Գործնական աշխատանք

Տրված բառերը տեղադրիր նախադասություններում ընդգծված բառերին փոխարինելով:

1.Եփվել, բորբոքվել:
Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եռումեփվել էր, բայց նա չէր նկատում: Բարկությունից արյունը եռումբորբոքվում  էր երակներում, սիրտը տակն ու վրա էր      լինում:

2.Ուղեկցել, ընկերություն անել, միանալ:

Ընկերացել էԸնկերություն էր անում դիմացի շենքում ապրող մի տղայի հետ: Ընկերացան միացան, որ միասին անեն իրենց ուժերից վեր այղ գործը: Մինչև քաղաք ընկերանամ ուղեկցեմ քեզ, որ մենակ չգնաս:

3.Կռել, թակել, գանահարել, քննել:

Ավազակներն այնպես էին ծեծել գանահարել խեղճին, որ ձին թողել ու փախել էր: Այնպես համառորեն է ծեծում  թակումդուռը, կարծես վստահ է, որ տանը մարդ   կա:
Երկաթը տաք-տաք են ծեծում կռում:
Այդ հարցն այնքան ծեծեցին քննեցին, որ ոչ մեկին այլևս չի հետաքրքրում:

4.Ավարտել, վերջը տալ (ուտել):

Գործը վերջացնելուց ավարտելուց հետո, երկար ժամանակ դրան այլևս չէր անդրադառնում:
Մեկն իր բաժին միրգն արագ վերջացրել էր վերջ տվեց ու դունչը մեկնել վանդակի շուրջը խմբված երեխաներին, որ էլի տան:

Բառաշարքում գտիր և խմբավորիր գոյականները, ածականները, թվականները, դերանունները և բայերը:

գոյականներ՝ Կղզի, օր, անանուն, դարբին, արձակուրդ, վախ, խորհուրդ, երգ:

ածականներ՝ Խորհրդավոր, վախկոտ, կարմիր, այդպիսի, լավագույն:

թվականներ՝ Երեսուն, հինգերորդ, տասական, հարյուր, հարյուր յոթ, տասնամյա, տասնամյակ:

դերանուններ՝ Նա, այդ, ասել, վախկոտ, մենք, այդպիսի, իր, ով:

բայեր՝ կարմրել, ասել, րդ, վախենալ, երգել, նվագել:

Տրված գոյականներից կազմիր մեկական բայ և ածանցավոր ածական:

Սարսափ-սարսափելի, սարսափել

բան-բանել, բանավոր

հարց-նաքրցական, հարցնել
դադար-դադարել, դադարված
սեր-սիրահարված, սիրե

հույզ-հուզվել, հուզական

գին-գնել, գնված

դաս-դասել, դասական
ծաղիկ-ծաղկել, ծաղկած
պատում-պատմել, պատմական

Գործնական աշխատանք

Հետադրությամբ կառույցները փոխարինեցեք հոմանիշ նախադրությամբ կառույցներով:

ա) հանգամանքներին չնայելով –չնայած հանգամանքներին

բ)  առյուծի պես – առյուծի նման

գ) հրամանի համաձայն – ըստ հրամանի

դ) սովյալների օգտին – հօգուտ սովյալների

ե) սկսելուց առաջ – ի սկզբանե

զ) հավատի համար – հանուն հավատքի

է) այն մասին – այդ առթիվ

ը) թշնամիների դեմ –թշնամիների հանդեպ

Տեքստի փակագծերում դրված բառերը գործածել համապատասխան հոլովով, ընդգծել կապերը:

Գարնանային պարզ թափանցիկ երեկո էր: Հետո կապույտ (հորիզոն հորիզոնի) վրա  հսկայական (առագաստանավ առագաստանավի) պես գծագրվում էր ծեր Մասիսի սպիտակափառ գագաթը: Երանությամբ նայում էի լեռներին, որոնք կանաչ (գոտի գոտու) պես գոտևորում էին քաղաքը, որ վերևից, ասես, մեծ ծաղկած այգի լիներ Արարատյան (դաշտ դաշտի) մեջ: Օդը լցված էր գարնանային հազարավոր թռչունների երգերով, որոնք (կեսօր կեսօրից) հետո խաղում էին լույսի (ալիքներ ալիքների) մեջ և երգում մոտակա պուրակներում:

Տրված բարդ բառերի առաջին արմատները փոխելով՝ նոր բարդ բառեր ստացի´ր:

Վարդագույն-գույնզգուն, մանուշակագուն

ճերմակահեր-գանգրահեր, շիկահեր

օձաձև-ոլորաձև, մարմնաձև

արշավախումբ,-երգչախումբ, նվագախումբ

շղթայակապ-վզկապ, շաղկապ

գրասեղան-դասասեղան, աշխատասեղան

գետափ-լճափ, սովափ

սառնասիրտ-բարեսիրտ, քնքշասիրտ

արշալույս-այգլույս, ջրագալույս

պարասրահ-խաղասրահ, դասասրահ

Կապեր

Կապ կոչվում են այն բառերը, որոնք որևէ բառ կապում են մեկ այլ բառին և այդ
կապվող բառի հետ դառնում են նրա լրացումը։ 
Կապերի մի մասը դրվում է կապակցվող բառերից առաջ, մյուս մասը՝
դրանցից հետո, իսկ մի քանիսը՝ առաջ կամ հետո։
 Կապվող բառից առաջ դրվող կապերը կոչվում են նախադրություններ։ Դրանցից են՝ առանց, դեպի, իբրև, մինչև, հանուն, հանձին, հանձինս,  նախքան, չնայած, ըստ, ի, հօգուտ (սխալ է ի օգուտ ձևը) և այլն, օրինակ՝
առանց ընկերների, նախքան երգելը, մինչև դպրոց։
  Կապակցվող բառերից հետո դրվող կապերը կոչվում են հետադրություններ։ Դրանցից են՝ առթիվ, զատ, համար, հանդերձ, հանդեպ, մասին, միջև, ներքո, մեջ, վրա, տակ, նկատմամբ, վերաբերյալ, փոխարեն, մոտ, չափ, նման, դիմաց և այլն, օրինակ՝  հայրենիքի համար, սեղանի մոտ, հերոսի նման։
  Այն կապերը, որոնք կարող են դրվել  կապակցվող բառերից թե՛ առաջ, թե՛ հետո, կոչվում են երկդրություններ, օրինակ՝ բացի, անկախ, շնորհիվ, համաձայն, հակառակ  և այլն։

