքից: 

Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը լիքն է  միջատներով: 

Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը ոչ թե անաղմուկ, այլ աղմուկի աշխարհ է: 

3.Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ: 

Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու ծառին քար կգցեն: 

Բարին որ չլիներ, չարին  աշխարհը կքանդեր: 

Դևին դժոխքը ցույց չտաս, դրախտը ճանապարհը չի իմանա: 

Թացն էլ չորի հետ վառվում է: 

Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս եկածը

Հագուստի նորն է լավ, ընկերոջ հինը

Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը:

4 Տրված համանուններով կազմի՛ր նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)

Բոլոր պաղպաղակները սարքված են սերով:

Ես մտածում եմ, որ առանձ սեր աշխարհը գոյություն չունի:
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)

-Հեյ դու այստեղ մոռացար կետը:

Ասում են, որ կետը ամենամեծ կենդանին է:
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)

Ես այստեղ առանձ քանոն չեմ կարող աշխատել:

Ո՞վ է այստեղ քանոն նվագում:
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)

Այս ինչ սառն է արդեն դողում եմ:

Մեր մեքենայի դողերը մաշվել են:
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

Կխնդրեի ձեր տոնը իջեցնել, պարոն:

Մենք մասնակցում ենք բոլոր տոներին:

Գործնական աշխատանքներ

1.Ընդգծիր այն բառերը, որոնցում կա 
    Առ- նախածանցը:
Առաջառմիշտ, առվակ, առկայծել, առէջ, առնետ, առավոտ:
Ապ- նախածանցը:
Ապրանք, ապարդյունապուխտ, ապուշ, ապակի, ապերջանիկ, ապրուստ:

2. Բառերը բաժանի՛ր երկու խմբի:
Lուսաբաց, արշալույս, լուսադեմ, լուսածագ, արևածագ, վերջալույս, արևամուտ, առավոտ:
Իրիկուն, երեկո, իրիկնաժամ, մթնշաղ, իրիկնամուտ:

3. Նշված բառերից երեքում «ուկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր այդ բառերը:
Գառնուկ, մտրուկ, մարդուկ, ճնճղուկ, հորինուկ, մանչուկ, մժղուկշիկամուկ:

4. Բառաշարքերում ընդգծիր 5 ածական:
1.Անգղ, ցածրվատ, ավարտ ծանր, ավազան, մանուշակագույն, գրտնակ, գոտի, ագահ:
2.Առասպել, կաղամայի, գորգ, ամբոխ, աշխույժ, անիվ, մեծագույն, աղմկոտ, գետին:

5. Բառաշարքում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները:
Ախոյան, դյուցազն, բժիշկկայսր, աղախին, չմշկորդ, ժառանգորդ, մարտիկ:

բազե, արշավ, ականջ, աքաղաղ, դաստակ:

Որ դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:

  1. ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
    2.երեսից կախվել – թախանձել
    3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
    4.աչքերը փակել – ժպտալ
    5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
    6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
    7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
    8. գլխին տալ — ուրախանալ

    Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
  1. հետամտել-ձգտել, անթաքույց-սքողված, երբեմն-ստեպ-ստեպ
  2. հրավիրել-արտաքսել, ավերակ-շեն, լայն-անձուկ
  3. բարեկիրթ-անտաշ, գոգավոր-խորդուբորդ, համախմբել-ջլատել
  4. ականակիր-պղտոր, խոչընդոտել-խանգարել, անկանոն-օրինաչափ:

     Շարքերում գտիր ուղղագրական սխալները:
  1. արբշիռփախչել, հորձանուտ, տարրալուծել
  2. արհամարել, տարորոշել, ավելորդ, բողկ
  3. քսուք, ժայթքել, ճմռթել, գաղտագողի
  4. պարգևպանդուխտ, սայթակել, դշխուհի

    Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից.
  1. ուշաթափվել-նվաղել, աղոթել-ապաշխարել, հոծ-խիտ
  2. տամուկ-խոնավ, թեժ-մարմանդ, դալուկ-գունատ
  3. ստահոդ-շինծու, աչառու-կողմնակալ, անձայն-մունջ
  4. լայնախոհ-նեղմիտ, շնորհազուրկ-ապիկար, կարկառուն-անվանի

 Մեկ բառով գրի´ր տրված դարձվածքների իմաստները.

