Պարապմունք 37

Թեմա՝ Կանոնավոր բազմանկյան ներգծյալ և արտագծյալ շրջանագծերը։

Ցանկացած կանոնավոր բազմանկյանը կարելի է ներգծել և արտագծել շրջանագծեր: Երկու շրջանագծերի կենտրոնները համընկնում են և կոչվում են կանոնավոր բազմանկյան կենտրոն:

Ներգծյալ շրջանագիծը շոշափում է բազմանկյան բոլոր կողմերը նրանց միջնակետերում։

Արտագծյալ շրջանագիծը անցնում է բազմանկյան բոլոր գագաթներով:

Rl.png

∡AOH=360°/n;∡AOK=360°/2n=180°/n

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ո՞ր բազմանկյունն է կոչվում կանոնավոր։ Բերել օրինակներ

Կանոնավոր բազմանկյուն է կոչվում այն ուռուցիկ բազմանկյունը, որի բոլոր անկյունները  և բոլոր կողմերը հավասար են։ Քառակուսի, եռանկյուն, հնգանկյուն, վեցանկյուն և այլն։

2. GEOGEBRA ծրագրով գծել կանոնավոր եռանկյանը ներգծյալ և արտագծյալ շրջանագծեր։

3․GEOGEBRA ծրագրով գծել կանոնավոր քառանկյանը ներգծյալ և արտագծյալ շրջանագծեր։

4․Ճշմարի՞տ է արդյոք հետևյալ պնդումը․
ա) յուրաքանչյուր կանոնավոր բազմանկյուն ուռուցիկ բազմանկյուն է,
Այո։

բ) ցանկացած ուռուցիկ բազմանկյուն կանոնավոր բազմանկյուն է։
Ոչ։

5․Հետևյալ պնդումներից որո՞նք են ճշմարիտ․
ա) բազմանկյունը կանոնավոր է, եթե այն ուռուցիկ է, և նրա բոլոր կողմերը հավասար են,
Այո։


բ) եռանկյունը կանոնավոր է, եթե նրա բոլոր անկյունները հավասար են,
Այո։

գ) հավասար կողմերով յուրաքանչյուր քառանկյուն կանոնավոր քառանկլյուն է։
Այո։

6․ Տրված է 13,4 դմ կողմով EFGH քառակուսին:

kvadr_rinki2.png

ա) Հաշվիր քառակուսուն ներգծված շրջանագծի շառավիղը:
13.4մ / 2 = 6.7դմ

բ) Հաշվիր քառակուսու մակերեսը:
13.4դմ * 13.4դմ = 179.56դմ^2

7․Տրված է հավասարակողմ եռանկյուն, BO=16սմ: 

15ok.png

ա) Գտնել ներգծյալ շրջանագծի շառավիղը:
8սմ

բ)Գտնել հետևյալ հատվածների երկարությունները:

 OE, BE, AD։
OE = 8սմ
BE = 8սմ
AD = 8սմ

Оставьте комментарий