  1. Նշիր կապերի հետ գործածված դերանվանական սխալ ձևերը և ուղղիր դրանք:

Մեր համար, իրեն հետ-իր հետ, մեր պես, ձեր նման, իրեն փոխարեն-իր փոխարեն, քեզ մոտից-քո մոտից, ինձ պես, ձեզ հետ, քո նման, իմ մոտ, ձեզ նման, իմ վրա, իմ մոտով, ձեր մոտ, իմ համար:


    2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։
1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն:

3. Շնորհիվ, դեպի, փոխարեն, հետո, առաջ, առանց, չնայած, հօգուտ, հանուն կապերը գործածել նախադասությունների մեջ:

Շնրհիվ իմ ճամբորդությունների դեպի մշակույթային վայրեր, սովորեցի հանուն հայրենիքի պայքարել, առանց երկմտելու գործել հօգուտ երկրի, իմ առաջ դնելով խնդրի լուծման տարբերակներ մեր հայրենիքը շինացնելու համար:

Չնայած վտանգներին, մեր զինվորներց հետո հայրենիքի պաշտպանները դառնում ենք բոլորս:

Յուրաքանչյուր հայ պարտավոր է ծաղկեցնել և շենացնել երկրը, հայի փոխարեն ոչոք դա ցհի անի:

Վիլյամ Սարոյան: Մաղադանոսի այգին

Մի օր օգոստոսին Էլ Քոնդրաջը թափառում էր Վուլվորթի հանրախանութում, մի պեննի անգամ չունենալով գրպանում, երբ հանկարծ փոքրիկ մուրճ տեսավ, ոչ խաղալիք, այլ իսկական մուրճ, և դրան տիրանալու ուժեղ ցանկություն ունեցավ: Նա համոզված էր, որ դա հենց այն է, ինչ իրեն պետք է, ինչով կարելի է կոտրել միօրինակությունը և դեռ մի բան էլ սարքել:
Նա բավականին լավ մեխեր էր հավաքել Ֆալիի փաթեթավորող ձեռնարկությունից, ուր արկղ պատրաստողները անփութորեն շաղ էին տվել ամենաքիչը տասնհինգ սենթ արժողությամբ այդ հիանալի մեխերը: Նա հաճույքով մեկիկ-մեկիկ հավաքել էր դրանք, համարելով, որ այդպիսի մեխերը նրա մոտ էին, երևի մի կես ֆունտ կլինեին, երկու հարյուրից ոչ պակաս, թղթի տոպրակի մեջ լցված, դրված խնձորի արկղում, ուր վաղուց արդեն նա պահում էր հնոտիքը:
Այժմ, տեսնելով տասը սենթանոց այդ մուրճը, նա մտածեց, որ կկարողանա մի բան սարքել արկղի փայտերից ու հավաքված մեխերից, չնայած ինքն էլ դեռ չգիտեր թե ինչ: Գուցե սեղանիկ կամ փոքրիկ նստարան:
Ինչևէ, նա վերցրեց մուրճն ու զգուշորեն սահեցրեց իր լայն շալվարի գրպանը, սակայն, այդ անելուն պես, մի մարդ ամուր բռնեց նրա թևն ու առանց մի բառ ասելու քարշ տվեց, մտցրեց մի փոքրիկ գրասենյակ:
Մի ուրիշ մարդ, տարիքով ավելի մեծ, գրասենյակի մոտ նստած աշխատում էր:
Երիտասարդը, որ բռնել էր նրան, հուզված էր, ճակատին քրտինք կար: -Ահա, ասաց նա, — մեկին էլ բռնեցինք:
Գրասեղանի մոտ նստածը ոտքի ելավ և վերից վար չափեց Էլ Քոնդրաջին:
-Ի՞նչ է թռցրել:
-Մուրճ, — երիտասարդը ատելությամբ նայեց Էլին: — Հապա մի այստեղ տուր, — ասաց նա:
Տղան գրպանից հանեց մուրճն ու պարզեց երիտասարդին, որն ասաց.
-Սրանով պիտի գլխիդ հասցնեի, այ թե ինչ պետք է անեի:
Նա դիմեց տարիքով մարդուն՝ խանութի տիրոջը և ասաց.
-Սրան ի՞նչ անեմ:
-Թող ինձ մոտ, — ասաց մարդը:
Երիտասարդը դուրս եկավ գրասենյակից, իսկ տարիքոտ մարդը կրկին նստեց գրասեղանի մոտ և շարունակեց աշխատել: Էլ Քոնդրաջը արդեն տասնհինգ րոպե կլիներ կանգնած էր գրասենյակում, երբ մարդը նորից նայեց նրա կողմը:
-Դե, — ասաց նա:
Էլը չգիտեր ինչ ասեր: Մարդը նրան չէր նայում: Նայում էր դռանը: Վերջապես Էլն ասաց.
-Ես չէի ուզում գողանալ, — պարզապես մուրճն ինձ պետք էր, իսկ ես փող չունեի:
-Այն, որ դու փող չունես, չի նշանակում, թե գողություն անելու իրավունք ունես, — ասաց նա: — Ճիշտ չէ՞:
-Այո, պարոն:
-Դե, ի՞նչ անեմ քեզ: Ոստիկանությա՞նը հանձնեմ:
Էլը ոչինչ չասաց, նա, իհարկե, չէր ուզում ոստիկանատուն ընկնել:
Նա ատում էր այդ մարդուն, բայց, միաժամանակ շատ լավ գիտակցում էր, որ մեկ ուրիշը անհամեմատ ավելի խիստ կվարվեր իր հետ:
-Եթե քեզ բաց թողնեմ, խոստանու՞մ ես, որ այլևս երբեք ոչինչ չես գողանա այս խանութից:
-Այո, պարոն:
-Լավ, — ասաց մարդը, — այ այսպես դուրս արի և մեկ էլ առանց փող ոտք չդնես այս խանութ:
Նա բացեց նախասենյակի դուռը, որտեղից կարելի էր ուղիղ նրբանցք դուրս գալ, և Էլ Քոնդրաջը արագ անցնելով, այդ սենյակով հայտնվեց մի նեղ փողոցում: Ծիծաղեց, երբ հասկացավ, որ ազատ է, սակայն զգում էր, որ իրեն ստորացրին և շատ էր ամաչում:
Նրան բնավ հատուկ չէր վերցնել բաներ, որ իրեն չեն պատկանում:
Նա ատում էր այն երիտասարդին, որի ձեռքն ընկավ, ատում էր խանութի տիրոջը, որ ստիպեց իրեն այդքան երկար ժամանակ լուռ կանգնել: Հատկապես տհաճ էր երիտասարդի ասածը, թե մեծ հաճույքով այդ մուրճով նրա գլխին կհասցներ: Ինքը պետք է քաջություն ունենար և կարողանար ուղիղ նրա աչքերի մեջ նայել ու հարցնել:
-Մենակ դու՞, թե՞ ուրիշներն էլ:
Իհարկե, նա գողացել էր այդ մուրճը, և նրան բռնել էին, սակայն իր կարծիքով, նրան այդպես չպետք է ստորացնեին: Երեք թաղամաս անցնելուց հետո, զգաց, որ դեռ չի ուզում տուն գնալ, շրջվեց և նորից քայլեց դեպի քաղաք: Նա գրեթե հավատում էր, որ ուզում է վերադառնալ այն նույն խանութ և մի երկու խոսք ասել այն երիտասարդին:
Սակայն վստահ չէր, թե մտքին մուրճ գողանալը չէ, միևնույն է, այնպես արեցին, որ նա հիմա իրեն իսկական գող է զգում, ուրեմն պետք է, որ գոնե մուրճը գողանա:
Դեռ խանութ չմտած, նա արդեն շփոթվել էր:
Փողոցում կանգնած մոտ տասը րոպե նայում էր խանութի ներսը:
Հետո, ընկճված ու մոլորված, ու հետն էլ դեռ ամոթահար, նախ, որ գողություն էր արել, հետո, որ իրեն բռնել էին ու ստորացրել, և, վերջապես, որ այնքան քաջություն չունեցավ վերադառնալու ուզածն անելու, նա նորից քայլեց դեպի տուն և այնքան հուզված էր, որ նույնիսկ չբարևեց իր բարեկամ Պիտ Վովչեկին, երբ նրանք դեմ դիմաց դուրս եկան երկաթեղենի խանութի մոտ:
Երբ տուն հասավ, ամոթից չկարողացավ ներս մտնել, ուստի գնաց ետնաբակ ու այնտեղ երկար, շատ երկար ջուր էր խմում ծորակից:
Այդ ջրի ծորակից օգտվում էր մայրը՝ ջրելու համար բանջարեղենն ու կանաչեղենը, որ տնկում էր ամեն տարի՝ փիփերթ, պղպեղ, պոմիդոր, վարունգ, սոխ, սխտոր, դաղձ, բադրիջան և մաղադանոս:
Մայրն այդ եղած – չեղածը կոչում է մաղադանոսի այգի և ամեն երեկո ամռանը տնից աթոռներ էր բերում, շարում էր սեղանի շուրջը, որ տասնհինգ սենթով նրա համար պատրաստել էր հարևան վարպետը, նստում էր սեղանի մոտ, վայելում այգու զովն ու իր տնկած ու խնամած բույսերի բուրմունքը:
Երբեմն սալաթ էր պատրաստում, թրջում հին երկրի բարակ թխած հացը, մի քիչ սպիտակ պանիր էր կտրում, և երկուսով ընթրում էին մաղադանոսի այգում:
Ընթրիքից հետո, նա ջրի ծորակին էր միացնում փողրակն ու ջրում էր մարգերը, և շուրջը ավելի էր զովանում, հիանալի բուրմունք էր տարածվում, թարմության, զովության ու կանաչի բուրմունք, բոլոր այդ բույսերը մի փոքրիկ կանաչ այգի էին կազմում՝ իր բույրով, իր օդ ու ջրով:
Նա ջուր խմեց և առանց շտապելու կերավ: Հետո տուն մտավ և իր հետ պատահածը պատմեց մորը:
Նա պատմեց նույնիսկ այն, թե ինչ էր ուզում անել, երբ իրեն բաց էին թողել: Վերադառնալ և կրկին գողանալ այդ մուրճը:
-Չեմ ուզում, որ գողություն անես, — ասաց մայրը:- Ահա քեզ տասը սենթ: Գնա այն մարդու մոտ, տուր փողը և տուն բեր մուրճը:
-Ոչ, — ասաց Էլ Քոնդրաջը, — ես քեզնից փող չեմ վերցնի մի բանի համար, որի կարիքը իրականում չունեմ: Ես պարզապես մտածեցի, որ վատ չի լինի մուրճ ունենամ և եթե տրամադրվեի, կարող էի մի բան սարքել: Ես շատ մեխ ունեմ, փայտի արկղ, բայց մուրճ չունեի:
-Գնա և գնիր այդ մուրճը, — ասաց մայրը:
-Ոչ, — ասաց Էլը:
-Լավ, — ասաց մայրը, — սուս:
Նա միշտ այդպես էր ասում, երբ չգիտեր՝ ուրիշ ինչ ասի:
Էլը դուրս եկավ և նստեց սանդուղքին: Ստորացման զգացմունքը գնալով սկսում էր ավելի ցավ պատճառել նրան: Նա որոշեց մի քիչ թափառել երկաթուղագծի երկայնությամբ դեպի Ֆոլիի ձեռնարկությունը, պատահածը հանգիստ չէր տալիս նրան, և նա պետք ուներ մտածելու այդ ամենի մասին: Ֆոլիի մոտ նա տեսավ Ջոնի Գեյլին, որը տասը րոպեում կարողանում էր արկղ սարքել, սակայն Ջոնին շատ էր զբաղված նրան նկատելու և խոսելու համար, թեև մի օր կիրակնօրյա դպրոցում, երկու կամ երեք տարի առաջ, Ջոնին բարևեց նրան և ասաց. “Ինչպե՞ս ես, տղա “: Ջոնին աշխատում էր արկղ պատրաստողի փոքրիկ կացնով և Ֆրեզնոյում բոլորն էին ասում, որ նա ամենաարագ արկղ սարքողն է ամբողջ քաղաքում: Նա աշխատում էր ոնց որ մեքենա, որի նմանը ոչ մի փաթեթավորող ձեռնարկություն երբեք չէր տեսել: Ինքը՝ Ֆոլին էլ շատ էր հպարտանում Ջոնի Գեյլով:
Ի վերջո Էլ Քոնդրաջը քայլեց դեպի տուն, քանի որ չէր ուզում Ջոնին խանգարած լինել:
Չէր ուզում, որ այդպես լարված աշխատող մարդը նկատի, թե նա ինչպես է հետևում իրեն և գուցե նույնիսկ ասի: “ Դե, արի մի մեխ խփի “: Նա չէր ուզում, որ Ջոնի Գեյլը նման մի բան անի: Նորից նվաստանալ չէր ուզում: Տան ճանապարհին նա փող էր փնտրում, սակայն, ինչպես միշտ, միայն ջարդված ապակու կտորտանք և ժանգոտ մեխեր էր գտնում, բաներ , որ ամեն ամառ պատռտում, արնոտում էին նրա բոբիկ ոտքերը:
Երբ տուն եկավ, մայրն արդեն սեղանը գցել էր ու սալաթ էր պատրաստել, նա նստեց սեղանի մոտ, ուտում էր անտարբեր, չէր էլ հասկանում, թե ինչ է ուտում:
Վեր կացավ և գնաց ներս, երեք սենյականոց իրենց տունը, իր սենյակի անկյունից հանեց խնձորի արկղն ու ստուգեց միջի եղածը:
Ամեն ինչ տեղում էր, ինչպես երեկ:
Թափառելով, նա կրկին վերադարձավ քաղաք, եկավ ու կանգնեց արդեն փակ խանութի առաջ, ատելով այն երիտասարդին, որն իրեն բռնել էր, հետո քայլեց դեպի ձիարշավարան ու նայեց այնտեղ ցուցադրված լուսանկարները:
Հետո քայլեց դեպի հանրային գրադարան, որ մի անգամ էլ աչք գցի գրքերին, բայց ոչինչ չհավանեց, մի քիչ էլ թափառեց քաղաքում և ութն անց կեսի մոտերքը գնաց տուն և անկողին մտավ:
Մայրն արդեն պառկած էր, քանի որ պետք է ժամը հինգին արթնանար և գնար թուզ փաթեթավորող ձեռնարկություն: Լինում էին օրեր, որ աշխատում էին ամբողջ օրը, պատահում էր և որ աշխատում էին օրվա միայն կեսը և այն, ինչ մայրը վաստակում էր ամռանը, ողջ տարվա համար էր: Այդ գիշեր նա շատ քիչ քնեց, չէր կարողանում ազատվել պատահածի ազդեցությունից և կատարվածն ուղղելու, վեց թե յոթ ձև էր մտածել: Նույնիսկ այն մտքին հասավ, թե պետք է սպանել իրեն բռնող երիտասարդին: Ու նաև, որ հետագայում պետք է ավելի ճարպկորեն, ավելի հաջող կերպով գողություն անել: Տոթ գիշեր էր, և նա չէր կարողանում քնել: Վերջապես մայրը վեր կացավ և ոտաբոբիկ գնաց խոհանոց ջուր խմելու, վերադառնալիս շատ մեղմ ասաց.
-Սուս մնա:
Երբ մայրն առավոտյան ժամը հինգին արթնացավ, տղան արդեն տանը չէր: Սակայն այդպես շատ էր պատահել: Նա շատ անհանգիստ տղա էր և ամռանը շարունակ թափառում էր: Սխալներ էր անում և ինքն էլ տակից դուրս գալիս, փորձել էր բան գողանալ, բռնվել էր և հիմա հանգիստը կորցրել էր: Մայրը մի բան կերավ, փաթաթեց իր կեսօրյա նախաճաշն ու դուրս եկավ տնից, հույսով, որ լրիվ օր կաշխատեն:
Աշխատեցին մի լրիվ օր, իսկ հետո էլ՝ արտաժամյա և չնայած ուտելիք արդեն չուներ, վճռեց, միևնույն է, աշխատել՝ լրացուցիչ փողի համար:
Մյուս փաթեթավորողներն էլ գրեթե բոլորը շարունակում էին աշխատել և իրենց դիմացի տանը ապրող հարևանուհին՝ Լիզա Ահբութը շատ մեղմ ասաց.
-Արի աշխատենք, մինչև գործը վերջանա, հետո տուն կգնանք միասին, միասին ընթրիք կպատրաստենք և կընթրենք քո մաղադանոսի այգում, կզովանանք:
Շոգ օր է, և հիմարություն կլինի լրացուցիչ մի հիսուն կամ վաթսուն սենթ չաշխատելը:
Երբ կանայք մտան այգի, համարյա ժամը ինն էր, սակայն դեռևս լույս էր, և մայրը տեսավ, որ տղան մուրճը ձեռքին ինչ-որ բան է սարքում, իրար մխելով փայտի կտորները: Սարքածը պիտի որ նստարան լիներ:
Նա արդեն այգին ջրել էր, կարգի էր բերել բակի մնացած մասը, և շուրջը հաճելի էր, իսկ տղան էլ շատ լուրջ ու զբաղված տեսք ուներ:
Մայրը և Լիզան միանգամից գործի անցան. Քաղեցին պղպեղ, պոմիդոր, վարունգ և բավականին շատ մաղադանոս սալաթի համար:
Հետո Լիզան գնաց իր տնից մի քիչ հաց բերի, որ թխել էր անցյալ գիշեր և մի քիչ էլ սպիտակ պանիր. Մի քանի րոպեից արդեն միասին ընթրում էին, ուրախ խոսելով իրենց հաջող օրվա մասին:
Ընթրիքից հետո բակում թուրքական սուրճ պատրաստեցին կրակի վրա:
Խմեցին սուրճն ու մեկական սիգարեթ ծխեցին, պատմում էին միմյանց իրենց կյանքից, հին երկրում ու Ֆրեզնոյում ապրած օրերից, հետո էլ սկսեցին իրենց բաժակները նայել՝ տեսնել, թե առջևում ինչ հաջողություն կա, ու երկուսի տեսածն էլ մեկ էր. Առողջություն, աշխատանք, բացօթյա ընթրիք ամռան օրերին և փող՝ տարվա մնացած ամիսների համար:
Էլ Քոնդրաջը աշխատում էր և ակամա լսում որոշ բաներ նրանց ասածներից, հետո Լիզան տուն գնաց քնելու, և մայրն ասաց.
-Որտեղի՞ց քեզ այդ մուրճը, Էլ:
-Խանութից:
-Ինչպե՞ս ես վերցրել: Գողացե՞լ ես:
-Էլ Քոնդրաջը գործը վերջացրեց ու նստեց իր սարքած նստարանին:
-Ոչ, — ասաց նա, — չեմ գողացել:
-Ուրեմն, որտեղի՞ց:
-Աշխատեցի խանութում դրա դիմաց, — ասաց Էլը:
-Այն խանութում, որտեղից երեկ գողացել էիր:
-Այո:
-Քեզ ո՞վ գործ տվեց:
-Խանութի տերը:
-Ի՞նչ էիր անում:
-Տարբեր վաճառասեղաններին տարբեր բաներ էի տանում:
-Դե ինչ, լավ է, — ասաց կինը:- Ինչքա՞ն ժամանակ աշխատեցիր այդ փոքրիկ մուրճի համար:
-Ամբողջ օրը, — ասաց Էլը: — Պարոն Բլեմմերը մուրճն ինձ տվեց մի ժամ աշխատելուց հետո, բայց էլի շարունակեցի աշխատել: Տղան, որ երեկ ինձ բռնել էր, ցույց էր տալիս, թե ինչ անեմ, մենք միասին էինք աշխատում: Չէինք խոսում իրար հետ, բայց օրվա վերջում նա տարավ ինձ պարոն Բլեմմերի սենյակ և ասաց նրան, որ ես ամբողջ օրն աշխատել եմ, և ինձ պետք է վճարել առնվազն մի դոլար:
-Լավ է, ասաց կինը:
-Եվ պարոն Բլեմմերը մի արծաթյա դոլար դրեց իր սեղանին ինձ համար, իսկ հետո, տղան, որը երեկ ինձ բռնել էր, ասաց նրան, որ խանութը այսպիսի տղայի կարիք ունի օրը մի դոլար վարձով, և պարոն Բլեմմերն ասաց, որ ես կարող եմ աշխատել:
-Շատ լավ է, — ասաց կինը, — կարող ես ինքդ քեզ համար մի քիչ փող աշխատել:
-Ես թողեցի այն դոլարը պարոն Բլեմմերի սեղանին, — ասաց Էլ Քոնդրաջը, — և երկուսին էլ ասացի, որ չեմ ուզում աշխատել:
-Ինչո՞ւ այդպես արեցիր, — ասաց կինը:- Տասնմեկ տարեկան տղայի համար օրը մի դոլար վատ չէ: Ինչո՞ւ չհամաձայնվեցիր:
-Որովհետև երկուսին էլ ատում եմ, — ասաց տղան:- Երբեք չեմ աշխատի այդպիսի մարդկանց հետ: Ես միայն նայեցի նրանց, վերցրի մուրճս ու դուրս եկա: Եկա տուն ու սարքեցի այս նստարանը:
-Լավ, — ասաց մայրը: — Սուս:
Մայրը տուն եկավ ու պառկեց քնելու, իսկ Էլ Քոնդրաջը նստել էր իր սարքած նստարանին, շնչում էր մաղադանոսի այգու բուրմունքն ու այլևս իրեն նվաստացած չէր զգում:
Բայց միևնույն է, նա հիմա էլ ատում էր այն երկու տղամարդկանց, թեև գիտեր, որ նրանք չէին արել այնպիսի մի բան, որ չպիտի անեին:

Հարցեր և առաջադրանքներ:
1. Բացատրական բառարանի օգնությամբ բացատրիր տրված բառերը՝ մաղադանոս, Ազատքեղ, փողրակ, պեննի, սենթ:

մաղադանոս-Ազատքեղ

Ազատքեղ- գռուզխոտ

փողխակ-

պեննի-Ֆիննական մանրադրամ

սենք-Ֆիննական մանրադրամ
2. Ի՞նչը մղեց Էլ Քոնդրաջին գողություն անել, արդարացնում եք այդ արարքը:

Նա մտածում էր, որ մուրճ նրան շատ պետք էր:
3. Ազատ արձակվելուց հետո ինչու՞ էր իրեն այդքան նվաստացած զգում Էլը:

Որովհետև, նրան սպառնում եին:
4. Ինչու՞ կրկին որոշեց գնալ և գողանալ մուրճը: Ինչպե՞ս կվարվեիր դու:

Ինչպես ասել է մի իմմաստուն մարդ գործը չվերջացնելով մի անցի մյուսին:
5. Բնութագրիր Էլի մորը:

Նա շատ բարի էր և հասկանում էր Էլին:
6. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը:

Գործը չվերջացնելով մի անցի մյուսին:
7. Հոմանիշների բառարանից գտիր տրված բառերի հոմանիշները:
Անփութորեն-մատնահարել
միօրինակություն-նույնանմանություն
փողրակ-
թափառել-Շրջել
մեղմ-հանգիստ
ակամա-կիսակամ
առնվազ-գոնե

Ստեղծագործական Աշխատանք Ով ինչ անի, նրան կանի

Պատկերացրեք, որ պատերազմից հետո քարքարոտ գետին ոչ մի ծառ, բայց մի օր գա մի այգեպան և ամենինչ փոխի: Մշակված հողերի վրա բերքատու ծառեր, ոտքերի տակ գույնզգույն ծաղիկներ: Պատկերացրեք այդ այգեպանը ինչպիսի աշխատանիքի արդյունքում է ստացել այդ գեղեցկությունը: Փաստորեն դա նշանակում է, որ այգեպանը քաղում է իր երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքը: Այստեղից հետյեվություն՝ ով ինչ անի իրեն կանի:

Գործնական քերականություն

1.Խմբավորիր բայերը ըստ ինչ անել, ինչ լինել  հարցերի:

Այցելելփարթամանալգնահատելհարստանալկարմրելներելլուսանալկահավորելէժանանալգոլորշիանալխնամելճաքել,կռվելկապտելծարավելվստահելշիկնելնեղանալ:

2.Կազմիր բայեր տրված գոյականներից:
Գիշերել, պատժել, վիճել, շղթաել, հաշվել, դիզել, կոճկել, հուսալ, սղոցել, վճռել, տոնել, փնջել, կարոտել, վկաել, կազմել, կերակրել, պատվիրել, հնձել, սոսնձել, շողալ, որոտալ, մեխել, քրքնջալ, մաղել, ավլել, գնել, նվիրել:

3.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:

հիանալ-զմայլվել
ապաքինվել-առողջանալ
դալկանալ-գունատվել
պարծենալ-հպարտանալ
չքանալ-անհայտանալ
ընկղմվել-սուզվել
ոգևորել-գոտեպնդել