  1. Արյունը գլխին խփել-կատաղել
  2. Լեզուն բռնվել-ամաչել
  3. Քարը փեշից թափել-թեթեվանալ, հանգստանալ
  4. Զենքերը վայր դնել-հանձնվել

Վահան Թոթովենց: Ուղտը

Մեր փողոցում բացվող հրապարակներից մեկում երեք օր է, ինչ մի քարավան է կանգ առել։ Ուղտերի բուրգի, խմորի, ուղտապանների թաղիքների յուրահատուկ հոտ, ուղտերի հոգնած ձայներ և խաղաղ նայվածքներ։ Ուղտապանների թաղիքե ցածր վրաններ։ Երեկոյան օճախները վառվում են։ Պարզ, պարզ մի կենցաղ։ Ուղտապանները կերակրում են իրենց ուղտերին և անվերջ շոյում ու փայփայում նրանց։ Նրանք բարձր չեն ծիծաղում, ժպտում են միայն։ Նրանց ժպիտը դժգույն, մարող գույներով հազիվ գծագրվում է դեմքերի վրա և անհետանում։ Բայց անապատի մարդու նայվածքը հրային է, արևաշող, կիզիչ, խոնավ, փայլփլացնող, միշտ արթուն, խոսուն աչքեր, որոնք բերում էին մեզ իրենց ավազների ջերմությունն ու անդորրը։

Քարավանն արդեն ճանապարհ ընկավ։ Ուղտերի կերկերուն, աղերսական և կարոտագին ձայնը բռնել է ողջ քաղաքը։

Բայց ուղտերից մեկը չի շարժվում, նստած է, վեր չի կենում, միայն նայում է։

Հավաքվում են ուղտապանները, թափանցում նրա աչքերի խորքը և հասկանում ուղտի բովանդակ հոգին. բռնել է նրա համառությունը. դժգունում է նրան կերակրող և խնամող ուղտապանը՝ քարավանի տիրոջ զայրույթի վախից։

Ուղտը վշտացել է մարդկային մի կոպտությունից։ Ետ է դառնում քարավանի տերը։

— Մնա՛ուղտի հետ՝ մինչև համառությունն անցնի, կհասնես մեր ետևից, — հրամայում է ուղտապանին քարավանի տերը։

Ուղտապանը հնազանդվում է։ Քարավանը զրնգացնում է բոժոժները։ Համառող ուղտը դարձնում է իր վիզը, երկար նայում և երկար մի աղերսանք է ձայնում։ Քարավանի տերը կանգնեցնում է ամբողջ քարավանը․ միգուցե ուղտը ցանկանա քարավանից չբաժանվել, բայց զո՜ւր, ուղտը նստած է և չի ուզում վեր կենալ։ Քարավանը շարունակում է ճանապարհը դեպի Միջագետք, դեպի բաբելոնական և արաբական անապատները։

Համառող ուղտի պահապանը փռում է իր թաղիքը ուղտի կողքին, վրան քաշում է իր աբան ու քնում է այն հույսով, որ մինչև զարթնելը՝ ուղտի սիրտը կքնքշանա, կլինի անհիշաչար և երեկոյան կհասնի քարավանին։

Անցան օրեր, և ուղտը շարունակեց իր անասնական համառությունը։ Ուղտապանը հոգնեց նրան շոյելով։ Ուղտի սիրտը կարծրացել էր, ինչպես մեր երկրի ժայռը։

Աշնան ցուրտը սկսեց սարսափեցնել հարավի բնակչին։ Ուտելիքը պրծավ։ Ոչ ոքի չի ճանաչում, որ դիմում կատարի, ուտում է ուղտի համար պատրաստած թույլ խմորից, հասկացնում է ուղտի քամակից բուրդ գողացող երեխաներին, որ եթե հաց տան, ինքը կքաշի և կտա։

