Թվերի մեծ աշխարհում

Բնական թվեր՝ Հաշվելիս առաջացած 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12... թվերը կոչվում են բնական թվեր, (0-ն բնական թիվ չէ):

Ցանկացած երկու բնական թվեր կարելի է համեմատել, այսինքն՝ պարզել, թե որ թիվն է մեծ:

Թվերի համեմատման ժամանակ օգտագործվում են հատուկ նշաններ՝ համեմատման նշաններ: «Մեծ» բառը փոխարինվում է > նշանով, իսկ «փոքր» բառը՝ < նշանով: Թվերի համեմատման նշան է նաև քեզ ծանոթ հավասարության՝ =, նշանը:
Երկու բնական թվերից մեծ է այն թիվը, որը հաշվելիս ավելի ուշ է հանդիպում: Եթե թվերը մեծ չեն, մենք ուղղակի հիշում ենք նրանց հաջորդականությունը:

Եթե երկու բնական թվերի գրառումներում տարբեր քանակներով կարգեր (թվանշաններ) կան, ապա ավելի մեծ է այն թիվը, որի կարգերի քանակն ավելի մեծ է:

Եթե թվերի թվանշանների քանակները նույնն են, ապա ավելի մեծ է այն թիվը, որի ամենամեծ կարգում գրված թիվն ավելի մեծ է:
Արաբական թվեր՝ Արաբական թվեր, ինչպես նաև՝ հինդու-արաբական թվեր կամ հնդարաբական թվեր, տասական թվային համակարգ, որն ունի հետևյալ թվանշանները՝ 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9: Սա հիմնված է հնդարաբական թվային համակարգի վրա և ամենատարածված նշանային համակարգն է ժամանակակից աշխարհում։

Հռոմեական թվեր ՝ Հռոմեական թվերը գրվում են թվանշանների կրկնության միջոցով՝ III=3, XX=20 և այլն։ Եթե փոքր արժեքով թվանշանը մեծից հետո է, ապա նրանք գումարվում են, իսկ եթե առաջ է, ապա՝ հանվում՝ VII=5+2-7, CM=-100+1000=900 և այլն։

Տասնորդական հաշվարկման համակարգից հռոմեականի տարբերություններից մեկն այն է, որ տասնորդական համակարգում թվերի մեծացմանը զուգահեռ աճում է դրանք արտահայտող թվանշանների քանակը՝ միանիշ, երկնիշ, եռանիշ և այլն, իսկ հռոմեական համակարգում այդպես չէ։ Օրինակ՝ քառանիշ 2015 թիվը հռոմեական թվանշաններով գրելիս այն ստանում է նույնպես քառանիշ MMXV տեսքը, իսկ ահա նրանից զգալիորեն փոքր 847-ի հռոմեական DCCCXLVII գրառումը բաղկացած է ինը նիշերից։

Կոտորակային թվեր՝   Կոտորակը թիվ է, որով ներկայացվում է ոչ ամբողջ թիվը: Կոտորակներն արտահայտում են որևէ թվի մեկ կամ մի քանի մասը և դասվում են ռացիոնալ թվերի շարքին: Գրելաձևում օգտագործվում է կոտորակի տեսքով (բաժանման գծով) և տասնորդական ձևերը: Կոտորակների գործածությունը մաթեմատիկական հաշվարկներում կիրառվել է երեք հազարամյակ առաջ: Կոտորակներով առաջին գործողությունները վերագրվում են հին հույներին և եգիպտացիներին: Դեռևս այդ ժամանակ մարդիկ հասկացան, որ ամբողջ թվերն ամբողջությամբ չեն արտահայտում մաթեմատիկական գործողությունները և անհրաժեշտություն կա գտնել թվերի մասը, որոնք էլ արտահայտվում էին կոտորակի կամ տասնորդական թվի տեսքով:

Оставьте комментарий