Նախագիծ (Վիկտոր Համբարձումյան

Վիկտոր Համազասպի Համբարձումյանը ծնվել է 1908թ. սեպտեմբերի 5-ին Թիֆլիսում: Նա հայ աստղաֆիզիկոս է, տեսական աստղաֆիզիկայի սովետական դպրոցի հիմնադիրը։ Ավարտել Է Լենինգրադի համալսարանը (1928), 1928–31-ին սովորել Է ՍՍՀՍ ԳԱ գլխավոր (Պալկովյան) աստղադիտարանի ասպիրանտուրայում, ակադեմիկոս Ա. Ա. Բելոպոլսկու ղեկավարությամբ։

Գիտական գործունեության սկզբում՝ 1930 թվականին, Համբարձումյանը Իվանենկոյի հետ համատեղ աշխատություն հրապարակեց, որը կարելի է ընդգրկել ատոմի միջուկի կառուցվածքի մասին ամենաէական աշխատանքների շարքում։ Հակառակ այդ ժամանակ ընդունված պատկերացումների, որոնց համաձայն ատոմական միջուկները բաղկացած են պրոտոններից և էլեկտրոններից, Համբարձումյանը և Իվանենկոն ցույց տվեցին, որ միջուկի ներսում ազատ էլեկտրոնը չի կարող գոյություն ունենալ և որ պետք է պրոտոնների փոխարեն լինեն ինչ֊որ չեզոք մասնիկներ։ Ըստ էության սա նեյտրոնի գոյության կանխատեսումն էր, նախքան Ջեյմս Չեդվիկը փորձնականորեն կհայտնաբերեր այն երկու տարի անց։

ՎԻԿՏՈՐԻՆԱ

Оставьте комментарий