ննջել-նիրհել
կողոպտել-թալանել
հանդգնել-համարձակվել
մտածել-խորհել
ենթարկվել-
վրնջալ-

ննջել-նիրհել
կողոպտել-թալանել
հանդգնել-համարձակվել
մտածել-խորհել
ենթարկվել-հնազանդվել
վրնջալ-խրխնջալ
մարտնչել-պայքարել

4.Որոշիր տրված բայերի դեմքը, թիվը, ժամանակը:

Բոցկլտում է- երրորդ դեմք, եզակի թիվ, ներկա ժամանակ
բացատրել ենք
պիտի մասնակցեմ

կսովորենք-առաջին, ապառնի, հոգնակի
ենթադրում էի-առաջին, անցյալ, եզակի
ծանոթացել էիր-երկրորդ, անցյալ, եզակի
սայթաքեցիր-երկրորդ, անցյալ, եզակի
մրցելու են- երրորդ, ապառնի, հոգնակի
նորոգում ենք- առաջին, ներկա, հոգնակի
խաղացել են-երրորդ, անցյալ, հոգնակի
խոստացան-երրորդ, ներկա, հոգնակի
սերտում ես-երկրորդ, ներկա, եզակի
աջակցել են-երրորդ, անցյալ, հոգնակի
կհեռագրեն-երրորդ, ապառնի, հոգնակի
շնորհավորում էին-երրորդ, անցյալ, հոգնակի
հաշտվելու են-երրորդ, ապառնի, հոգնակի
թաքցրել էին-երրորդ, անցյալ, հոգնակի

Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված հետևյալ ձևերով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել): 

Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել: 

Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը: 

Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններ գրավելու:

Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ ապրել հեռու մի դաշտում: 

 Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով: 

Քանի՛ տարի ապրեց  մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ ապրեր այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ ապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը: 

Այստեղ ապրելու, ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ապրել ես  այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր: 

Սխալ կազմված բայաձևերը ճշտի՛ր: 

 Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապվել:
Տղաները վիճում էին բակում, ու վեճը կատակի նման չէր:
Դեռ շատ կտուժես` ինձ չլսելով:
Խոսքս քեզ չի վերաբերում:

Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական: 

 Մայրս այս պտուղները սիրում է:Օրինակ՝ Մայրս այս պտուղները չի սիրում:

Նշանաբառը բոլորը գիտեն:-Նշանաբառը բոլորը չգիտեն:
Պարտեզում գեղեցիկ վարդ էր բացվել:-Պարտեզում գեղեցիկ վարդ չէր բացվել:
Ես վաղուց փնտրում էի:-Ես վաղուց չէի փնտրում:
Մի քանի երեխաներ խաղում էին:-Մի քանի երեխա չէի խաղում:
Ջրաղացը հին օրերի երգն էր երգում:-Ջրաղացը հին օրերի երգն չէր երգում:
Կաթի ամբողջ սերը պահել էր:-Կաթի ամբողջ սերը չէր պահել:

Գործնական քերականություն

Կրկնողական առաջադրանքներ, գոյական

1. Առանձնացրու անձնանիշ և իրանիշ  գոյականները:
Գունդգնդապետ, գնդացիր, Եգիպտոսեգիպտացիեգիպտացորեն, թիզ, թզուկձիակառքկառապանվաճառատունվաճառական, ուղեվարձ, ուղևորվերելքվիրաբույժհնդկացիհնդկացորենհայՀայաստանդերբայդերասանհացաբույսհացթուխխոհարարխոհանոցլրագիրլրտեսհետախույզհետևանք:

2. Առանձնացրու թանձրացական և վերացական գոյականները:
Երամհույսկասկածպատիվվերարկուճաշակճաշկարոտծխախոտգութնախանձերաժիշտբնավորություն, քար, արձագանքծառհուշհուշարձանվախնկարբողոքդասագիրք:

3.Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:

Անդրկովկաս, Ուկրաինայի Հանրապետություն, Վանա լիճ, Գերմանիայի Դաշնություն, Խաղաղ օվկիանոս, Միջերկրական ծով, կովկասյան լեռնաշղթա, Ատլանտյան օվկիանոս, Բալթիկ ծով, Գեղամա լեռներ, մայրաքաղաք Երևան, Առյուծ Մհեր, Սասունցի Դավիթ, Անբան Հուռի, Պարզ լիճ, Կոտայքի մարզ, Արփա գետ, Պարույր Սևակ:

4.Ածանցների օգնությամբ հասարակ գոյականները դարձրու անձնանուններ:
Լույս — Լուսինե

լեռ — Լեռնուհի

գառ — Գառնիկ

թագ — Թագուհի

նազ — Նազենի

վարս — Վարսինե

վարդ — Վարդուհի

ցող — Ցողիկ

արծիվ — Արծվիկ

սաթ — Սաթեն

խաչ — Խաչիկ


Օրինակ՝ լեռ-Լեռնիկ, Լեռնուհի:

5.Առաջին շարքի գոյականների հոմանիշները գտիր երկրորդ շարքում և գրիր կողք կողքի:
ա. սարսափ, ավարտ, գրոհ, տանջանք, ծիծաղ, որոշում:
բ.  հարձակում, տառապանք, քրքիջ, ահ, վճիռ, վերջ:

ա. հոտ, բողոք, հռչակ, ցավ, վախ, զայրույթ:
բ.   համբավ, կսկիծ, ցասում, գանգատ, բույր, երկյուղ:

սարսափ — ահ

ավարտ — վերջ

գրոհ — հարձակում

տանջանք — տառապանք

որոշում — վճիռ

ծիծաղ — քրքիջ

հոտ — բույր

բողոք — գանգատ

հռչակ — համբավ

վախ — երկյուղ

զայրույթ — ցասույթ

կսկիծ — ցավ

6.Յուրաքանչյուր շարքից վերցրու մեկական գոյական և կազմիր վեց բարդ գոյական:

ա. գիր, քաղաք, ծով, որս, լեռ, զարկ:
բ.  նկար, շղթա, սեղան, երակ, պետ, գող:

Գրասեղան, քաղաքապետ, ծովանկար, որսագող, լեռնաշղթա, զարկերակ

ա. մայր, պատկեր, ավազակ, ճակատ, գինի, պար:
բ.  սրահ, մարտ, գործ, խումբ, պետ, տուն:

Մայրապետ, պատկերասրահ, ավազակախումբ, ճակատամարտ, գինետուն, պարատուն

7. Առաջին շարքի գոյականներից և երկրորդ շարքի վերջածանցներից հնարավոր բոլոր տարբերակներով կազմիր ածանցավոր գոյականներ:
ա. արհեստ, խմոր, թագ, գազան, հավաք, հեծանիվ, որս, զինվոր, դատ, ճանապարհ, բառ, ներկ, առևտուր, երշիկ, խորհուրդ:
բ.  -անոց, -ական, -արար,- որդ, -ավոր, -արան, -եղեն:

Արհեստանոց, արհեստավոր, խմորեղեն, թագավոր, գազանանոց, հավաքական, հավաքարար, հեծանվորդ, որսորդ, զինվորական, դատական, դատավոր, դատարան, ճանապարհորդ, բառարան, ներկարար, առևվտրական, երշիկեղեն, խորհրդական, խորհրդավոր

8.Տրված գոյականների հոլովված ձևերը դարձրու ուղիղ:
Երկնքի, ծերունու, տան, քրոջ, տարվա, առվի, մարդու, խմբում, սրտից, մոր, ծաղկով, փշատենու, գարնան, կավճով, վշտից, մանկության, պատվով, տիրոջ, շարժման, ամուսնում, թփի, արյան, հաշվից, աշնան, անկյան, կնոջից, քեռու, որդու, ձյան, ձկան, գրկից, աղավնու, գրքում շան:
Օրինակ՝ երկնքի-երկինք, ծերունու-ծերունի:

երկնքի — երկինք

ծերունու — ծերունի

տան — տուն

քրոջ — քույր

տարվա — տարի

առվի — առու

մարդու — մարդ

խմբում — խումբ

սրտից — սիրտ

մոր — մայր

ծաղկով — ծաղիկ

փշատենու — փշատենի

գարնան — գարուն

կավճով — կավիճ

մանկության — մանկություն

պատվով — պատիվ

տիրոջ — տեր

շարժման — շարժում

ամուսնում — ամուսին

թփի — թուփ

արյան — արյուն

հաշվից — հաշիվ

աշնան — աշուն

անկյան — անկյուն

կնոջից — կին

քեռու — քեռի

որդու — որդի

ձյան — ձյուն

ձկան — ձուկ

գրկից — գիրկ

աղավնու — աղավնի

գրքում — գիրք

շան — շուն

Ձոն Մայրիկիս

Մայրս սովորեցրել է քայլել, խոսել, կարդալ, մի խոսքով ամենինչին: Նա է ինձ կյանքի բերել: Ես պարտք եմ նրան ամբողջ կյանքում: Այո, երբեմն խնդիրներ լինում են բայց, դա անհնարհ է, որ մնա:

Նա երբ գալիս է գործից գերհոգնած է լինում այդ պատճառով մենաք քիչ ժամանակ ենք անցկացնում, բայց երբեմն ես եմ մեղավոր, որովհետև ես դաս եմ անում:

Մայր իմ թանկագին, կսովորեցնես ամեն ինչին,
Մայր իմ քնքուշ, անուշ ես ինչպես նուշ,

Մայր լույսիս շողը, իմ վառ արևը, առավոտը,
Նա իմ մայրն է, նա իմ կյանքն է, ինձ համար ամենասիրունը…

(Արգիշտի Ղարիբյան)

Մակբայ

Մակբայներ կոչվում են այն բառերը, որոնք ցույց  են  տալիս գործողության կատարման տեղը, ժամանակը, ձևը և չափը:

Մակբայները դրվում են բայի կողքին և որպես կանոն չեն հոլովվում:

Տեղի մակբայ: – Տեղի մակբայը ցույց է տալիս գործողության կատարման տեղը: Հայերենի տեղի մակբայներն են՝ ամենուր, ամենուրեք, այլուր, դռնեդուռ, սարեսար, քարեքար, պատեպատ, գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, երկրից երկիր, սարն ի վեր, պատն ի վար, դեմ դիմաց, դեմ հադիման, դեմ առ դեմ, դեմ ու դեմ և այլն:

Ժամանակի մակբայ: –  Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամանակը: Դրանք են՝ հիմա, հետո, արդեն, վաղուց, էգուց, վաղը, միշտ, ընդմիշտ, հուր-հավիտյան, հավետ, հավերժ, հավիտյան, երբեք, երբեմն, առմիշտ, ժամանակ առ ժամանակ, ժամ առ ժամ, տարեցտարի, ամսեամիս, տակավին, շարունակ, դեռ և այլն:

Ձևի մակբայ: – Ձևի մակբայը ցույց է տալիս գործողության կատարման ձևը: Դրանք են՝ կամաց, դանդաղ, հանգիստ, կամաց-կամաց, արագ, արագ-արագ, հերոսաբար, եղբայրաբար, քաջաբար, ինքնաբերաբար, մեղմորեն, կատաղորեն, լրջորեն, խենթորեն, շեշտակի, մասնակի, ուղղակի, թեթևակի, ընկերովի, հանովի, դնովի, տնովի, տեղովի, ազգովի իսկապես, կատարելապես, քաջապես, իրապես և այլն:

Չափ ու քանակի մակբայ: – Ցույց է տալիս գործողության կատարման չափը ու քանակը: Դրանք են՝ շատ, քիչ, շատ-շատ, քիչ-քիչ, ամբողջովին, լիովին, մասամբ, լրիվ, փոքր-ինչ և այլն:

Տրված մակբայները գրեցեք համապատասխան տեղերում:
Այժմ, վաղուց, մշտապես, այլևս, ժամանակով, տարիներ ի վեր, այսուհետև, արդեն, վերջապես, ցմահ:

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ ու խելացի մի թագավոր է լինում: Մի օր կանչում է իր որդիներին ու ասում.
— Սիրելի որդիներ, ձեր հայրն արդեն ծերացել է ու այլևս  չի կարող երկիրը կառավարել: Ես արդեն իջած կլինեի իմ գահից, եթե արդեն կատարված տեսնեի այն միտքը, որ տարիներ ի վեր հուզել է իմ հոգին: Եվ այսուհետև ձեզնից ով որ լուծի իմ այդ միտքը , նա ցմահ կստանա իմ թագը և մշտապես կկառավարի իմ ժողովրդին:

Տրված նախադասություններում ընդգծված մակբայները փոխարինեցեք հոմանիշ մակբայներով:
1. Մի վայրկյան վառվեց նրա սենյակի լույսը և իսկույն մարեց:
2. Մայրը սովորություն ուներ շուտ-շուտ մտնելու փոքրիկի սենյակը:
3. Կարող եմ այժմ   բոլորովին  մոռանալ նրան:
4. Այնքան շատ ձյուն է եկել, որ թվում է, թե աշխարհը  հավիտյան  մնալու է սպիտակ քաթանի տակ:
5. Երգչի պահանջները հետզհետե սպառնալիքի ձև էին ընդունում:
6. Շարունակ  բողոքում էր, որ աչքերը ցավում են, և ինքը համարյա  ոչինչ չի տեսնում:
7. Բոլորն զգում էին, որ նկարչի դրությունը օր օրի  ավելի էր  վատանում:

1-անմիջապես

2-հաճախ

3-հիմա,ամբողջովին

4-ընդմիշտ

5-կամաց-կամաց

6-անընդատ,գրեթե

7-օրեցօր

Յուրաքանչյուր շարքում գտի՛ր մակբայը։
 1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ա 1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
6. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
7. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
8. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր

Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
Հերոսաբար-Չարենցը հերսաբար գնաց:

մասամբ-Աշակերտները ուսուցչի հանձնարարությունները մասամբ են կատարում։

փոքր-ինչ-Մենք փոքր-ինչ շատ վազեցինք:

ամենուրեք-Դաշտում ամենուրեք ծաղիկներ էին:

լիովին-Նա միշտ լիովին հանգիստ է:

Յուրաքանչյուր շարքում ընդգծիր  երեք  տեղի մակբայ:

ա.  ամենուր, գլխովին, առայժմ, դեմառդեմդռնեդուռ, արագ-արագ
բ. հեռու, միանգամայն, կրկին, տեղից տեղվերուստ, հիմա
գ. միշտ, մեջտեղընդառաջ, փոխնիփոխ, թեթևակի, վեր
դ. տեղ-տեղ, զույգ-զույգ, դեսուդեն, շատ-շատ, ուշ, այլուր

Յուրաքանչյուր շարքում  ընդգծիր ժամանակի երեք մակբայ

ա. ավելի, ուշվաղը, ձեռաց, այլևս, գյուղեգյուղ
բ. վերջապես, ձեռքից ձեռք, օրեցօր, կամացուկ, այժմ, լիովին
գ. ի վերջո, հազիվհազ, մոտավորապես, դեռևս, մասնակիորեն, առմիշտա. ավելի, ուշ, վաղը, ձեռաց, այլևս, գյուղեգյուղ
բ. վերջապես, ձեռքից ձեռք, օրեցօր, կամացուկ, այժմ, լիովին
գ. ի վերջո, հազիվհազ, մոտավորապես, դեռևս, մասնակիորեն, առմիշտ

Յուրաքանչյուր շարքում ընդգծիր ձևի երեք մակբայ

ա. դանդաղ, փոքրիշատե, հավետ, հանկարծուշիուշով, ամենուրեք
բ.  հետզհետեիսպառ, նախ, մեկ-մեկ, դեմ հանդիման, հազիվ

Յուրաքանչյուր շարքում ընդգծիր չափի երեք մակբայ:

ա. օրավուր, ամենևին, հազիվ, դեմուդեմ, հապճեպ, ընդամենը
բ. սրտանց, կրկին, ընդմիշտ, դարձյալ, գրեթե, վար:

Մակբայակերտ ածանցներ
Մակբայակերտ ածանցներն են`
պես- հոգեպես, ֆիզիկապես
բար- աստիճանաբար, հայրաբար
որեն- վեհորեն, քնքշորեն
ովին- կամովին, հիմնովին
ակի- շեշտակի, շեղակի

Տրված գոյականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Հոգի-Հոգեկան
դիվանագետ-դիվանագիտորեն
ընկեր-ընկերաբար
գազան-գազանաբար
խումբ-խմբակային
եղբայր-եղբայրաբար
վերջ-վերջաբան
ազգ-ազգովի
նյութ-նյութապես
գլուխ-գլխովին
բարեկամ-բարեկամաբար

Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ։
Ազնվորեն-խոստովանել
օրեցօր-գիրանալ
տարեցտարի-ծերանալ
խորապես-մտածել
մեն-մենակ-մնալ
կուզեկուզ-պախկվել
հավիտյան-աղոթել
բարոյապես-գործել
հայրաբար-խրատել
լռելյայն-լսել
բերնեբերան-ընկնել
խումբ- խումբ-աշխատել
արագ-արագ-քայլել
վերջիվերջո-պատասխանել
հոտնկայս-դիմավորել
ներքուստ-հուզվել
նյութապես-ապահովել

Տրված ածականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Խորամանկ—խորամանկաբար
խոլ—խոլաբար
դաժան—դաժանաբար
էական—էականորեն
խոնարհ—խոնարհաբար
թեթև—թեթևապես
բարեխիղճ—բարեխղճորեն
մեղմ—մեղմորեմ
խիզախ—խիզախաբար
քաջ— քաջաբար
բարեխիղճ-բարեխղճորեն

Փակագծերում տրված մակբայներից գրել ճիշտ  տարբերակը։

  1. Ես քեզ (առնվազն, առնվազը) ութ անգամ զանգահարել եմ, բայց դու չես պատասխանել։
  2. Բոլորը (հոտնկայս, հոտնկաց) ծափահարում էին պատանի ջութակահարին։
  3. Ցերեկը ես (մեծ մասամբ, մեծամասամբ) տանն եմ լինում։
  4. Մենք նրան (ազգովի, ազգովին) ընտրեցինք նախագահ, բայց նա շուտով կորցրեց ժողովրդի վստահությունը։
  5. Մրցույթի արդյունքներն (առայժմ, առայժմս) չեն հրապարակվել, բայց ես չեմ կասկածում իմ հաղթանակին։
  6. Մեր փողոցի նոր գետնանցումը (արդեն, այլևս) գործում է։

 Շարքում ընդգծի՛ր տեղի, ժամանակի, ձևի, չափի մակբայները։

Ամենուր, ընդառաջ, այսօր,  դռնեդուռ, վաղ, հեռու, մեջտեղ, ուշ, այլուր, վեր, այժմ,  դանդաղ,  առհավետ, դեռևս, բազմիցս, ժամ առ ժամ, արագ, ներքուստ,  ավել, եռակի, երիցս, ամբողջովին։