Պարապմունք 35

Հարթության մեջ երկու շրջանագծերի փոխադարձ դասավորությունը կախված է՝

  • նրանց կենտրոնների դասավորությունից, 
  • նրանց շառավիղների երկարություններից: 

Հնարավոր է երեք դեպք:

1) Երկու շրջանագծերը հատվում են՝ ունեն երկու ընդհանուր կետ:

2) Երկու շրջանագծերը շոշափում են՝ ունեն մեկ ընդհանուր կետ:

3) Երկու շրջանագծերը ընդհանուր կետեր չունեն:

Դիտարկենք հնարավոր դեպքերը:

1) Երկու շրջանագծերը հատվում են. ունեն երկու ընդհանուր կետ:

Այս դեպքում կենտրոնների հեռավորությունը փոքր է շառավիղների գումարից:

1.png

2) Երկու շրջանագծերը շոշափում են. ունեն մեկ ընդհանուր կետ:

Այս դեպքում հնարավոր են հետևյալ դեպքերը՝

  • արտաքին շոշափում,
  • ներքին շոշափում:

Արտաքին շոշափման ժամանակ կենտրոնների հեռավորությունը հավասար է շառավիղների գումարին:

2.png

Ներքին շոշափման ժամանակ կենտրոնների հեռավորությունը հավասար է շառավիղների տարբերությանը:

3.png

3) Երկու շրջանագծերը ընդհանուր կետեր չունեն:

Այս դեպքում ևս հնարավոր է երկու դեպք:

  • Երկու շրջանագծերով սահմանափակված շրջանները չեն հատվում:
  • Փոքր շառավղով շրջանը ընկած է մեծ շառավղով շրջանի մեջ:
4.png

Առաջին տարբերակում կենտրոնների հեռավորությունը մեծ է շառավիղների գումարից:

5.png

Երկրորդ տարբերակում կենտրոնների հեռավորությունը փոքր է շառավիղների տարբերությունից:

Հարցեր և առաջադրանքներ։

1․Ինչպիսի՞ հնարավոր դասավորվածություն կարող են ունենալ տրված շրջանագծերը եթե նրանց կենտրոնների միջև հեռավորությունը հավասար է 20սմ, իսկ շառավիղները համապատասխանաբար հավասար են՝
ա) 15 սմ և 10 սմ 
Երկու շրջանագծերով սահմանափակված շրջանները չեն հատվում:


բ) 10 սմ և 10 սմ
Արտաքին շոշափում



գ) 5սմ և 7 սմ:
Փոքր շառավղով շրջանը ընկած է մեծ շառավղով շրջանագծի մեջ:

2.Հարթության վրա երկու իրարից տարբեր շրջանագծեր կարող են (ընտրիր ճիշտ պատասխանները)՝ 

  • չհատվել
  • չունենալ ընդհանուր կետ
  • հատվել երեք կետերում
  • ունենալ 6 ընդհանուր կետ

3․Քանի՞ ընդհանուր կետ ունեն շրջանագծերը: Ընտրիր ճիշտ տարբերակը:

  • 2
  • անվերջ թվով
  • 1
  • 0
Rl_uzd61.png

4․Գտնել ED-ն, եթե AC= 4 սմ, իսկ շրջանագծերի կենտրոնների միջև հեռավորությունը 5 սմ է: 
ED = 1սմ

5․Գծել տրված O և B կենտրոններով մեկ ընդհանուր կետ ունեցող շրջանագծեր, որոնց շառավիղները հավասար են՝ r1=28 սմ և r2=10 սմ: Հաշվել OB հեռավորությունը:
28 + 10 = 38sm
OB = 38sm

6․ Տրված են այս երկու շրջանագծերը, որոնք ունեն մեկ ընդհանուր կետ:

2.png

r1-ը և r2-ը համապատասխանաբար մեծ և փոքր շրջանագծերի շառավիղներն են:Ընտրել ճիշտ պնդումը:

  • OB>r1+r2
  • r1+r2=OB
  • r1+r2>OB

Оставьте комментарий