Մի քանի օրից ուղտը մերկացավ, ուղտապանը վաճառեց բոլոր բուրդը։ Ուղտն ինքն էլ է մրսում՝ անապատի այդ հերոսը։ Այլևս բուրդ չկա, որ հացի հետ փոխանակի, հասնում են մուրացկանության օրերը։

Թաղի երեխաները հաց են տանում, կերակրի մնացորդներ։ Ուղտապանը գրկում է մանուկներին, շնորհակալության համար համբուրում։

Մի քանի հուժկու երիտասարդներ որոշում են օգնել անապատի մարդուն։

— Անգամ մը որ կայնի, կերթա, մինչև անապատը մեկ սոլուխ կերթա, — մտածում են նրանք։

Բերում են երկու սյուն, մեծ դժվարություններով կոխում նստած ուղտի ոտների արանքը և 20 հոգով վեր են բարձրացնում նրան։ Աղերսական, ձգձգուն, երկար ողբով բարձրանում է ուղտը, կանգնում։ Հրճվում են բոլորը, անապատի մարդը չի կարողանում իր հրճվանքն արտահայտել, ժպտում է մեղմ, սրան֊նրան գրկում։ Բայց մեկ֊երկու րոպե հետո՝ ուղտը օրորվում է ետ ու առաջ, չոքում և նստում։ Մռայլը պատում է անապատի մարդուն։

— Համա ինադ է հա՜, —- ասում են բոլորը։

Թափվում է առաջին ձյունը երկրում, հազիվ գետնին է հասնում, բայց երբ նստում է մեր սև հագուստների վրա, տեսնում ենք մարդկային ամենանուրբ ասեղնագործից ավելի նրբագույն բանվածքը բնության ձյան առաջին այդ սպիտակ հատիկների մեջ։

Մենք դիտում ենք ձյունը և հրճվում, բայց անապատի մարդու համար ահավոր են ձյան առաջին փաթիլները։

Ուղտն էլ նայում է տարօրինակ սպիտակ փաթիլներին, և երբ մի խոշոր փաթիլ ընկնում է թարթիչների վրա՝ փակում է աչքերը գլխի ջղային շարժումով։

Ուղտապանը ծնկի եկավ ուղտի առաջ, փաթաթված աբայի մեջ, և խորը հուսահատությունով սկսեց լաց լինել առաջին անգամ։ Մենք կանգնած ենք մոտը, հաց ենք տարել նրան։ Անապատի քաղցած մարդը այլևս հացին էլ ուշք չի դարձնում։

Արցունքները, հակառակ ձյունի փաթիլներին, այրում են նրա կոպերը, գլորվում են քթի երկու կողմի առուներից վար և կորսվում բեղերի և միրուքի ցանցառության մեջ։ Ուղտը ագահությամբ հառել է ուղտապանին, հառել է նրա աչքերի խորքը, հառել է նրա արցունքներին, ուղտապանի նայվածքն էլ արցունքների միջից ընկել է ուղտի խորունկ աչքերի մեջ, արցունքները գլորվում են, այրվում են նրա կոպերը։

Ձյունի փաթիլներից ստեղծված մեր հրճվանքին խառնվում է անապատի մարդու ողբը։

Հանկարծ ուղտը երկարեց ճիտը՝ մինչև երկուսի շնչերը խառնվեցին իրար։ Ուղտն աղերսագին ձայնեց մի քանի անգամ, հևաց և սկսեց բարձրանալ։

Մենք ճչացինք։

— Դևեն ելա՜, դևեն ելա՜վ․․․

Ուղտապանը սրբեց իր արցունքները, հավաքեց մեր բերած հացը, ճանկեց ուղտի թամբը, մագլցեց վեր ու ճանապարհ ընկավ դեպի անապատը՝ ժպտու՜ն և ուրա՜խ։

Փողոցի երկու կողմերում մարդիկ կանգ էին առնում և դիտում համառ ուղտին, որ օրորվելով քայլում էր, աղերսում, աչքերը հեռուն֊հեռուն հառած։

