Պարապմունք 47.

Ուղղանկյուն եռանկյունների հավասարության հայտանիշները

Քանի որ ցանկացած ուղղանկյուն եռանկյան էջերի կազմած անկյունը ուղիղ է, իսկ բոլոր ուղիղ անկյունները հավասար են, ապա եռանկյունների հավասարության ընդհանուր հայտանիշների միջոցով ստանում ենք ուղղանկյուն եռանկյունների հավասարության հայտանիշներ:

I հայտանիշ. Եթե մի ուղղանկյուն եռանկյան էջերը հավասար են մյուս ուղղանկյուն եռանկյան էջերին, ապա այդ եռանկյունները հավասար են:  

II հայտանիշ. Եթե ուղղանկյուն եռանկյան էջը և նրան առընթեր անկյունը հավասար են համապատասխանաբար մյուս ուղղանկյուն եռանկյան էջին և նրան առընթեր անկյանը, ապա եռանկյունները հավասար են: 

III հայտանիշ․ Եթե մի ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգն ու էջը համապատասխանաբար հավասար են մյուս ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգին և էջին, ապա եռանկյունները հավասար են:

Գործնական աշխատանք։
1.Ձևակերպիր ուղղանկյուն եռանկյունների հավասարության  երեք հայտանիշները, պատկերիր GEOGEBRA ծրագրով։

1-ին

AB=DF, EF=BC, <B = <F, |=> △ABC = △DEF ըստ ուղղանկյուն եռանկյունների հավասարության 1-ին հայտանիշի։

2-րդ

АC = DF, <B = <F, <A = <D, |=> △ABC = △DEF ըստ ուղղանկյուն եռանկյունների հավասարության 2-րդ հայտանիշի։

2. Ձևակերպիր եռանկյունների հավասարության երեք հայտանիշները (ընդհանուր դեպքում), պատկերիր GEOGEBRA ծրագրով։

Խնդիրներ

191.△ABP = △CDK ըստ ուղղանկյուն եռանկյունների հավասարության 1-ին հայտանիշի։ |=> AB=CD

192.△ABP = △CDK ըստ ուղղանկյուն եռանկյունների հավասարության 1-ին հայտանիշի։ |=> AB=CD

Оставьте комментарий