Ուղտապանը ողջունում էր փողոցում կանգնած մարդկանց, հավաքում նրանց նետած դրամները, հացի կտորները լցնում տոպրակի մեջ և հեռանում քաղաքից դեպի ավազները, դեպի հարավի արեգակը։

Նա հեռացավ մեր երկրից, որտեղ սկսվել էր դաժան ձմեռը՝ կարմրած և դեղնած տերևներով աշունքից հետո։

Հարցեր և առաջադրանքներ:

1.Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:

2.Բնութագրիր անապատի մարդկանց:

Անապատի մարդիկ  խելացի էին, հասկանում էին ուղտերին և շատ հանբերատար էին:

3.Ինչո՞ւ էր համառում ուղտը: Պատասխանդ հիմնավորիր:

Ուղտ համառում էր , որովհետև դժգունում էր  նրան կերակրող և խնամող ուղտքպանը՝ քարավանի տիրոջ զայրույթի վախից։

4.Ընդգծիր այն հատվածները, որտեղ երևում է, որ ուղտին էլ հաճելի չէ այդ վիճակը:

5.Բնութագրիր քաղաքի բնակչությանը:

6.Համացանցից գտիր տեղեկություններ ուղտերի մասին, դուրս գրիր այն տեղեկությունները, որոնք չգիտեիր:

Ուղտի ներբաններին կան հաստ կոշտուկներ, որոնց շնորհիվ արևից շիկացած ավազը ուղտին չի վնասում:

Ներկայումս ուղտերի մեծամասնությունը ընտելացված է, սակայն բացի շատ քիչ վայրի երկսապատավոր ուղտերից, որոնք բնակվում են Չինաստանում:

Ուղտի միջազգային անվանումը առաջացել արաբերեն <<գեղեցկություն>> բառից:

7.Կազմիր նոր բառեր ուղտ և ուխտ արմատներով:

Ուղտ- Ուղտապան, ուղտաբրդե, ուղտաբեռ, ուղտագույն, ուղտաբույծ:

Ուխտ- ուխտագնաց,  ուխտաբար, ուխտագիր:

Հնչյունափոխություն

1. Գտիր տրված բառերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը:

Թզաչափ- թիզ
խճանկար- խիճ
մշտատև-միշտ
կկվականչ-կկու
պտուտակ-պտույտ
փշրանք-փշուր
սիրալիր-սեր
ձիթապտուղ-ձեթ
մրջնաթթու-մրջյուն
խնկաման-խունկ
ժրաջան-ժիր
ծլարձակել-ծիլ
ալրաղաց-ալյուր

2. Որտեղ անհրաժեշտ է, գծիկի փոխարեն գրիր հ տառը:

Ապաշնորհ, խորին, նիրհել, նժդեհ, նշխար, խոնարհվել, նախագահ, ընդառաջ, արհեստ, ընդամենը, ընդհանուր, օրհներգ, արհամարհել, լեհ, ապաշխարել, աշխարհ:

3. Բառաշարքում ընդգծել բայերը:

Արևագալ, թնդալ, ցախավել, զգալ, բղավել, ջահել, հմայել, ավել, շողալ, ձնհալ, շրխկալ, կոշկաթել, ծավալ,  գդալ, սխալ, համակարգել, հողմարգել, ծամթել, ճնշել, անվայել:

4. Կապակցության իմաստը արտահայտիր գոյականով:

Բարին կամեցող- բարեկամ
բլուրների շարք-բլրաշար
գարու հաց-գարեհաց
երթևեկության ուղի-երթուղի
զենք կրող-զինակիր
զույգերով պար-զուգապար
ժամանակ անցկացնելը-ժամանց
դեմքի նկար-դիմանկար
չմուշկներով վազելը-չմշկավազք
պատվեր տվողը-պատվիրատու
լուր բերողը-լրաբեր

Բառաշարքում ընդգծել հինգ թվական:

Քառապատիկ, զրո, վաթսունմեկերորդ, եռակի, տասներկու-տասներկու, յոթական, ութնյակ, չորսբոլորը, երկու հինգերորդ, միավոր:

Բառաշարքում ընդգծել հինգ ածական:

Խոշոր, անձրև, անտառ, քնքուշ, խեղճ, աղանձ, բարձր, պաստառ, բողոք, արգավանդ:

Բառաշարքում ընդգծել հինգ գոյական:

Երջանիկ, ավանդ, բլիթ, տխուր, բոբիկ, հողակոշտ, հարազատ, գորգ, դատարկ, աղմուկ:

Շաղկապ

Նախադասություններ և նախադասության անդամներ իրար կապող բառերը կոչվում են շաղկապներ:

Երկինքը մթնեց , ևանձրև սկսվեց: Սա բարդ նախադասություն է, և  շաղկապը իրար է կապում երկու պարզ նախադասությունները:

Մանեն և Նանեն քույրեր են, այս նախադասության մեջ և շաղկապը իրար է կապում նախադասության անդամներ:
Առավել գործածական են և, ու, բայց, իսկ, սակայն, նաև, ապա, թե, եթե, որպեսզի, որովհետև, թեև, այլ, կամ, քանի որ,  թեպետ, քանզի շաղկապները:
Իսկ, բայց , սակայն, որ, թե, եթե, այլ, որպեսզի, որովհետև շաղկապներից առաջ միշտ դրվում է ստորակետ:

Առաջադրանքներ:

 1. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով եթե, որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։

Եթե ես լավ սովորեմ, ապա կարող եմ հասնել իմ նպատակներին:

Անհրաժեշտ է խնամել բույսերը, որպեսզի նրանք մշտադալար լինեն:

Շունս ամբողջ օրն անհանգիստ թռչկոտում էր շուրջս, որովհետև շատ էր կարոտել ինձ:

Մայրիկը ջանքերը է թափում, որ երեխաները չաղմկեն, սակայն դա անհնար էր:

Արևը ներս էր մտել պատուհանից և հուշում էր, որ գեղեցիկ օրն արդեն սկցված է, իսկ ես չէի կարողանում արթնանալ:

2.Կետադրիր նախադասությունները և ընդգծիր շաղկապները: 

 Սուրբ Հեղինե կղզին պատված էր համատարած անտառով երբ պորտուգալացիները հայտնագործեցին այն:

Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին  որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել:
Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային  և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
Որսորդությունը դարձավ նաև սպորտ  իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը:

Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով որ անձամբ հազար առյուծ խփեց: 

Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը  բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան:

3. Փակագծերում դրված շաղկապներից ընտրիր նախադասության մտքին համապատասխանը և տեղադրիր կետերի փոխարեն:

(Քանի որ, բայց, եթե, որ, երբ):
Մարդիկ հեշտությամբ են համոզվում, որ իրենց աչքերով են տեսնում:
Անմիջապես ճանապարհ ընկավ, երբ հրավերն արդեն ստացել էր:
Կյանքում հաջողության է հասնում այն մարդը, եթե համառորեն աշխատում է:
Շատ էր երազում ճամփորդել, բայց այդպես էլ չհաջողվեց:
Վաղուց լավ դիրքի հասած կլիներ, քանի որ ժամանակը զուր չվատներ:

4.Փակագծերում տրված բառերից տեղադրեք տվյալ նախադասությանը համապատասխանողը:

1. Ես պնդում եմ, (որ, թե) նախագիծը պատրաստ է քննարկման:
2. Դասասենյակում անտանելի շոգ էր, (կարծես, կարծեմ) շոգեբաղնիքում էինք:
3. Դա ոչ թե պայքար էր իշխանության համար, (այլև, այլ) խաբված ժողովրդի զայրալից ընդվզում:
4. Միամիտս կարծում էի , (որ, թե) պատրաստ եմ քննությանը, բայց չարաչար սխալվեցի:
5. Կարդացել եմ Թումանյանի ոչ միայն հեքիաթները, (այլ, այլև) պատմվածքները:
6. Մաղթում եմ, (որ, որպեսզի) շուտ ապաքինվեք, և այսուհետ միշտ առողջ լինեք:
7. (Որպեսզի, որ) նա մեզ հովանավորի, մենք շատ պետք է սիրաշահենք ու գովերգենք նրան:

Ընկերություն

Ընկերություն — ամեն մարդ պատկերացնում է իր ձևով: Մեկը մտածում է, որ ընկերները անիմաստ մարդիկ են, իսկ ես մտածում եմ, որ ընկերները դա մեզ մոտիկ մարդիկ են որոնց կարելի է հավատալ և նրանք կոգնեն բոլոր խնդիրներում:

Գործնական քերականություն

Տրված բառերը ըստ խոսքի իմաստի երեք խմբի բաժանի՛ր և այդ խմբերի անվանումները գրիր:

Ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղ­կավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիռ, առվակ պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ. գաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծել, երկաթյա:

գոյական — ծաղիկ, ժամացույց, ջուր, սար, մարդ, երեխա, նավաստի, օձ, ինքնաթիռ, առվակ, գարուն, թիթեռ, պահակ, նավակ, հատիկ,

բայ — վազել, թրթռալ, թիավարել, ջրել, գնալ, լողալ, վազվզել, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, գոռգոռալ, բարձրանալ, պահել, ոսկեզօծել

ածական — ջինջ, բուրավետ, մեծ, ջրոտ, ուրախ, ծաղկավետ, հրաշալի, մաքուր, ճկուն, սև, պայծառ, սպիտակ, գաղտնի, ոսկեզօծ, երկաթյա

Բառաշարքում գտիր և կողք կողքի գրիր հականիշների զույգերը:

Միշտ. անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ, թույլ, վերջին, համաձայնել, հանգստանալ, գտնել, երբեք, հավաքել, աջ, արթուն,քնած, հրաժարվել, առաջին, գաղտնի, ամուր, աշխատել,  կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, հաստատել, ձախ:

միշտ — երբեք

անարատ — արատավոր

ոչնչացնել — ստեղծել

բացահայտ — գաղտնի

թույլ — ամուր

վերջին — առաջին

համաձայնել — հրաժարվել

հանգստանալ — աշխատել

գտնել — կորցնել

հավաքել — վատնել

մերժել — հաստատել

աջ — ձախ

արթուն — քնած

Գործողություն ցույց տվող  բառերը (բայերը) ածանցների օգնությամբ  ո՞վ  կամ ի՞նչ  հարցին պատասխանող  բառե՛ր (գոյականներ) դարձրու:

Օրինակ՝ սպասել- սպասավոր. սպասյակ. սպասուհի. սպասում:
Իշխել, բժշկել, բացել, ուսուցանել, ճեղքել, պահել, հյուսել, բանել, գրել, գործել, զգալ, հարցնել:

Իշխան, իշխանուհի, իշխանություն

բժշկել — բժշկուհի, բժշկուհի

բացել — բացիչ, բացվացք

ուսուցանել — ուսուցիչ, ուսուցչուհի, ուսուցում, ուսուսչանոց

ճեղքել — ճեղք, ճեղքում

պահել — պահոց, պահք, պահարան

հյուսել — հյուսվածք

բանել — բան

գրել — գրիչ, գրություն

գործել — գործ, գործվացք

զգալ — զգայարան

հարցնել — հարց, հարցում

Փակագծերում տրված բայերր գրի´ր պահանջված ձևով:

Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու: Կտուցը ջրին որ չհասավ, փորձեց (փորձել) կճուճը թեքել: Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում, ու ագռավը թեքել չկարողացավ(չկարողանալ): Նա մի քիչ մտածեց(մտածել)ու մանր քարեր լցրեց(լցնել) կճուճի մեջ: Ջուրը բարձրացավ(բարձրանալ), հասավ(հասնել) կճուճի բերանին: Ու ագռավը հագեցրեց(հագեցնել) ծարավը: